Տեսնում եմ, որ վտանգներ կան. Րաֆֆի Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Տեսնում եմ, որ վտանգներ կան. Րաֆֆի Հովհաննիսյան

14:24 13.12.2019

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին:

«Ես չեմ ուզում պետական ապարատի տապալումը։ Այն մարդիկ, ովքեր զբաղվել են ընտրագողությամբ և լիքը վատ բաներով, ու բողոքում էին, թե ընդդիմությունը կեղտոտ լվացք է ցուցադրում, այժմ արտասահմանում, առանց քավարանով անցնելու, թափահարում են կեղտոտ սպիտակեղենը, ուզում են ցույց տալ, թե իրենք ամենաժողովրդավարն են։ Ես շատ եմ ուզում, որ այսօրվա իշխանությունն ապրի իր մինչհեղափոխական խոսքերով։ «Ժառանգությունն» իշխանության մեջ չէ, ուստի ընդդիմություն է: Մենք չենք համարում, որ ՀՀԿ-ն, որը չի անցել քավարանով ու մեղքերի թողություն չի անցել, կարող է լինել ընդդիմություն»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ կուզեր՝ իշխանությունն ավելի համեստ ու ժուժկալ լիներ, հիշեր իր խոսքերը, իսկ ընդդիմությունը Եվրոպայում պարկեշտ լիներ։

«Շունչ քաշեք, տղաներ: «Ժառանգությունն» էլ իր բաժին շունչը քաշել է։ Ընդդիմադիր որոշ կոնսոլիդացիա կլինի եկող տարվանից։ Ոչ մեկը չի կարող նիշա վերցնել քաղաքական դաշտում՝ հինը մերժելով»,- ասաց նա։

Քաղաքական գործչի կարծիքով՝ միշտ կարևոր է երախտապարտ լինել հնի համար և նորը վերցնել։ Նա նշեց՝ քաղաքական գործընթացներ կտեսնենք, 2020-ին վայրիվերումներ կտեսնենք։ Քաղաքական դերակատարները, Հովհաննիսյանի գնահատմամբ, էմոցիոնալ են, շատերը միայն իրենց են տեսնում, նա մասնավորեցրեց՝ խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մասին է:

Կուսակցության քաղխորհրդի նախագահն ասաց՝ ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ։

«Ես ինձ չեմ տեսնում որևէ կողմում։ Ես տեսնում եմ, որ վտանգներ կան։ Վարչապետին ոմանք ուզում են տապալել, վարչապետն ուզում է «ես»-ով ջարդել պետական ապարատը»,- խոսելով քաղաքական դաշտում սպասվող խմորումների մասին՝ ասել է Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

11:11 08.08.2025

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

10:45 08.08.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

10:21 08.08.2025

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

10:00 08.08.2025

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...

BACK_TO_TOP