TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եղանակի տեսությունը թռչուններին էլ է հետաքրքրում. Գագիկ Սուրենյան

12:48 04.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ծիծաղաշարժ տեսանյութ է տեղադրել և գրել. «Մի աղջիկ է ուղարկել, ասում է` ամեն օր ուշադիր ձեզ է նայում»:

̰
Դեկտեմբերի 5-ին կտեղափոխվեմ Հայաստան. ադրբեջանուհին դիմել է Ալիևին

12:45 04.12.2019

Սումգայիթ քաղաքում բնակվող Ադրբեջանի քաղաքացուհին տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա հայտարարել է, որ պատրաստ է բնակություն հաստատել Հայաստանում՝ Ադրբեջանում ստեղծված անտանելի իրավիճակի և արդարադատության բացակայության պատճառով: «Ես որևէ մեկից օգնություն չեմ ուզում, այս տեսաուղերձով հայտնում եմ, որ տոմսեր եմ գնել և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանը, կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Այսել Մուստաֆաևան: Ադրբեջանուհին […]

̰
Մարության-շեյխեր հանդիպման արձագանքները շարունակվեցին Ազգային ժողովում

12:39 04.12.2019

Ազգային ժողովում շրջիկ սրճարանների վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ ոլորտում լիազորություններ են տրվելու Երևանի քաղաքապետին ու ավագանուն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Հայկ Մարությանի և Էմիրությունների ներկայացուցիչների հանդիպման աղմկոտ պատմությունն ու ասաց, որ չի կարելի նման լծակներ տալ Մարությանին։ «Հիմա ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հյուրընկալելու տեսանկյունից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր […]

̰
Հայկական նոր ավիաընկերությունը կղեկավարեն բրիտանացիները

12:37 04.12.2019

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե նախօրեին խորհրդարանում որ նոր ավիաընկերության մասին է հայտարարել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Հրապարակման համաձայն` հայկական նոր ավիաընկերությունը կոչվում է Fly Armenia Airways: Ընկերության ղեկավարները բրիտանացիներ են: Հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի Boeing ինքնաթիռ: Ավիաընկերությունը պլանավորում է թռիչքները սկսել մարտի վերջին և մտադիր է վարձել աշխատակիցների, որոնք […]

̰
ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի. Էդմոն Մարուքյան

12:32 04.12.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի: Նա, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, […]

̰
Հաճախորդները և ձեռնարկատերերը կարող են սիրել իրար․ Կարապետյանը՝ շրջիկ սրճարանների մասին

12:19 04.12.2019

Ազգային ժողովում արտահայտված պատգամավորները կողմ են, որ շրջիկ սրճարանների գործունեություն կանոնակարգվի։ Հարցը ժամկետն է, որով որևէ վայրում տրվելու է առևտրի հնարավորություն։ Նախագծի հեղինակը համաձայն է, որ ամեն 1-2 օրը մեկ «խաղարկվեն» կայանման տեղերը, որոշ պատգամավորներ պնդում են, որ դա բիզնեսի համար բարդություն է ստեղծում։ Հեղինակ Սիսակ Գաբրիելյանը ենթադրում է, որ տեղերի «խաղարկությունները» պետք է կատարվեն […]

̰
Քանի մարդ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019»-ին

11:59 04.12.2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Հեռուստամարաթոն-2019»-ին մասնակցած ՀՀ քաղաքացիների թիվը դեկտեմբերի 3-ի դրությամբ։ Կառավարությունից տեղեկացնում են, որ հաշվարկը դեռ ընթացքի մեջ է: Դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ «Հեռուստամարաթոն-2019»-ին մասնակցողների թիվը նախորդ տարվա հեռուստամարաթոնի մասնակիցների թվի գրեթե կրկնապատիկն է:

̰
Չնետե՛լ շինարարական աղբն աղբամանների մեջ. կոչ քաղաքացիներին

11:43 04.12.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հանդես է եկել հերթական զգուշացմամբ՝ դիմելով քաղաքացիներին. «Մի՛ նետեք շինարարական աղբն աղբամանների մեջ։ Դրանով դուք վնասում եք աղբամանները՝ վնասելով համայնքային գույքը, որը նաև ՁԵԶ է պատկանում։ Սիրենք մեր քաղաքը»։

̰
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, ոչ թե շինթույլտվության. Հակոբ Կարապետյան

11:30 04.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակած փաստաթղթին, որ ներկայացվել է իբրև շինթույլտվություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, բայց ոչ թե շինթույլտվության: Թեմային ավելի մանրամասն նա խոստացել է անդրադառնալ այսօր հրավիրվելիք մամուլի ասուլիսում:

̰
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:09 04.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:01-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

̰
2020-ից աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսի փոխհատուցման բյուջեն կավելանա

11:08 04.12.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ից աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսի փոխհատուցման բյուջեն կավելանա։ Ծրագրից կօգտվի շուրջ 3000 ուսուցիչ և 1000 աշակերտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում

10:59 04.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։ Այսպիսով` առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են […]

̰
Ազգային անվտանգության մարմիններում ղեկավար կազմի՝  համակարգից դուրս անձանց նշանակման մասին նախագիծը մերժվեց

10:55 04.12.2019

Այսօր ԱԺ-ն աշխատանքն սկսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին հարցի քվեարկությամբ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «Երեկ թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ ընդունել էին՝ քննարկելու և լավագույն տարբերակների լուծման: Սակայն քննարկումներից հետո պարզ դարձավ, որ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում ընդունումը: […]

̰
ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

10:40 04.12.2019

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

10:28 04.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից […]

̰
Վթար Երևանում՝ շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ․ հիվանդին քաղաքացիներն են հոսպիտալացրել

10:26 04.12.2019

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել […]

̰
ԱԺ 10 պատգամավորներ կմեկնեն Վրաստան՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանին

10:22 04.12.2019

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության 7 սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, […]

̰
Մեր հայրենակիցները պետք է Հայաստան բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր․ Ռոբերտ Ղուկասյան

09:40 04.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « Ներդրումների մասին… Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաև Սևանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։ Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում և այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։ Վերջերս […]

̰
Մի նորմալ ձնաբեր ցիկլոն էր գալիս, նա էլ ճանապարհին փոզմիշ եղավ․ Սուրենյան

09:31 04.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի նորմալ ձնաբեր ցիկլոն էր գալիս, նա էլ ճանապարհին փոզմիշ եղավ☹☹☹»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2793579530705278

̰
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

09:10 04.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Երևանում նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել և հիվանդանոցի ճանապարհին մահացել

08:32 04.12.2019

Դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական […]

̰
Արարատի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

08:21 04.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դալար, Դեղձուտ, Դվին,  Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 04.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքերը, 11:00-17։00 Ա.Ավետիսյան փ. 76, 78, 80 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան փ. 12/5, 14, 16ա, 97, 111/3 շենքերը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գուլակյան, […]

̰
ՌԴ-ում հարբած վարորդը «ԳԱԶել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ

23:57 03.12.2019

Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է MAMUL.am-ի աղբյուրը, M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, երկրորդական ճանապարհից մեծ արագությամբ հարվածել է գլխավոր ճանապարհով ընթացող «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին: «ԳԱԶել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու […]

̰
Եվրոպան նվաճած հայ գեղեցկուհին

23:34 03.12.2019

«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել: Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին: Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք […]

̰
Շիրակի մարզում «Սուրբ Մինաս» մատուռից բրոնզաձույլ խաչ են գողացել

23:24 03.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:13 03.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, […]

̰
ՀՅԴ-ական երիտասարդներն ազատ արձակվեցին

21:45 03.12.2019

Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմացից և Վազգեն Սարգսյան փողոցից Ոստիկանություն բաժին բերման ենթարկված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, ազատ են արձակվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ընդգծել է, որ Ոստիկանության բաժնում սահմանված կարգի խախտում չի նկատել։ Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ական երիտասարդներից որևէ մեկը չընդունեց ներկայացված իրավախախտման պահանջը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին էր […]

̰
Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել

21:39 03.12.2019

Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը: Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը: Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված […]

̰
Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին․ Փաշինյան

21:22 03.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին: Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը: Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի […]

̰
BACK_TO_TOP