18:25 27.01.2020
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում մի շարք զինվորականներ, բժիշկներ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների աշխատակիցներ արժանացել են պարգևների: Պարգևատրման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել հայոց բանակի կազմավորման պատմությանն ու դերակատարմանը: «Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր […]
18:20 27.01.2020
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին և անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել […]
18:16 27.01.2020
ՀՀ նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել․ Արմեն Սամվելի Մկրտչյանին՝ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ, Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին՝ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ, Կարեն Լավուրիկի Կարապետյանին՝ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ, Արշակ Գյորգիի Հայրապետյանին՝ Երևանի օլիմպիական […]
18:13 27.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնեց, որ նախաքննության տվյալներից տեղյակ չէ, սակայն կարևորը եղել է այն, որ այդ օրը խնդիրն ունեցավ «անարյուն հանգուցալուծում»: «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց […]
18:10 27.01.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Աշոտի Գաբրիելյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
18:05 27.01.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Այս որոշումը հետևել է խմբակցության նիստին, որի ժամանակ կուսակիցները Հարթենյանին հորդորել են հրաժարվել մանդատից։ «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում […]
17:57 27.01.2020
2003թ. Հանրապետության հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ, ասֆալտի վերին շերտը հանելիս, շինարարները բացահայտեցին քաղաք՝ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Տեղում պեղումներ իրականացնելու համար 12 օր ժամանակ հատկացվեց, ինչը, ըստ հնագետների, չափազանց փոքր ժամկետ էր: Այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ 17-րդ դարին պատկանող շինությունները նկուղային հարկաբաժիններ են, որոնք մաս […]
17:46 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 10:17-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին: […]
17:40 27.01.2020
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության […]
17:23 27.01.2020
Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 81-րդ տարեդարձը։ Մաեստրոն իր ստեղծագործություններով նոր գույն ու բովանդակություն է բերել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտությանը։ Նրա տաղանդից մեծապես շահել է նաև հայ կինոն, չնայած ինքը՝ մաեստրոն, կինոյի էջը վաղուց փակված է համարում։ Ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին: «Կեցցե´ք, պայծառ մնաք, ժողովո´ւրդ»,- ժպտալով ասաց Տիգրան […]
17:21 27.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի հետ: «Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային […]
17:17 27.01.2020
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում […]
17:14 27.01.2020
Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: […]
17:00 27.01.2020
Բանակի օրվա առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ այսօր ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ՝ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Թեմուր Նորիկի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ […]
16:58 27.01.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ միասնության կոչ անելով բոլորին: «Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում՝ ժպտում, անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ […]
16:52 27.01.2020
Գնդապետ Էդուարդ Թովմասյանի կուրծքը զարդարում են մեկ տասնյակ մեդալներ, որոնք ստացել է ինչպես Հայաստանում ծառայության տարիներինՙ ՊՆ հրամանով, այնպես էլ ՌԴ ակադեմիայում ուսանելիս: Նախագահի կողմից Հայոց բանակի օրվա կապակցությամբ գնդապետն արժանանում է «Մարտական ծառայության համար» մեդալի, ինչի շնորհիվ հունվարի 28-ը նրա համար դառնում է քառատոն: Հետաքրքիր զուգադիպությամբ այլ հոբելյաններ ևս նշում է գնդապետը: SHANTNEWS.am-ի հետ […]
16:31 27.01.2020
«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»: Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին: Տիգրան Եղիայի Մանսուրյան «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն […]
16:20 27.01.2020
Հունվարի 27-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: «Մաղթեցինք, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը»,- ասվում […]
16:06 27.01.2020
Ամերիկյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ուղղաթիռի վթարի մասին, որի հետևանքով մահացել էին բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթն ու ևս 8 մարդ: WFAA ալիքի տեղեկություններով` զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին օդաչու Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները: «Օդաչուն վերջի պահին կարողացել է շեղել ուղղաթիռը, որը ընկնում էր Գլենդեյլի բնակելի թաղամասերից մեկի վրա»,- հայտնել են ամերիկյան […]
16:01 27.01.2020
Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումները տևեցին ընդամենը կես ժամ։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի գտնվելու վայրը։ Երևանի […]
16:00 27.01.2020
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ «Փաստացի գործողությունները նա ընդունում է, որ ինքն է կատարել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ […]
15:59 27.01.2020
Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը և խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։ Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ […]
15:29 27.01.2020
Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը վաճառել է Մոսկվայի Воздвиженка փողոցում գտնվող Воздвиженка Центр բիզնես կենտրոնի իր բաժնետոմսերը: Ըստ РБК- ի՝ Վարդանյանի 10% բաժնեմասը ձեռք է բերել չինական «Fosun International Ltd.» ընկերությունը: «Ռուբեն Վարդանյանը և Fosun Eurasia Capital-ի գլխավոր տնօրեն, Ռուսաստանում Fosun-ի ակտիվների կառավարիչ Տատյանա Տերնավսկայան, հաստատել են գործարքի փաստը»,- գրում է թերթը: Կողմերը չեն […]
15:22 27.01.2020
Հայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների հարցը շարունակում է քննարկման թեմա մնալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն ընդգծեց, որ մեղքը ղազախական կողմինն է: Նրա խոսքերով՝ որևէ գործողություն իրականացնելիս սեփական երկրի օրենքները պետք է լավ իմանալ. «Եթե Ղազախստանի քաղաքացիները եկել են ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ, […]
15:17 27.01.2020
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ […]
15:10 27.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
15:02 27.01.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր Երևանի քաղաքապետարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը: Հիշեցնենք, որ երեկ ավագանու անդամը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականի ֆեյսբուքյան էջի վրա՝ հրավիրելով հետևորդների ուշադրությունը: Մոտ երկու ժամ տևած նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել խմբակցության […]
14:58 27.01.2020
«Արեւելքի» տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթե բռունցք»: Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա […]
14:18 27.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին: «Երեկվանից ամենաքննարկվողներից մեկը գրիչի թեման է»,- ասաց նա և շարունակեց,- Շատ հին և հայտնի ասացվածք կա. սատանան մանրուքների մեջ է: Ես վերջին օրերին ներկայացրել եմ ՍԴ -ի շուրջ ստեղծված իրավիճակը: Իմ կարծիքով՝ շատ կարևոր դետալներ եմ ներկայացրել, բայց, թերևս, մի շարք հարցադրումներ տեսնելով՝ համոզվեցի, որ […]
13:55 27.01.2020
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ։ «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը: Հայաստանի Հանրապետության զինված […]