TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը

20:32 27.01.2020

Զոհրաբյանը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

20:30 27.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։ Ներկայացմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է […]

̰
Շիրակի մարզի գյուղերում բնակվող մոտ 180 նպաստառու պետական աջակցությամբ անասնապահությամբ է զբաղվելու

19:59 27.01.2020

Շիրակի մարզի գյուղերում բնակվող 176 նպաստառու ընտանիքի անասնապահությամբ զբաղվելու համար պետական աջակցություն է տրամադրվել։ Ընտանիքներին գումար է տրվել անասուններ գնելու, դրանք պահելու համար, ընդ որում,  նպաստի գումարը առնվազն մեկ տարի ընտանիքների համար պահպանվելու է։ Սոցիալական հարցերի նախարարության այս ծրագիրը փորձ է ակտիվ աշխատանքի մեջ ներգրավել վաղուց պասիվ նպաստառու դարձած ընտանիքներին։ Մեկ հղի կով, երկու խոզամայր, […]

̰
Ի՞նչ պատժամիջոցներ կան կարգ խախտող պատգամավորի համար. «Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավարի պարզաբանումը

19:43 27.01.2020

«Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը «Հեռանկար»-ի տաղավարում  խոսել է այն մասին, որ երբ պատգամավորները կարգ են խախտում, նրանց նկատմամբ հնարավոր է սանկցիա կիրառել։ «ԱԺ կանոնակարգում չորս-հինգ դեպք են, խստագույններից մեկն է՝ մեկ շաբաթով նիստերին թույլ չտալ մասնակցել: Խոսքի իրավունքից զրկել՝ մնալ նիստերի դահլիճում, բայց ելույթ չունենալ: Դժվար է ասել, որ սրանք այնպիսի պատժամիջոցներ են, […]

̰
«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է

19:35 27.01.2020

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։ Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում, պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։ Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը  բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի […]

̰
Զանգ ընկերոջը իշխանությանը ծառայելու պատրաստակամությա՞մբ. Նիկոլ Փաշինյանը` Հրայր Թովմասյանի մասին

19:24 27.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: «Գաղտնի հանդիպումներ Ռ. Քոչարյանի պաշտպանի հե՞տ: Օտարերկրյա այցեր անհայտ նպատակներո՞վ: Զանգ ընկերոջը իշխանությանը ծառայելու պատրաստակամությա՞մբ: Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ»,- գրել է վարչապետը` կից հրապարակելով նաև «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը:

̰
Ինչո՞ւ չի գործում Էթիկայի հանձնաժողովը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

19:14 27.01.2020

«Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը «Հեռանկար»-ի տաղավարում, անդրադառնալով խորհրդարանական բանավեճերին, պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատգամավորների վարքն ունի օրենսդրական կարգավորման կարիք. «Իրականում շատ դժվար կլինի այդ սահմանները գծել, թե ինչ չափորոշիչների պիտի բավարարի պատգամավորի գործունեության էմոցիոնալ, զգացմունքային հատվածը: Դրա համար, այսպես ասած, ունիվերսալ կանոնները «էթիկայի կանոններ» ասվածի մեջ են: Քանի որ այդ նորմերը […]

̰
Բաքվի ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը. Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

18:51 27.01.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում` Եվրոպայի խորհրդի ուշադրությունը հրավիրելով ԵԽ տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների վրա: Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի […]

̰
Կա՞ խորհրդարանական բանավեճերի մոնիթորինգի կարիք, թե՞ ոչ. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում

18:45 27.01.2020

«Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև ծագած բանավեճին: «Թեժացած բանավեճեր, սուր հռետորաբանություն եղել է նաև նախորդ նստաշրջանի ընթացքում, բայց շատ ավելի կարճ է տևել: Աշնանային նստաշրջանի ընթացքում էլ սուր բանավեճեր են եղել՝ փոխադարձ վիրավորանքներով, փոխադարձ  պարզաբանումներով ուղեկցվող: Այս  անգամ և´ հռետորաբանությունն էր ավելի սուր, […]

̰
Էդմոն Մարուքյանը «լավ լուր» է հայտնել ԵԽԽՎ-ից

18:38 27.01.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` «լավ լուր» հայտնելով ԵԽԽՎ-ից: «Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը […]

̰
2019-ը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել. Գաբրիել Բալայան

18:32 27.01.2020

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայոց բանակի համար 2019 թվականը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել: «Անակնկալները շարունակվելու են 2020-ին: Ցավոք սրտի, դեռ հնարավոր չէ բացահայտել այն ամենը, ինչը որ ճանապարհին է, պատվերները կան, գործում են: Փառք Աստծո, անցյալ տարի և հաջորդ տարվա բյուջետային պլանավորման մեջ […]

̰
Անկախ նրանից, թե որտեղ ենք ծնված եղել, ինչի ենք հավատացել, համախմբվել ենք և տարել հաղթանակ. Արմեն Սարգսյան

18:25 27.01.2020

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում մի շարք զինվորականներ, բժիշկներ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների աշխատակիցներ արժանացել են պարգևների: Պարգևատրման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել հայոց բանակի կազմավորման պատմությանն ու դերակատարմանը: «Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր […]

̰
Արցախում փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

18:20 27.01.2020

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին և անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել […]

̰
Նախագահը մի քանի մարզիչների «Վաստակավոր» կոչում է շնորհել

18:16 27.01.2020

ՀՀ նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել․ Արմեն Սամվելի Մկրտչյանին՝ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ, Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին՝ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ, Կարեն Լավուրիկի Կարապետյանին՝ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ, Արշակ Գյորգիի Հայրապետյանին՝ Երևանի օլիմպիական […]

̰
Անարյուն հանգուցալուծմանը ականատես եղանք. Արման Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին

18:13 27.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնեց, որ նախաքննության տվյալներից տեղյակ չէ, սակայն կարևորը եղել է այն, որ այդ օրը խնդիրն ունեցավ «անարյուն հանգուցալուծում»: «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց […]

̰
Նախագահը դասային նոր աստիճան է շնորհել Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալին

18:10 27.01.2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Աշոտի Գաբրիելյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

̰
Ավագանու իմքայլական անդամը սկանդալից հետո վայր դրեց մանդատը

18:05 27.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Այս որոշումը հետևել է խմբակցության նիստին, որի ժամանակ կուսակիցները Հարթենյանին հորդորել են հրաժարվել մանդատից։ «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում […]

̰
Բացե՞լ Հանրապետության հրապարակի պատմական շերտը, թե՞ ոչ. հարցի պատասխանը կտա աշխատանքային խումբը

17:57 27.01.2020

2003թ. Հանրապետության հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ, ասֆալտի վերին շերտը հանելիս, շինարարները բացահայտեցին քաղաք՝ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Տեղում պեղումներ իրականացնելու համար 12 օր ժամանակ հատկացվեց, ինչը, ըստ հնագետների, չափազանց փոքր ժամկետ էր: Այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ 17-րդ դարին պատկանող շինությունները նկուղային հարկաբաժիններ են, որոնք մաս […]

̰
Տեղ գյուղում հրդեհի հետևանքով այրվել է 350 հակ անասնակեր

17:46 27.01.2020

Հունվարի 27-ին՝ ժամը 10:17-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին: […]

̰
2019-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Տոնոյանը կոլեգիայի նիստ է անցկացրել

17:40 27.01.2020

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության […]

̰
Կեցցե´ք, պայծառ մնաք. ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին

17:23 27.01.2020

Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 81-րդ տարեդարձը։ Մաեստրոն իր ստեղծագործություններով նոր գույն ու բովանդակություն է բերել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտությանը։ Նրա տաղանդից մեծապես շահել է նաև հայ կինոն, չնայած ինքը՝ մաեստրոն, կինոյի էջը վաղուց փակված է համարում։ Ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին: «Կեցցե´ք, պայծառ մնաք, ժողովո´ւրդ»,- ժպտալով ասաց Տիգրան […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակը` Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի մասին

17:21 27.01.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի հետ: «Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային […]

̰
Լոռու մարզի Աքորի գյուղում խոզերի անկում է տեղի ունենում

17:17 27.01.2020

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում […]

̰
Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

17:14 27.01.2020

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին:  […]

̰
Նախագահը պարգևատրել է մի քանի տասնյակ զինվորականների․ ՑՈՒՑԱԿ

17:00 27.01.2020

Բանակի օրվա առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ այսօր ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ՝ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Թեմուր Նորիկի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ […]

̰
Ժողովո´ւրդ, նստե´ք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ, վարի ենք տալու էս ամեն ինչը. Թևան Պողոսյանի հորդորը

16:58 27.01.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ միասնության կոչ անելով բոլորին: «Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում՝ ժպտում, անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ […]

̰
Հունվարի 28-ը մեր ԶՈՒ կազմավորման, նաև իմ և տղայիս ծննդյան օրն է. փորձառու զինվորականի քառատոնը

16:52 27.01.2020

Գնդապետ Էդուարդ Թովմասյանի կուրծքը զարդարում են մեկ տասնյակ մեդալներ, որոնք ստացել է ինչպես Հայաստանում ծառայության տարիներինՙ ՊՆ հրամանով, այնպես էլ  ՌԴ ակադեմիայում ուսանելիս: Նախագահի կողմից Հայոց բանակի օրվա կապակցությամբ գնդապետն արժանանում է «Մարտական ծառայության համար» մեդալի, ինչի շնորհիվ հունվարի 28-ը նրա համար դառնում է քառատոն: Հետաքրքիր զուգադիպությամբ այլ հոբելյաններ ևս նշում է գնդապետը: SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի. Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 81 տարեկան

16:31 27.01.2020

«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»: Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին: Տիգրան Եղիայի Մանսուրյան  «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն […]

̰
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է ԲԴԽ նախագահին

16:20 27.01.2020

Հունվարի 27-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: «Մաղթեցինք, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը»,- ասվում […]

̰
Հայ օդաչուի անձնազոհ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ թվով զոհերից

16:06 27.01.2020

Ամերիկյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ուղղաթիռի վթարի մասին, որի հետևանքով մահացել էին բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթն ու ևս 8 մարդ:  WFAA ալիքի տեղեկություններով` զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին օդաչու Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները: «Օդաչուն վերջի պահին կարողացել է շեղել ուղղաթիռը, որը ընկնում էր Գլենդեյլի բնակելի թաղամասերից մեկի վրա»,- հայտնել են ամերիկյան […]

̰
BACK_TO_TOP