13:32 13.12.2019
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը:
Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ն այդպես որոշի, Ռուսաստանը, ըստ էության, լուռ կուլ տվեց:
Թուրք-ռուսական պատերազմները պատմական հարուստ փորձ ունեն, բայց Ռուսաստանի հաղթանակները, Ղրիմի պատերազմից զատ, միշտ կարճաժամկետ են եղել: Նույնիսկ Քեմալ-Լենին եղբայրական համաձայնությունում Ռուսաստանն ըստ էության, պարտվել է: Մուստաֆա Քեմալը Ինենյուի հետ ոչ միայն մատը մատին չխփեցին Լոզանի որոշումներին վճռորոշ ձայնի իրավունքով Ռուսաստանի մասնակցության համար, այլ հենց իրենք ջանացին իրենց եղբորը թույլ չտալ մասնակցելու որոշումների կայացմանը: Դառնացած Ռուսաստանին մնաց վերքերը լիզելով ժպտալը:
Հիմա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումը ԱՄՆ ցանկության դեպքում կարող է գործնական և իրավական հետևանքներ ունենալ, որի արդյունքում կարող է․
ա/ կասեցվել թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը,
բ/ առաջացնել Մոսկվայի պայմանագրի և սահմանների վերանայման խնդիր, հատկապես որ մոտենում է 2021թ.՝ այդ պայմանագրի 100-րդ տարելիցը և, գուցե, գաղտնի փաթեթի «լույս աշխարհ» գալը,
գ/ Էրդողանին ստիպել մեղայականով ներկայանալ ԱՄՆ-ին (ափսոս),
դ/ սերտացնել ռուս-թուրքական մերձեցումը:
Վերջինս հղի է բազմաթիվ վտանգավոր անորոշություններով: Եվրոպական երկրներից առավել հետաքրքիր է թվում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հարցը: Շարունակելո՞ւ է այս հարցում մնալ ԱՄՆ-ի գամփռը, ինչպես ժամանակին ասում էր Մարգարետ Թետչերը…»:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...