TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱԿ-ը Հայաստանի նախաձեռնությամբ նշելու է Շախմատի համաշխարհային օրը

15:20 13.12.2019

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, մի շարք պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախաձեռնությամբ, հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: «Շախմատը ինտելեկտուալ և մշակութային ամենահին խաղերից մեկն է, որը համատեղում է սպորտի, գիտական ​​մտածողության և արվեստի տարրեր: Գլխավոր ասամբլեայի անդամները աշխարհի բոլոր երկրներին կոչ են արել պատշաճ կերպով նշել նոր համաշխարհային տոնը»,- ասվում է […]

̰
ՀԲ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում մարզերում հիմնվել է 18 նախակրթարան

15:18 13.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է տարին. «Այս տարի ՀՀ ԿԳՄՍ կողմից Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում մարզերում հիմնվել է 18 նախակրթարան: Նախակրթարանների ստեղծման շնորհիվ երեխաներն ավելի պատրաստված են լինում դպրոցական կրթությանը: Շիրակի մարզում հիմնվել է 4, Գեղարքունիքի մարզում` 5, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզերում` 2-ական, Լոռու, Տավուշի և […]

̰
Մի հատ Սու-35 ինքնաթիռ են գտել, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ. Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

15:12 13.12.2019

Իրավապահներն այսօր գործողություններ են իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը: Վերջինս մի պահ դուրս է եկել լրագրողներին ընդառաջ, նրանց զգուշացրել՝ որևէ հարցի չի պատասխանելու, իրեն էլ չեն ձերբակալելու: Հարցին՝ խուզարկության արդյունքում որևէ բան հայտնաբերե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանն արձագանքել է. «Հա, մի հատ Սու-35 ինքնաթիռ են գտել, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հատ […]

̰
Առերևույթ 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրգործ

14:58 13.12.2019

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ  հանցագործությունների նոր դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության […]

̰
Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում

14:57 13.12.2019

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում, այրվում է կուտակած ածուխ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում (այժմ […]

̰
Ինչո՞ւ թափուր աշխատատեղերը չեն համալրվում

14:53 13.12.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով անցնող տարին, գործունեության 3 սկզբունք մատնանշեց՝ իրական կարիքների գնահատում համապատասխան ծառայություններ տրամադրելու համար, հավասար հնարավորությունների ստեղծմանը միտված քաղաքականության մշակում, ծրագրերի բավարար չափով փոխկապակցվածություն: Հատկապես վերջինը նախարարն առաջիկայի համար կարևոր սկզբունք է համարում: Բաթոյանն անդրադարձավ նաև աղքատության հաղթահարմանը: Ասում է՝ պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որպեսզի մարդիկ […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ. Արամ Սարգսյան

14:35 13.12.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ. «Շնորհավորում եմ բոլորիս ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ։ Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը՝ ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը բարձրացնելով ԱՄՆ պետական քաղաքականության մակարդակին: Համոզված եմ, որ այս փուլում ճշգրիտ […]

̰
Ես շատ ցավում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում. Զառա Հովհաննիսյան

14:30 13.12.2019

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել և գրել, որ ՀՀ քննչական կոմիտեն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում. «Ես շատ ցավում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում։ Այժմ իմ ձեռքի տակ են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկ բաժնի կողմից նախապատրաստվող նյութերը՝ կնոջ առևանգման վերաբերյալ, որտեղ սևը սպիտակի […]

̰
Տեսնում եմ, որ վտանգներ կան. Րաֆֆի Հովհաննիսյան

14:24 13.12.2019

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: «Ես չեմ ուզում պետական ապարատի տապալումը։ Այն մարդիկ, ովքեր զբաղվել են ընտրագողությամբ և լիքը վատ բաներով, ու բողոքում էին, թե ընդդիմությունը կեղտոտ լվացք է ցուցադրում, այժմ արտասահմանում, առանց քավարանով անցնելու, թափահարում են կեղտոտ սպիտակեղենը, ուզում են ցույց տալ, թե իրենք […]

̰
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը եղեգնակատվի լուսանկար է հրապարակել

14:08 13.12.2019

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում եղեգնակատվի լուսանկար է հրապարակել և մակագրել. «Եղեգնակատու՝ տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում, հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում»:

̰
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

13:59 13.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության […]

̰
Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան. ՀՀ նախագահը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման առթիվ

13:41 13.12.2019

ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է նախագահի խոսքը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման առթիվ: Նախագահը, մասնավորապես, նշել է. «Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան: Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը […]

̰
Ընդհանուր չարաշահումների ծավալը Մետրոպոլիտենում կազմել է 1.2 մլրդ դրամ

13:39 13.12.2019

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման  նպատակով, […]

̰
Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր. Հրանուշ Խառատյան

13:32 13.12.2019

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը: Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ Սենատի որոշումը Ամերիկայի շնորհն ու արժանիքն է. Րաֆֆի Հովհաննիսյան

13:32 13.12.2019

ԱՄՆ Սենատի որոշումը Ամերիկայի շնորհն ու արժանիքն է։ 104 տարի առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է եղել առաջին վկան Հայոց ցեղասպանության։ Անկախ ԱՄՆ ներքին խնդիրներից, ըստ բանախոսի, սա այդ երկրի արժանիքն է։ Բացի դրանից՝ կան նաև նպաստող հանգամանքներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Բայց մենք պետք է հասկանանք, թե Ղարսի պայմանագրին ընդառաջ 2021 թվականին ի՞նչ քայլ […]

̰
Այս տարի Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Սուրենյան

13:18 13.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել: «Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»,- նշել է նա:

̰
Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

13:16 13.12.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում. «Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Էս պահին անգարում զոդվում է կամուրջը, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ»:

̰
Մեղադրանքներ են առաջադրվել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների

13:12 13.12.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու […]

̰
Ոստիկանները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը

13:08 13.12.2019

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում, գրում է Armtimes.com-ը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ և մեզ հայտնեցին, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա անվան հետ կապվող մի […]

̰
Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ. Նաիրա Զոհրաբյան

13:06 13.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ։ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվեց իր խոսքի ավարտին»,- նշել է նա։  

̰
Թուրքիան անցել է թույլատրված գիծը. Հովհաննես Իգիթյան

13:02 13.12.2019

Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը: «Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն […]

̰
Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Սենատի ընդունած բանաձևը

12:52 13.12.2019

Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: ԱԺ միջանցքներում պատգամավորներն այսօր  կարծիք են հայտնել այդ իրադարձության առթիվ: Նրանք համոզված են, որ դա լավ խթան կդառնա այլ երկրների համար, որպեսզի գործընթացը շարունակական լինի: Իսկ  հետևանքները բացառապես քաղաքական հարթությունում են, այլ ոչ իրավական: Մանրամասները` տեսանյութում:

̰
Զոհրաբյանը կողմ է, Միքայելյանը վերապահումներ ունի կառավարության նախագծի վերաբերյալ

12:46 13.12.2019

Ազգային ժողովում քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց ոստիկանության բաժանմունքներում մարդկանց խոշտանգումներից խուսափելու համար տեսախցիկների տեղադրումը, որը նախատեսվում է այսօր ընդունված օրենքով։ Նա ասաց, որ որպես ԵԽԽՎ պատգամավոր` բազմիցս ստիպված է եղել «գլուխը կախել», երբ եվրոպական հարթակներում քննարկվել են Հայաստանում ոստիկանության կողմից խոշտանգումների դեպքերը։ Ըստ այդմ՝ Զոհրաբյանն ասաց, որ կողմ է դրան։ Սակայն նախագծի վերաբերյալ վերապահումներ […]

̰
Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

12:32 13.12.2019

«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին: […]

̰
Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք

12:14 13.12.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի […]

̰
Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

12:09 13.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում: Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս […]

̰
Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ

12:04 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. […]

̰
Խորհրդարանը վերականգնեց բանակի մարզական ակումբները

11:58 13.12.2019

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով զինված ուժերում վերականգնվում են մարզական ակումբները։ Այդ ակումբներում ծառայության են անցնելու այն մարզիկները, որոնք չեն կարողանա տարկետում ստանալ լավ, բայց ոչ բացառիկ նվաճումներ ունենալու պատճառով։ Այս օրենքին կողմ հանդես եկան Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցությունների անդամները։ Քվեարկության ժամանակ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայներով։

̰
Ազգային ժողովը հերթական արտահերթ նիստը նշանակեց

11:57 13.12.2019

Ազգային ժողովի քվեարկություններով այսօր ավարտվեց արտահերթ նիստը, որը հաջորդել էր հերթական նիստին։ Սրանով, սակայն, խորհրդարանի այս տարվա աշխատանքը չավարտվեց։ Չնայած, որ հերթական նիստեր այլևս չեն լինի, բայց այսօրվա նիստի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մյուս շաբաթվա սկզբին՝ դեկտեմբերի 19-ին, նոր արտահերթ նիստ են անցկացնելու պատգամավորների պահանջով։ Իսկ օրակարգում մեկ հարց է լինելու՝ տեղական […]

̰
Բացահայտվել է Նոր Խարբերդում կատարված գողության խոշոր դեպքը. ձերբակալվել է նույն համայնքի բնակիչը

11:56 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից […]

̰
BACK_TO_TOP