16:56 16.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը: Դատարանի առջևում բողոքի ակցիա էին իրականացնում ապօրինի որդեգրումների գործերով տուժած մայրերը: Վերջիններս պահանջում են կրկին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին, որին էլ նրանք մեղադրում են իրենց երեխաների անհետանալու համար:
16:32 16.01.2020
Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին […]
16:31 16.01.2020
Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ: Ներկայացված զեկույցը ուսումնասիրման […]
16:24 16.01.2020
Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՓԾ փրկարարական ուժերի վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ 2019 թվականի արդյունքների ամփոփումը պետք է հիմք հանդիսանա փրկարարական ուժերի զարգացման տեսլականի համար, ինչպես նաև արձագանքման արդյունավետության բարձրացման համար: Փրկարարական ուժերի վարչության պետ, […]
16:18 16.01.2020
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին լրագրողներն այսօր հարցրել են, թե ինչպիսին է իր առողջական վիճակը: Ի պատասխան` նա ասել է, որ հայտնի չէ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ռազմիկ Աբրահամյանը չի ցանկացել պատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ: «Խնդրում եմ էլի, ես ինձ վատ եմ զգում, […]
15:52 16.01.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության գրասենյակ` քննարկումների: Մինչ շենք մտնելը լրագրողները մի քանի հարց են տվել նախարարին, մասնավորապես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացի շարունակության մասին: Լրագրողներից մեկը հարցը ձևակերպելիս արտգործնախարարին ասել է «Պարո´ն Զոհրաբյան»: Արտգործնախարարը ժպտալով պատասխանել է. «Պարոն […]
15:46 16.01.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած […]
15:28 16.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում, հայտնում է «Հայկական ժամանակը»: Ռևազյանը սրճարանում մատուցող կաշխատի ժ. 19:00-ից 23:00-ն: Նրա բոլոր թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամին:
15:14 16.01.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը հիվանդանոցներում նորածինների վաճառքի դեպքերը բացառելու ուղղությամբ: Արդյո՞ք վերահսկողությունը բավարար է: Արսեն Թորոսյանն ասել է, որ որոշակի կանոնակարգումներ են սկսել: «Թե ինչպես պետք է հաշվառման վերցվեն, ինչպես պետք է ծննդաբերությունը տեղի ունենա, ծննդալուծումը և այլն: Իհարկե, դրա մեջ ներառում ենք էնպիսի […]
15:10 16.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին գնահատական տալ Մերձավոր Արևելքում ու մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրադարձություններին: Մնացականյանը նշեց. «ԱԳՆ-ն մշտապես տեղեկացնում է հասարակությանը: Գիտեք, որ մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը հարևան տարածաշրջանում, այդ առումով աշխատում ենք մեր գործընկերների հետ, քանի որ անմիջապես հարևանության մեջ լինելով, ունենալով իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերներն […]
14:58 16.01.2020
Երեկ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում դանակահարության դեպք է գրանցվել՝ անչափահասների մասնակցությամբ։ «Հրապարակ»-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել, մասնավորապես՝ 16-ամյա Ա․-ն դանակի 2 հարված է հասցրել 17-ամյա համագյուղացի Վ․-ին, դանակահարությունը հետևել է «ռազբորկային»։ Դանակահարվածին համագյուղացիները անմիջապես տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց, որից հետո էլ՝ Հանրապետական հիվանդանոց։ Նրա կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տուժողը նախկին վարչապետ […]
14:56 16.01.2020
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է կազմակերպել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ, ինչ օրակարգով է հանդիպումը, լրագրողները հետաքրքրվեցին Մնացականյանից: Նա պատասխանեց. «Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են: Այս անգամ ինձ քննարկման է հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը, ես ուրախությամբ ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են, […]
14:53 16.01.2020
Տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք: Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա […]
14:42 16.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և դրան կից գրվել, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքի մի հատվածը հնարավոր է վերաբացվի։
14:36 16.01.2020
Թբիլիսիում գործող ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է եղել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ատաշե Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովն ասում է՝ տվյալ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել […]
14:35 16.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեկսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մսավաճառների ակցիային․ «Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության […]
14:30 16.01.2020
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությանը։ Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված […]
14:24 16.01.2020
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում մսավաճառները: Սպանդանոցում սերտիֆիկատ չունեցող միսը շրջանառությունից դուրս է բերվել, իսկ հունվարի 15-ից խստացումներ են այս ոլորտում: Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը խոստացավ բարձրացվող մի շարք հարցեր առանձին քննարկել: Մսավաճառները պնդում էին՝ կառավարությունը ծանոթ չէ սպանդանոցներում տիրող իրավիճակին: Ակցիան այսօր […]
14:19 16.01.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի միջև թեժ խոսակցություն ծավալվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:13 16.01.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի հայրենակիցներ, գալիս է հունվարի 20-ը։ Այս օրը ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբեր տիրույթում վնաս տալ հայերին։ Կփորձեն կայքեր կոտրել։ Բայց վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ և էլեկտրոնային փոստեր են տանում հազարներով։ Նման քանակ հավաքելու համար իրենց պետք է դա անել երկար ժամանակ, հավաքել […]
14:12 16.01.2020
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արմեն Դանիելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է` տարեվերջին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը […]
13:51 16.01.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում են «Սևան» ազգային պարկի աշխատանքները: ««Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվում են ապօրինի ձկնորսության դեմ պայքարին միտված աշխատանքներ։ Աշխատանքներին մասնակցում են ազգային պարկի համապատասխան ստորաբաժանումները։ Ապօրինի ձկնորսության դեմ տարվող պայքարը կրելու է շարունակական բնույթ»,- տեղեկացնում են նախարարությունից։ Տեսանյութը՝ «Սևան» ազգային պարկի Արևիկի մասնաճյուղից:
13:25 16.01.2020
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն է ընթանում: Քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այն որոշակի դրույթներ է սահմանում Երևանի տարածքում առևտրի շրջիկ կետերի և շարժական սրճարանների գործունեության համար: Սիսակյանը պատմել է այդ […]
13:16 16.01.2020
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետև կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը: «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի […]
13:15 16.01.2020
Հունվարի 14-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Արին-Բերդի փողոցում, չշահագործվող գործարանի տարածքից, վերամբարձ կռունկով գողություն են անում: Ոստիկանների արագ և օպերատիվ արձագանքման արդյունքում հանցամիտները, որ չորսն էին, րոպեներ անց հենց դեպքի վայրում բռնվեցին: Իրավապահները Արին-Բերդի փողոց էին հասել այն պահին, երբ նրանք բացել էին նշված տարածքի դարպասը և […]
13:04 16.01.2020
Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի […]
12:52 16.01.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Սայաթ Նովա փողոցում գտնվող գրասենյակում: Հիշեցնենք` նման ավանդույթ նախկինում էլ եղել է: «Իմ քայլը» խմբակցության անդամները տարբեր հանդիպումներ են ունեցել գործադիր մարմինների անդամների, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները նախկինում անցկացվել են ԱԺ-ում, […]
12:47 16.01.2020
Մասիս քաղաքում շարունակվում է լուսավորության նոր ցանցի անցկացման և արդիականացման գործընթացը. համայնքապետարանի միջոցներով նոր LED լուսատուներ են տեղադրվել: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Լուսատուները տեղադրվել են՝ Արարատյան փողոցի մի հատվածում (Հանրապետության փողոցի հատման կետից մինչև Հերացի փողոցի հատման կետ) Երևանյան փողոցի կենտրոնական խաչմերուկից մինչև Կայարան և դեպի Նորամարգ տանող ճանապարհահատվածներում: 2019թ. դեկտեմբերին […]
12:19 16.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզում (բացառությամբ Մարտունի և Վարդենիս քաղաքների), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում, […]
12:07 16.01.2020
Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Այս համատեքստում հերթական միջոցառումն իրականացվեց մայրաքաղաքում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Կատարվել […]