TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արագ նիհարելու մեթոդների, ածխաջրեր չօգտագործելու և այլ միֆերի մասին

18:14 06.01.2020

Սննդաբան Լիդիա Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է անցյալ տարվա ամենատարածված միֆերը: Նա մասնավորապես նշել է. ⠀ 1.  «Առողջ սնունդը/սնվելը թանկ է։ ⠀ Առողջ սնունդ ասելիս պատկերացնում ենք ավոկադո, բրոկոլի, չիայի սերմեր, կամ գոջիի հատապտուղներ, որոնք գրեթե անհասանելի են թվում։ Բայց եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որ առողջ սնվելը սուպերմթերքներ ուտելը չէ, առողջ սնվելը մթերքների ճիշտ համադրությունն […]

̰
Աստուծոյ Որդւոյն ծնունդը արդարութեան էջքն է երկիր որպէս Աստուածատուր պարգեւ. Արամ Ա

18:08 06.01.2020

«Աստուծոյ Որդւոյն ծնունդը արդարութեան էջքն է երկիր որպէս Աստուածատուր պարգեւ ու առաքելութիւն»,- հավատացյալներին ուղղված խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը` ելույթ ունենալով Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Նրա խոսքով` Բեթղեհեմը աստվածային արդարության մարմնացումն է և այս պրիզմայով պետք է դիտել Բեթղեհեմը` որպես առաքելություն:

̰
Ինչպիսի՞ն կլինի Իրանի կողմից Սոլեյմանիի սպանության վրեժը. արևելագետի կանխատեսումը

18:00 06.01.2020

Արևելագետ Արմեն Պետրոսյանը անդրադարձել է Իրանի կողմից` Ղասեմ Սոլեյմանիի սպանության հնարավոր վրեժին: Արևելագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական արմատական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահ․ «Սուլեյմանիի կոշիկն ավելի թանկ է, քան Թրամփի գլուխը, այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, որ դա այն մարդն է, ում ուղղությամբ պետք է կենտրոնանանք: Արդար պատիժը տարածվում է […]

̰
Այսօր, Երևանի փողոցներում շրջելով, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. Նիկոլ Փաշինյան

17:58 06.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Financial Times-ի հոդվածը, որի փորձագետները Հայաստանը նշել են որպես 2020 թվականի թիվ մեկ զբոսաշրջային ուղղություն: «Այսօր, Երևանի փողոցներում շրջելով, ի դեպ, հետաքրքիր պատկերի ականատես դարձանք. 10 անցորդից 5-ը զբոսաշրջիկ էր»,- գրել է վարչապետը:

̰
Շիրակի մարզում 5 օրվա ամփոփ տվյալներով ոչ սթափ վարորդների թիվն ավելին է, քան պատահարներինը

17:43 06.01.2020

Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի  մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]

̰
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է Պաղեստինի նախագահին

17:22 06.01.2020

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանն այցելել է Ռամալլահ, ուր հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանից: Հանդիպման ընթացքում պատրիարքը Մահմուդ Աբասին հրավիրել է մասնակցելու հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, որ Սուրբ երկրում նշում են հին տոմարով հունվարի 18-19-ին՝ Բեթղեհեմում:

̰
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա աղջկա սպանության դեպքը

16:14 06.01.2020

Հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Դեպքի առթիվ […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ

15:50 06.01.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդի կապակցությամբ: «Շնորհավորում ենք մեր բոլոր հայ քաղաքացիներին, ովքեր նշում են Սուրբ Ծնունդն այսօր: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում: Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը կառուցվել են դարեր շարունակ և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն […]

̰
16-ամյա աղջկա սպանության դեպքը բացահայտվել է

15:41 06.01.2020

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում. 16-ամյա աղջկան խեղդամահ են արել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
Ոչ ծեծված ուղղություններ զբոսաշրջիկների համար. Հայաստանը` դրանց շարքում. Forbes

15:40 06.01.2020

Ծեծված ուղղություններից շեղվելու պատճառներ միշտ էլ կգտնվեն: Հիմնականում դա փախուստ է օրեցօր առավել համասեռ դարձող աշխարհից: Փակ երկրները բացվում են: Գործակալությունները հեռավոր ուղղությունները մատչելի են դարձնում ճանապարհորդների համար, գրում է Forbes-ը: Ո՞ւր կարող ենք գնալ, որպեսզի խուսափենք այլ զբոսաշրջիկներից: Դա ամենատարածված հարցերից մեկն է, որը Ֆիլիպ Բրաունի զբոսաշրջային գործակալությունը ստացել է 2019-ին. «Մենք գտնում ենք […]

̰
Պապ, չեմ տեսնում, որ տենց ես անում. Արփին՝ Նիկոլ Փաշինյանին

14:57 06.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ընտանիքով ներկա են թատերական ներկայացման: «Եկել ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ «Ալադինը» դիտելու»,- գրել է նա:

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

14:31 06.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

̰
Կոտայքի մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

13:35 06.01.2020

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Էլիզարովի վարած Lexus G 470 մակնիշի 30 ON 001 համարանիշի և 27-ամյա Դավիթ Բադեյանի վարած Mercedes մակնիշի 35 ZX 179 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Բադեյանը մարմնական […]

̰
Հայ եկեղեցին տոնում է Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության օրը. ի՞նչ խորհուրդ ունի տոնը

13:32 06.01.2020

Պատարագից հետո SHANTNEWS.am-ի թղթակիցը տոնի խորհրդի և այն տոնելու կարգի մասին զրուցել է հավատացյալների և քահանայի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գարեգին Բ-ի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով

12:55 06.01.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով, որում ասված է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, … որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5): Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

12:50 06.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի  մարդատարների համար: «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Հրդեհ Դավթաշենում. տուժածներ չկան

12:34 06.01.2020

Հունվարի 6-ին, ժամը 02:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բակում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 1-ին թաղամասի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Երևանում 16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12:01 06.01.2020

16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար: Ինչպես հաղորդել էինք, Երևանի կենտրոնում հունվարի 5-ին խեղդամահ են […]

̰
Երևանի կենտրոնում 16-ամյա աղջկան խեղդամահ են արել

11:57 06.01.2020

Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ […]

̰
Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ․ Արմեն Սարգսյան

11:19 06.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն իր ուղերձում նշել է. «Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

11:12 06.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վթար Նուբարաշենում. կա զոհ

10:20 06.01.2020

Հունվարի 5-ին՝ ժամը 23:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան […]

̰
Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել այն

10:15 06.01.2020

Հունվարի 5-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի և Նաիրի փողոցների խաչմերուկում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է. երթևեկությունը դարձել է միակողմանի: Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը։

̰
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. մեզ և ձեզ Մեծ Ավետիս. վարչապետ

10:08 06.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Աստվածահայտնության տոնի առթիվ․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև […]

̰
Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար

08:57 06.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի  մարդատարների համար: «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Քրիստոս ծնավ և հայտնեցավ

08:16 06.01.2020

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։ Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է […]

̰
Բացահայտվել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր

21:36 05.01.2020

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվականը: Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ […]

̰
Հայկ Մարությանը շնորհավորել է Սուրբ Ծնունդի պայծառ տոնի կապակցությամբ

21:30 05.01.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ճրագալույցի պատարագին իր մասնակցությունից՝ կից հետևյալ շնորհավորական գրառումն անելով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Շնորհավորում եմ Սուրբ Ծնունդի պայծառ տոնի կապակցությամբ, սիրելի հայրենակիցներ»։

̰
Հայ եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ

20:30 05.01.2020

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, և շարունակվում կեսգիշերից հետո: Պատարագից հետո մեկմեկու ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

̰
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

19:58 05.01.2020

Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes A» […]

̰
BACK_TO_TOP