TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում սրճարաններից մեկի տնօրենը Mercedes-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. վիրավորների մեջ ժամկետային զինծառայող կա

00:00 15.01.2020

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 […]

̰
Ուզո՞ւմ ենք նորածնային մահացությամբ զբաղվենք, թե չենք ուզում. Թորոսյանը՝ ծննդատների խնդրի մասին

23:57 14.01.2020

Եղվարդի, նաև Մարալիկի ծննդատների  շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիս է հրավիրել: Ըստ նրա՝ առաջիկա օրերին կրկին կքննարկեն այն ծննդատների հարցը, որտեղ տարեկան շուրջ 100 ծնունդ են ընդունում: Թորոսյանի խոսքերով՝ ծնունդների թիվը ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակի հետ։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է թվով 7 Առողջության […]

̰
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota-ն ու բեռնատար Mercedes-ը. Toyota-ն մխրճվել է էլեկտրասյան մեջ

23:51 14.01.2020

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz մակնիշի 022 QQ 31 համարանիշի բեռնատարը և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան և դեպքի վայր […]

̰
Առաջիկա օրերին առանձին շրջաններում ձյուն է սպասվում

23:43 14.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն:

̰
Եկան, եկան՝ խնամոնք եկան. Նիկոլ Փաշինյան

23:36 14.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Միլան-Երևան օդանավի վայրէջքի տեսանյութն է հրապարակել և կից կատակել․ «Եկան, եկան՝ խնամոնք եկան:)))»:

̰
Ավազակային հարձակում «Արդշինբանկ»-ի Տաշիրի մասնաճյուղում. ոստիկանը վնասազերծել է զինված հանցագործին

23:17 14.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ զինված հանցագործը աշխատակից Ժաննա Մ․-ից գումար կպահանջեր, բանկում ծառայություն […]

̰
Նոյեմբերյանում 8-ամյա տղային վթարի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

22:59 14.01.2020

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթաիկել 8-ամյա մի տղայի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Նոյեմբերյան համայնքի և թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ՝ 8-ամյա Լ. Ա-ն […]

̰
Եղվարդի ծննդատունը դեռ կշարունակի գործել․ բողոքավորների հետ հանդիպել է Կոտայքի մարզպետը

22:47 14.01.2020

Դեռ երեկվանից Եղվարդի  բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանց պահանջը Եղվարդի ծննդատունը չլուծարելն էր: Ակցիայի մասնակիցների հետ այսօր հանդիպել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Պետրոսյանն ասել է, որ ծննդատունն առայժմ չի փակվի, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում: Երբ իմացան, որ Եղվարդի ծննդատունը լուծարման եզրին է, դիմեցին բողոքի ընդունված […]

̰
Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռն անցավ ջրային կամարի տակով

22:35 14.01.2020

Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը: Բյուջետային ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Վայրէջք կատարող օդանավն անցավ ջրային կամարի տակով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռուզան Մանթաշյանն ապացուցեց, որ Էյվազովը հրաժարվել է երգել իր հետ

22:24 14.01.2020

Ֆրանսիական Agence Massis Opéra համերգային գործակալությունը, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի շահերը, հանդես է եկել հայտարարությամբ՝ ապացույցներ ներկայացնելով առ այն, որ 2020-ի փետրվարին կայանալիք Դրեզդենյան օպերային պարահանդեսին Semper Operaball-ի կազմակերպիչները հետաքրքրված էին երգչուհու ելույթով։ Agence Massis Opéra-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2019-ի սեպտեմբերին սոպրանո Ռուզան Մանթաշյանի անունով Դրեզդենյան պարահանդեսին մասնակցելու հրավերք է […]

̰
Աշխատավարձի բարձրացումը կբերի՞ արդյոք պարգևավճարների կրճատման

21:59 14.01.2020

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացված թվերը վերաբերում են նաև պարգևավճարներին: Բայց նախարար Տիգրան Խաչատրյանը նախ իր ընկալումների մասին խոսեց: Նրա խոսքերով՝ որպես ղեկավար սկզբունքորեն դեմ է պարգևավճարը որպես աշխատավարձ վճարելու մոտեցմանը: Ըստ նրա՝ այդ գումարը պետք է ստանան առանձնակի ջանքեր ցուցաբերող աշխատակիցները: Նա տեղեկացրեց նաև, որ խնդրել է մեկ ամսվա համար խրախուսել նախարարության բոլոր աշխատակիցներին: Առհասարակ, շուրջ […]

̰
Զբաղվածության ոլորտում աճ է գրանցվել

21:51 14.01.2020

Զբաղվածության մասով թվերը մեծացել են: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Մասնավոր հատվածում 9 ամսվա պաշտոնական տվյալներով՝ 40 հազարով աճ կա»: Ըստ ոլորտների` պատկերն այսպիսին է․ մշակող արդյունաբերություն, մեծածախ ու մանրածախ առևտուր, հանրային սննդի ոլորտ, ՏՏ, և այլն: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը

21:34 14.01.2020

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասել են ՀՔԾ-ից: 2019թ. հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի […]

̰
Հայկական Picsart հավելվածը Facebook-ի և Whatsapp-ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում․ Փաշինյան

20:58 14.01.2020

Հայկական Picsart հավելվածը Facebook-ի և Whatsapp-ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում։ Picsart֊ը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

20:52 14.01.2020

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

̰
Հինգ տարի առաջ վրաերթի էր ենթարկել քաղաքացու, որը հաջորդ օրը մահացել էր. ոստիկանության բացահայտումը

20:34 14.01.2020

Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս: […]

̰
Ինչպիսի՞ն է եղել 2019-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի տնտեսությունը

20:29 14.01.2020

Ի՞նչ թվեր են արձանագրվել 2019-ին տնտեսական ոլորտում. էկոնոմիկայի նախարարն ամփոփել է հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը: Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Կանխատեսել են, որ 2019-ի տարեկան ՀՆԱ-ի իրական աճն էլ կկազմի շուրջ 7.5 տոկոս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լոռու մարզի զինվորական կոմիսարից շորթմամբ 30 000 դոլար են պահանջել

20:26 14.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և […]

̰
Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ քննարկում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման հարցով

20:14 14.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը հունվարի 10-ին մասնակցել է Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման վերաբերյալ կազմակերպված քննարկմանը։ Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարը, Գյումրու սոցիալական ծառայության ներկայացուցիչը «Թռչունյան տուն» […]

̰
Ինչպիսի՞ն է Հայաստանը օտարերկրյա ներդրողի տեսանկյունից

20:02 14.01.2020

«Մենք ձգտում ենք երկնիշ տնտեսական աճի»,- լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Դա մեկ օրում չի կարող լինել: Նախադրյալներ ստեղծելու համար, նրա խոսքերով, որոշակի ճանապարհ է պետք անցնել: Նա ավելացրեց նաև, որ էկոնոմիկայի ոլորտի ռազմավարությունը մշակվել է 5 ուղղություններով: Հինգից առաջինը՝ գյուղատնտեսությունն է: Տիգրան Խաչատրյանը բարձրաձայնում է՝ 2020 թվականի հիմքում […]

̰
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն այսօր չընտրվեց

19:59 14.01.2020

Այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցելու համար նախապես հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ մանկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի, նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը: Վերջինս, սակայն, այսօր մրցույթին չի մասնակցել ներկայացված թերի փաստաթղթերի պատճառով, ինչպես նաև […]

̰
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի դեմ հարուցված քրգործը փակվել է

19:52 14.01.2020

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը նաև խոսել է անցած տարի իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Հիշեցնենք, որ ավելի քան 1 տարի առաջ բուժհաստատությունում ֆինանսական բնույթի չարաշահումներ էին հայտնաբերվել Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի արդյունքում: Դրանք հաշվետվությունների տեսքով ուղարկվել էին մարզի դատախազություն, որտեղ էլ քրեական գործ էր հարուցվել տնօրենի դեմ՝ պաշտոնական […]

̰
Ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել  են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին

19:39 14.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։ Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր […]

̰
Մենք ուզո՞ւմ ենք մանկական մահացությամբ լուրջ զբաղվել, թե՞ չենք ուզում. Արսեն Թորոսյան

19:24 14.01.2020

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Թորոսյանը նշեց, որ ծննդատների լուծարումը թափանցիկ և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու: Առողջապահության նախարարը վստահ է, որ 150 ծնունդը շատ ցածր թիվ է: «Մարալիկում, 2018-2019թթ. համեմատությամբ, 126-ի փոխարեն ունենք 102 ծնունդ, Աչաջուրում՝ 88-79, Արտենիում՝ 41-26, Ծաղկահովիտում` 48-63, Արծվաբերդում՝ 14-10, Քաջարանում՝ 42-46, «Նաիրիում» (Եղվարդ)՝ 119-136»: Թորոսյանը նշում է՝ այդ […]

̰
Լուծարվող ծառայությունների աշխատակիցների հետագա աշխատանքի խնդիրն ԱՆ-ն կփորձի լուծել. Արսեն Թորոսյան

19:14 14.01.2020

Նախորդ օրերին Մարալիկի, այսօր արդեն Եղվարդի բժշկական հաստատությունների աշխատակիցների մեղադրանքներին և համացանցում հնչող կարծիքներին պատասխանելու համար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե չկան մասնագետներ, չկան սարքավորումներ, ինչքան էլ լուծարման գնացող ծննդատների աշխատակիցները ճանապարհ փակեն, այդ ծննդատները չեն գործելու: Թորոսյանը հստակեցնում է` բացի Եղվարդի ծննդատնից, մյուսները կա´մ առողջության կենտրոններ են, […]

̰
Սիրիայից գաղթած կնոջ ձեռագործ օճառների սեփական բիզնեսը

19:00 14.01.2020

Հուրին, որը գաղթել է իր ընտանիքի հետ Սիրիայից, Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է ձեռագործ օճառների սեփական բիզնեսը։ Դիտեք տեսանյութը՝ ավելին իմանալու համար:

̰
Փաշինյանի թիկունքն անխոցելի է ժողովրդի վստահության շնորհիվ. Berner Zeitung

18:51 14.01.2020

«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով շվեյցարական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում: Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի […]

̰
Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. Արայիկ Հարությունյան

18:50 14.01.2020

Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել է հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

̰
Արգենտինահայ երգահան Ալին Դեմիրճյանը բնակություն է հաստատել Գյումրիում

18:45 14.01.2020

Արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացրել է «Մեկ մարզ, մեկ երգ» երաժշտական նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով և երաժիշտների հետ ձայնագրել մեկ համատեղ երգ ու նկարահանել տեսահոլովակ, որը պատմում է տվյալ մարզի կենցաղի ու միջավայրի մասին: Նախագիծը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կամուրջ կարող է դառնալ: Ալին Դեմիրճյանի նախաձեռնություններն […]

̰
Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչության միջև ճշգրտումների կարիք կա. վարչապետ

18:31 14.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել վերջին տարիներին Հայաստան ժամանողների վերաբերյալ: «2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ […]

̰
BACK_TO_TOP