TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան. 1in.am

17:16 28.01.2020

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ «Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ»:

̰
Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին

17:03 28.01.2020

Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանում գտնվող ավելի քան 400 քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ […]

̰
Արարատ Միրզոյանը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոսամարտի նահատակների հիշատակին

16:54 28.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ Զինված ուժերի հոբելյանական համերգին մասնակցելուց առաջ այցելեցի Վանաձորի` զոհված ազատամարտիկների պանթեոն ծաղիկներ զետեղելու ի հիշատակ Արցախյան գոյապայքարի նահատակների»: https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2908074892564289?__xts__[0]=68.ARBzsU-qaH0EeSje6rJq3VFy-yRz89LzWcgm-_n5Era3mhYzGEQ_MdcNqf0JG__QLxxtHHe7uIU-lm5MCQFF9Lqs64C7chn7-sICzWkQ12tqa0q4KIxzKXQidomSvag0cbS5tISOChX4E3AahdCND8lL9Z3YCw0ntjf859djmyIAo1CUFDpqhtOGGs5-S45gn4GbVdCX7K9LcQEgNhnGoq5rQaoigESWi_2zmRNYaDTtoGqXf9vmehq7xTeVZR5a7t0ZXsL8jBMmKaITiNd1du915HjPVyN4e8FpTtmtwSRgJr9SxKqIjoFV6PjNKFc7hTpcae14HVSTWiltPtyn3U6lXxnJ&__tn__=-R

̰
Հայոց առաջին բանակի կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել չէին կարող այսօրվա պայմանների մասին. Դավիթ Տոնոյան

16:44 28.01.2020

Այսօր ՀՀ զինվորական ղեկավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, մասնակցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցել Արցախյան և Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի զոհերի հիշատակին, հետո ուղևորվել մշակույթի տուն՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Մինչ այդ վարչապետը Քարվաճառում մասնակցել է սպաներին բնակարան հանձնելու արարողությանը: Ելույթ ունենալով՝ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն անդրադարձել […]

̰
Հայտնիները վերհիշում են իրենց բանակային կյանքը

16:39 28.01.2020

Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես զինված ուժերի կազմավորման կամ Բանակի օր։ Տոնական օրվա առիթով բազմաթիվ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել են բանակային լուսանկարներ՝ արված ծառայության տարիներին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյան «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյան Քաղաքական գործիչ, […]

̰
Ի՞նչ առանձնազրույցներ է ունեցել ՄԻՊ-ը ոստիկանությունում

16:28 28.01.2020

ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժնում, բացի Նարեկ Մալյանից, առանձնազրույցներ է ունեցել և անհրաժեշտ գործողություններ իրականացրել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոստանտին Տեր-Նակալյանի հետ: Այս պահին տեղի է ունենում առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ:

̰
Բանակը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը. Նիկոլ Փաշինյան

16:20 28.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին, Վարդենիսի մշակույթի տանը մասնակցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի միջոցառումներին, նշել, որ հայկական բանակը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել

16:11 28.01.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Ձերբակալվել են նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և […]

̰
28-ամյա բանակին նվիրված միջոցառում Գյումրիի զորամասերից մեկում

16:10 28.01.2020

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առիթով տոնական էր Գյումրիի զորամասերից մեկում։ Զորամասի սպաներին, ենթասպաներին, զինվորներին տոնի առթիվ շնորհավորել են հրամանատարական անձնակազմը, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք։ Զինվորներին շնորհավորելու և ողջունելու էին եկել նաև Գյումրիի թիվ 11 դպրոցի աշակերտները։ Պարգևատրություններ, իսկ վերջում նաև ուրախ համերգ։ Զինվորների տոնական բարձր տրամադրությունն ապահովված էր։ Բանակի կազմավորման ընթացքում եղած […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

16:00 28.01.2020

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն […]

̰
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

15:39 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում մասնակցում է ՀՀ բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված միջոցառմանը: Հայաստանի ղեկավարը իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ։

̰
Քարվաճառում զինծառայողների 32 ընտանիք բնակարանամուտ է տոնել

15:15 28.01.2020

Այսօր Քարվաճառում տեղի է ունեցել զինծառայողներին բնակարանների հանձնման արարողություն, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, Հայոց բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զինծառայողներ: Շահագործման է հանձնվել նախարարության միջոցներով հիմնանորոգված շենք: 32 զինծառայողների ընտանիքներ տոնել են բնակարանամուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ վաղուց են սպասել այս օրվան, ի վերջո իրականություն է դարձել […]

̰
Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

14:55 28.01.2020

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: ՀՀ ոստիկանությունը տեղեկատվությունը հաստատել է: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում նշված է. «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

̰
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Նարեկ Մալյանի ձերբակալմանը

14:53 28.01.2020

ՄԻՊ-ից հաղորդում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Պարզվել է, որ Նարեկ Մալյանը գտնվում է ոստիկանությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն:

̰
Փառք ենք մատուցում Երկնավորին, որ մեր բանակը շարունակում է մշտարթուն իր առաքելությունը. Գարեգին Բ կաթողիկոս

14:51 28.01.2020

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն է բերել զինվորներին ու ժողովրդին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ կաթողիկոսի ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում […]

̰
Աշոտ Ահարոնյանը հաստատում է՝ Նարեկ Մալյանը ոստիկանություն է տարվել. Aysor.am

14:49 28.01.2020

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը տարվել է ոստիկանություն: «Այո՛, ոստիկանություն է տարվել»,- Aysor.am-ին ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

̰
Ի՞նչ փաստ է առանձնացրել Նիկոլ Փաշինյանը օրվա խորհրդի կապակցությամբ

14:47 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ համար 37/2 – Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թ. հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով (եկամտահարկի վճարումից հետո) երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում մասնակցում է բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին

14:45 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, իսկ կից գրառման մեջ տեղեկացրել է. «Այցելել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին»։

̰
ՍԴ դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա որդուն առևանգել են

14:43 28.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ն․-ին, որը որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հ. Նազարյանը, ով աշխատում է […]

̰
Ձերբակալել են Նարեկ Մալյանին

14:25 28.01.2020

Դիմակավոր անձինք ձերբակալել են ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին: Այս մասին հայտնում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը: Մալյանի գտնվելու վայրն ու ձերբակալման առիթը դեռ հայտնի չեն: Ավելի ուշ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեռևս անհայտ է Նարեկ Մալյանի գտնվելու վայրն ու ձերբակալման առիթը:

̰
Արտակ Մանուկյանն անդրադարձել է այն գնահատականներին, թե այս տարի ՀՆԱ-ն չի գերազանցելու 4%-ը

13:23 28.01.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն անդրադարձել է այն գնահատականներին, թե այս տարի ՀՆԱ-ն չի գերազանցելու 4%-ը: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուրուներն էնքան էն տարվել ամեն արվածը սևացնելու ու ստեր/չեղած բանը որպես իրողություն ներկայացնելու մոլուցքով, որ արդեն գնաճն ու ինֆլյացիան որպես առանձին հասկացություններ են օգտագործում։ Դա էլ ասեմ` տնտեսական աճը հաշվարկվում […]

̰
Զինվորները նախկին չեն լինում. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը

12:44 28.01.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայկական բանակի տարեդարձին նվիրված գրառում է կատարել. «Սիրելի՛ զինվոր, Դու պահապանի պես կանգնած ես մեր պետության թիկունքին, որպեսզի մենք կարողանանք մեծ ու փոքր քայլերով շենացնել այն: Դու գիտես, թե ինչ է նշանակում մեր երկիրը սիրել ու քոնը դարձնել նրա ամեն մի քարն ու ծաղիկը: Դու գիտես, որ զինվորները նախկին չեն լինում, […]

̰
Զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների երաշխավորումն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է. ՄԻՊ

12:26 28.01.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար: Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական […]

̰
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան

12:25 28.01.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանից վերադառնալով` Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում […]

̰
Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան

11:59 28.01.2020

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Նա նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։ Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ – համայն հայությանը, Հայաստանում և Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին, – մեր ողջ պատմության […]

̰
Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ. Արթուր Դավթյան

11:56 28.01.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմավորման նվիրական օրվա կապակցությամբ: Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և ինքնաճանաչողության վրա ազդող […]

̰
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ

11:47 28.01.2020

Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք անասելի հպարտ ենք, քանզի կայացած ու մարտունակ Հայոց բանակն այլևս իրողություն է՝ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության կարևորագույն երաշխավորը: Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, […]

̰
Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ. Աննա Հակոբյանի շնորհավորական ուղերձը

11:45 28.01.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: «Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ։ Ձեր թիկունքում ենք մենք մեզ զգում ապահով ու պաշտպանված։ Շնորհակալություն Ձեր հայրենասիրության և անձնվեր ծառայություն համար։ Շնորհավոր Հայոց բանակի օրը, շնորհավոր Հունվարի 28»,- գրել է նա:

̰
Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար 2018, 2019 թթ. պետբյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ. Փաշինյան

11:32 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բանակի օրվան: Փաշինյանը մասնավորապես գրել է. «Այսօր Հայոց բանակի օրն է: Փաստ համար 54/3 – Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է: ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով […]

̰
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:21 28.01.2020

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ […]

̰
BACK_TO_TOP