12:46 13.12.2019
Ազգային ժողովում քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց ոստիկանության բաժանմունքներում մարդկանց խոշտանգումներից խուսափելու համար տեսախցիկների տեղադրումը, որը նախատեսվում է այսօր ընդունված օրենքով։
Նա ասաց, որ որպես ԵԽԽՎ պատգամավոր` բազմիցս ստիպված է եղել «գլուխը կախել», երբ եվրոպական հարթակներում քննարկվել են Հայաստանում ոստիկանության կողմից խոշտանգումների դեպքերը։ Ըստ այդմ՝ Զոհրաբյանն ասաց, որ կողմ է դրան։
Սակայն նախագծի վերաբերյալ վերապահումներ արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանը։ Չնայած նախագիծը ստացել էր կառավարության հավանությունը՝ բայց իմքայլական պատգամավորն ասաց, որ դրանից դուրս է բերվել կետ, ինչի պատճառով տեսախցիկները չեն ունենա անհրաժեշտ ազդեցություն։
Միքայելյանն ասաց, որ եթե տեսախցիկները լինելու են ոստիկանության բաժինների ոչ բոլոր սենյակներում, ապա ոստիկանները մարդկանց կարող են ճնշել այլ սենյակներում, ինչից հետո հարցաքննությունների սենյակում սովորական հարցաքննություն կանեն, ու ճնշումները չեն արձանագրվի։
Չնայած սրան՝ երկու պատգամավորներն էլ ի վերջո կողմ քվեարկեցին նախագծին, որը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվեց միաձայն։
08:37 08.08.2025
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը08:32 08.08.2025
«Նոան» ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի չեմպիոնի հետ․ ԵԼՊրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել: 9-րդ րոպեին մերն թիմից հաշիվը բացել է կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտել է կանոնները։ Թիջեյ Դե Բարի 11-մետրանոց հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը […] ...
08:25 08.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:16 08.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...
08:10 08.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...
08:05 08.08.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...
08:00 08.08.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՕգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...