Գրիպի բարդացումներով Շիրակի մարզի բուժհաստատություններ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Գրիպի բարդացումներով Շիրակի մարզի բուժհաստատություններ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է

23:48 27.01.2020

Շիրակի մարզի հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում դիմելիությունն ակտիվացել է, պատճառը սեզոնային գրիպի վիրուսն է, իսկ դիմած քաղաքացիների մեծ մասի մոտ արդեն բարդացումներ են, իսկ նման դեպքերում առաջնային բուժսպասարկման օղակից՝ պոլիկլինիկաներից ուղղորդումը հիվանդանոցներ անհետաձգելի են: «Գյումրի» բժշկական կետրոնում, Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային ու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում բոլոր մահճակալները զբաղված են:

Վերջին 10 օրերին Գյումրիի բուժհաստատություններ այցելողները տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ են, մեծ մասը՝ վերին շնչուղիների վիրուսների գանգատներով: «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդունարանում ու միջանցնքներում սպասող հիվանդների թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է, բայց ամենածանրաբեռնվածը հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքն է: Ստացիոնար բուժում ստացող հիվանդների մեծ մասը սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բարդություններով են:«Դիմում են բրոնխիտների սրացումներով, թոքերի օքստրուկտիվ հիվանդությունների սրացումներով և դիմում են թոքաբորբերով, ունեցել ենք 1-2 ծանր թոքաբորբերի դեպքեր, հիմնականում դիմում են ցրտահարությամբ»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։Ցրտահարության հետևանքով վերին կամ ստորին վերջույթների ախտահարումներով հիվանդներ չեն ունեցել, հիմնականում տնակներում ցածր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում ապրող քաղաքացիներն ունեցել են հիվանդության բարդացումներ։Սեզոնային գրիպի ու սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բարդություններով հոսպիտալացված հիվանդների թվի աճով պայմանավորված՝ հիմա բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Երբեմն ազատ մահճակալներ չեն ունենում, ստիպված հիվանդներին տեղավորում են այլ բաժանմունքներում:«Այս պահի դրությամբ թերապևտիկ բաժանմունքում առկա 50 մահճակալներից 50-ն էլ զբաղված են, եթե չեմ սխալվում, 1-2 մահճակալ էլ ավելի է»,- ասում է Լիլիթ Սարգսյանը։«Մենք տարբեր տարիքի հիվանդներ ունենք ։ Շատ են հիվանդները նաև մանկահասակների բաժանմունքում։ Մեր մոտ խառն է, ոչ միայն ինֆեկցիոն, սուր ռեսպիրատոր վարակներով են, այլև սուր աղիքային ինֆեկցիաներով»,- Գյումրիի Ինֆեկցիոն հիվանդանոցի հաճախելիության տվյալներն է ներկայացնում ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների և  մանկական բաժանմունքներում հունվար ամսվա ընթացքում ստացիոնար բուժում է ստացել 116 քաղաքացի: Բուժում են ստանում միայն սուր շնչառական վիրուսային հիվանդության բարդացած տեսակները, իսկ առաջնային տեղում են հղիները:«Ռիսկի խմբերին պատկանող հղիները մեր մոտ բավականին շատ են, որոնք ջերմությունով, բրոնխիտով, հևոցով են դիմում,իրենք չեն կարող դիմել այլ բուժհաստատություններ, որովհետև սա օդակաթիլային վարակ է»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը։Թեև Հայաստան առայժմ կորոնավիրուսը չի թափանցել, բայց առավել զգոնություն ու հսկողություն է սահմանվել առողջապահական հաստատություններում ևս: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս ընթացքում ունեցել են միայն էնտերովիրուսային հիվանդացության դեպք, որը ըստ մասնագետի,տվյալ սեզոնին բնորոշ  է համարվում։ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում վիրուսին բնորոշ ախտանշաններով երեխաների հոսքը սկսվել է դեռ նոյեմբերից: Երեխաների շրջանում սուր շնչառական վիրուսի արագ տարածման հիմնական պատճառը ակտիվ շփումն է մանկապարտեզներում ու դպրոցներում:«Դպրոց  ու մանկապարտեզ հաճախելիս, երբ երեխաները շփվում են մեկը մյուսի հետ, վիրուսները փոխանցվում են մեկից մյուսին, և հիվանդների թիվն ավելի է շատանում»,- նշում է Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։

Մարզի 164 դպրոցներում ու 50-ից ավելի մանկապարտեզներում ջերմաչափման ամենօրյա մոնիթորինգ է անցկացնում պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը: Շիրակի մարզի տարածքային կենտրոնի մասնագետները ջերմային ռեժիմի որոշակի խախտումներ հիմնականում արձանագրել են գյուղական 25 դպրոցներում, որոնք դեռևս ջեռուցվում են հեղուկ վառելիքով:Սուր շնչառական վիրուսների սեզոնին բնորոշ ակտիվացում կա, բայց վիճակը վերահսկելի է։ Շիրակ օդանավակայանում ու Բավրայի անցակետում գործում են ջերմաչափման կետեր երկիր մտնող վիրուսակիր հիվանդներին հայտնաբերելու համար: Իսկ մարզում գրիպի բարդացումները կանխելու համար կենտրոնը պատվաստանյութի նոր խմբաքանակ է տրամադրել բուժհաստատություններին:«Պահանջարկը պատվաստանյութի կա, գրիպի պատվաստանյութը մենք ստացել ենք արդեն երկրորդ անգամ․ բաշխել ենք, բոլոր բուժհիմնարկները ապահովված են իրենց իսկ ներկայացրած քանակներով, և այսօր  մենք նորից մեր պլանային պատվաստանյութերի հետ գրիպի վակցինան ուղարկել ենք  բուժհաստատություններ»,- նշում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը։Մարզի պոլիկլինիկաներին արդեն մոտ 13 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրվել։ Ռիսկային խմբերից բացի, պատվաստանյութից կարող են անվճար օգտվել բոլոր քաղաքացիները: Բայց ամեն դեպքում, վիրուսներից պաշտպանվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկներ ու թեյ օգտագործել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP