11:21 28.01.2020
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ […]
10:58 28.01.2020
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության […]
10:51 28.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին: […]
10:43 28.01.2020
Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ։
10:28 28.01.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամին և դրա կարգավորման ուղիներին: Նա, մասնավորապես, նշեց. «Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահենք, քննարկումներն ընթանում են: Գիտեք, որ քայլեր արդեն եղել են՝ վաղ կենսաթոշակի մասին օրենքը և այլն, բոլոր նպատակ ունեին ճգնաժամի լուծում տալու համար: Բայց քանի դեռ լուծում չի ստացել, […]
10:18 28.01.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին, վիրավորում ստացած զինվորի առողջական վիճակին: Տոնոյանն ասաց, որ իրավիճակի սահմանին հիմա կայուն է: Օրերս վիրավորում ստացած զինվորը, որ ծանր վիճակում էր, Տոնոյանի խոսքով՝ վիրահատությունից հետո վերահսկողության տակ է, վիճակը ծանր կայուն է:
10:14 28.01.2020
ՀՀ քաղաքական և զինվորական էլիտան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ «Հայկական բանակի օրվա կապակցությամբ այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմանը կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:05 28.01.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ. «Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև […]
10:03 28.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հայոց բանակին նվիրված երգի տեսահոլովակով՝ կից գրելով․ «Եվ մեր անունն է՝ Հայկական բանակ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2540683106252069?__xts__[0]=68.ARDnyb4un929XiVn_OfLEZCz6o2m8AskyMhsCOLiXv9yq2H1kJc0Zqyzjri164UJ9Ed-iKrZki4JyiT6up6mS6z0rwFxpk1fHZuVHVILCz4iO-g71GfB_Et3ytfGA4_DpliXh4aB1fg84hTTBySG3k3bDPEvdEKxNcj3nN77ImKXjgaf4Dfg-y9tLtAupvX4y87S4n0U7P8bxUAWHC6smgOeMDgpxDA0kkWEMja9tc6Ck5N3TnK7ybR1P9jjbVihSklfAcrXTwZsj7niGQp3ihz__uRk4JP3rJQoEKQpAhxVb6NolLJEqZdWa_gApiZXtaxyYSXH9LdWvKbUG_Q90cAmgVV7&__tn__=-R
09:58 28.01.2020
Հունվարի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղում՝ 1000 քմ, Ռանչպար գյուղում՝ 5000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 3 հա, Ալավերդի քաղաքում՝ մոտ 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, […]
09:43 28.01.2020
ԵԿՄ վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել բանակի 28-ամյակի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ. Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի վերածվող արցախյան գոյամարտը, օրվա […]
09:36 28.01.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բանակի օրվա առթիվ․ «Շնորհավո՜ր տոնդ Հայոց բանակ: Շնորհակալ եմ երեկվա, այսօվա և վաղվա զինվորներին՝ կանանց և տղամարդկանց: Սեր և խաղաղություն մեր երկրին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
09:30 28.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 […]
08:48 28.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
08:39 28.01.2020
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը բանակի 28-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, հարգելի՛ վետերաններ. 28 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշմամբ ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։ Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Հայոց նորաստեղծ պետականությունը կանգնած […]
08:28 28.01.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ: «Այսօր մենք տոնում ենք մեր հերոսական բանակի պատմությունը, որը կերտվել է հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց բանակը մեր միասնական հայրենիքի, ազգային շահերի և արժեքների պահապանն է։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։ «Բանակը Զինվորն […]
08:22 28.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Բանակի օրվա առթիվ երկրի պաշտպանությանն ու զինծառայողներին վերաբերող փաստերի հրապարակումը․ «Այսօր Հայոց բանակի օրն է Փաստ համար 35/2 – Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետևյալն են. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար […]
08:17 28.01.2020
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։ Տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում […]
08:10 28.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ, «Այսօր Հայոց բանակի օրն է Փաստ համար 6/3 – 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի […]
23:59 27.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների […]
23:55 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարուր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 9 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, նրանք են՝ Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), […]
23:48 27.01.2020
Շիրակի մարզի հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում դիմելիությունն ակտիվացել է, պատճառը սեզոնային գրիպի վիրուսն է, իսկ դիմած քաղաքացիների մեծ մասի մոտ արդեն բարդացումներ են, իսկ նման դեպքերում առաջնային բուժսպասարկման օղակից՝ պոլիկլինիկաներից ուղղորդումը հիվանդանոցներ անհետաձգելի են: «Գյումրի» բժշկական կետրոնում, Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային ու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում բոլոր մահճակալները զբաղված են: Վերջին 10 օրերին Գյումրիի բուժհաստատություններ այցելողները տարբեր […]
23:40 27.01.2020
Հունվարի 27-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել […]
23:08 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 17:19-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Աղասի Դ.), […]
22:39 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 19:33-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սամվել Ա.) և «Mercedes C» (վարորդ Կարեն՝ […]
21:51 27.01.2020
2019 թվականին Հայաստան է ներմուծվել 189.018 հատ ավտոմեքենա: Դա շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը: Բայց բազմաթիվ մեքենաներ «վաճառվում է» ցուցանակով դեռ տեղում են: Ահա նաև պատճառներից մեկը՝ մեր շուկայում վերջերս ամենաակտիվ գնորդներն իրենց երկրում խնդիրներ ունեն: Անդրադառնալով ղազախ գնորդների թույլ տված խախտումներին՝ Ղազախստանի ՆԳ փոխնախարար Մարատ Կոժաևն ասել է. «Հայաստանից Ղազախստան է […]
21:31 27.01.2020
Հունվարի 27-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը, այլ պաշտոնատար անձինք: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում Կանզաս-Հայաստան համագործակցությունը: Ոլորտում Հայ-Ամերիկյան գործակցության մեկնարկը […]
21:10 27.01.2020
Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, […]
20:47 27.01.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է Արթուր Վանեցյանի զանգի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին։ «Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել Արթուր Վանեցյանից: Բովանդակությունը հետևյալն էր՝ Ալե՛ն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում է՝ Ալենին ասեք, որ […]
20:39 27.01.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: […]