TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրազդանում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

10:17 17.01.2020

Հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ժամկետային […]

̰
Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական մոդելի շուտափույթ վերականգնումը․ ՀԱԿ

10:10 17.01.2020

«Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը: «2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ […]

̰
Կոտայքի մարզի Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել․ կան տուժածներ

09:43 17.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար

08:43 17.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 17.01.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-16։00 Ավանեսովի 1փ. 1; 2փ. 8/3 շենքերը, Նոր Արեշ 35փ. 27/1, 127/2, 127/3 շենքերը, 11։00-17։00 Այգեստան 6փ. 36, 38 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Արարատյան 1-ին զանգ. 8, 10 շենքերը և հարակից […]

̰
Երևանում ձյուն է տեղում․ քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները

00:14 17.01.2020

Այսօր երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «?Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։ ❗Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Դավթաշենում. թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

00:00 17.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս․-ն է, […]

̰
Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում

23:40 16.01.2020

Հունվարի 16-ին` ժամը 21։09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեց կայանի երկարամյա բժիշկը

23:38 16.01.2020

Այսօր կայացել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել երկու թեկնածու։ Թեկնածուների փաստաթղթերում անճշտություններ չկային: Սա առաջին պայմանն է, որը մասնակցության թույլտվություն է տալիս: Տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրևած առաջին թեկնածուն արդեն 5 ամիս է՝ ղեկավարում է Գյումրիի շտապ բուժօգնության կայանը: Նույն հաստատության բժիշկ Արթուր Մանուկյանը […]

̰
Առաջիկա օրերին առանձին շրջաններում ձյուն է սպասվում

23:36 16.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ […]

̰
Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային

23:24 16.01.2020

Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել […]

̰
Տերերից կենդանիների սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար կլինի. հուշագիր է ստորագրվել

22:53 16.01.2020

Սննդի անվտանգության տեսչական մարմնում այսօր շուրջ 30 սպանդանոցների ներկայացուցիչներ ստորագրել են փաստաթուղթ, որով  սահմանվել է սպանդի իրականացման գնային առավելագույն շեմը: Այսպիսով` կենդանիների տերերից կենդանիների տեղափոխումը սպանդանոց մինչև 30 կմ շառավղով 3 գլխից ոչ պակաս իրականացվում է անվճար, իսկ մեկ կենդանու դեպքում վճարը 3000 դրամ է: Խոշոր կենդանու մորթը իրականացվելու է առավելագույնը 10 000, մանր եղջերավորների […]

̰
Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է. News.am

22:37 16.01.2020

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Ավելի վաղ փաստաբանն ասել էր՝ բժիշկներն աշխատում են նրա սրտի ռիթմը կարգավորելու ուղղությամբ,  եթե բժիշկներին հաշված օրերի ընթացքում դա չհաջողվի անել, սրտի կանգի վտանգ կա։ Հիշեցնենք, որ երեկ՝ հուվարի 15-ին, դատարանը […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:54 16.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Սյունիքի մարզի Քաջարան-Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Տավուշի […]

̰
Գետամեջ գյուղի ավազաններում ձկների զանգվածային անկման դեպք է գրանցվել

21:23 16.01.2020

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ Այս պահին գետի և ավազանների տարբեր հատվածներում ձկները […]

̰
Ստեփանավանում համագյուղացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

21:00 16.01.2020

Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Վնասվածքը ծանր էր․ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարի լույս […]

̰
Շիրակի մարզի ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ծավալը նվազել է

20:00 16.01.2020

Շիրակի մարզի հանրապետական ու միջհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ծավալները նվազել են։ Պատճառը տեղումների բացակայությունն է։ Անգամ Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում տեղումները նորմայից պակաս են ու սպասարկող ընկերությունները ճանապարհներին գրեթե անելիք չունեն։ Բայց կառավարությունը նրանց հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31-ը ընկերությունները ֆինանսավորվում են ձմեռային սպասարկման համար։ Ըստ այդմ՝ քանի […]

̰
Իմքայլականներից ո՞վ կառաջադրվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, դեռ վերջնական որոշում չկա. Մակունց

19:55 16.01.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանը խոսեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե խմբակցությունն ունի՞ արդյոք իր թեկնածուին, ե՞րբ է առաջադրելու և հապաղելով արդյո՞ք օրենք չի խախտվում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Օրենքում կա մեկամսյա ժամկետ, հետո այն հնարավորություն է տալիս երկարացնելու: Թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում չունենք: Անում ենք առավելագույնը, […]

̰
Կառավարությունը 26,6 մլն դրամ հատկացրեց հեռուստաընկերությունների ոլորտում աուդիտ իրականացնելու համար

19:21 16.01.2020

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 26,6 մլն դրամ հատկացնել հեռուստաընկերությունների ոլորտում աուդիտ իրականացնելու համար: Առավել մանրամասն` տեսանյութում:

̰
Առինջ գյուղում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

19:03 16.01.2020

Հունվարի 16-ին՝ ժամը 15:08-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 12 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 15։56-ին։ «Վազ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվ

18:59 16.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ […]

̰
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր. Զոհրաբ Մնացականյան

18:56 16.01.2020

«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա չմանրամասնեց հանդիպման օրակարգը և հայտնեց, որ  քննարկվել են արտաքին  քաղաքականության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: «Բավականին բարձր եմ գնահատում խմբակցության հետ այսօրինակ հանդիպումները: Այսկերպ ավելի ամրապնդում, ուժեղացնում ենք արտաքին քաղաքականության իրականացման աշխատանքի արդյունավետությունը, և այս գործում պառլամենտական հատվածն ունի կարևոր մաս»,- […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում

18:27 16.01.2020

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն […]

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունում լուրջ գործընթացներ են կատարվում. Վահրամ Տեր-Մաթևոսյան

18:25 16.01.2020

Դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, ավելի ճիշտ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմայի շուրջ հաղորդավար, մեկնաբան Սագո Արեանը զրուցել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ: Արդյո՞ք տեղին են պնդումները, թե 2023-ին Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չի կարողանալու կազմել: Թուրքագետը նշեց՝ այն, ինչ կատարվում է այս կուսակցության հետ, բավական ուշագրավ է: «Մենք գործ ունենք […]

̰
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

18:21 16.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է […]

̰
«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

18:11 16.01.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝ 2014 թվականին` 14, 4 մլն  դրամ 2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ 2016 թվականին` 23,4 մլն  դրամ, 2017 թվականին` 127 մլն դրամ, 2018 թվականին` 187 մլն  դրամ, 2019 թվականին` […]

̰
Վերադաս բողոք եմ ներկայացնելու գլխավոր դատախազին. Դավիթ Խաժակյան

17:55 16.01.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ հունվարի 13-ին ՀՔԾ կողմից ծանուցվեցի, որ մերժվել է քրեական գործի հարուցումը քաղաքապետի և տեղակալի պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Ուսումնասիրելով 38 էջանոց մերժման որոշումը արձանագրում եմ հետևյալը․ – քննող մարմինը չի իրականացրել գործի համակողմանի քննություն։ Չեն վերհանվել […]

̰
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը

17:49 16.01.2020

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ […]

̰
Սահմանվել են սպանդի իրականացման առավելագույն գները, ստորագրվել է հուշագիր

17:32 16.01.2020

Սննդի անվտանգության տեսչական մարմնում այսօր՝ հունվարի 16-ին, շուրջ 30 սպանդանոցների ներկայացուցիչներ ստորագրել են փաստաթուղթ, որով սահմանվել է սպանդի իրականացման գնային առավելագույն շեմը: Այսպիսով, կենդանիների տերերից կենդանիների տեղափոխումը սպանդանոց մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, իրականացվում է անվճար, իսկ մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթը իրականացվելու է առավելագույնը 10 000, մանր եղջերավորների […]

̰
Ինչպե՞ս հաշվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարները

17:26 16.01.2020

2020 թվականից գործող դրույքաչափերով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարները կարելի է հաշվարկել ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված նոր հաշվիչով: Այդ մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ կայքում տեղադրված հաշվիչով հաշվարկներ կարելի է անել այստեղ:

̰
BACK_TO_TOP