10:56 05.01.2020
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Թրամփի վերջին թվիթերյան փոսթերը մտահոգիչ են… արևմտյան արժեհամակարգի կրողը խոստանում է պատժիչ գործողություններ անել ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլ նշանակակետի տակ է առնված Իրանի համար խիստ կարևոր մշակութային արժեքները»:
10:33 05.01.2020
Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ […]
10:18 05.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ արձագանքել է իրեն ծեծի ենթարկելու մասին հրապարակմանը: Նա նշել է՝ ինքը ծեծի չի ենթարկվել, իրեն ծեծի ենթարկելն այնքան էլ հեշտ չէ, սակայն հիշատակվող անձը հասցրել է իրեն հարվածել: «Կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների ու փոփոխությունների հետ ու կարծում են՝ սա ժամանակավոր բնույթ […]
10:00 05.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:59 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կայքերի տարածած ապատեղեկատվությանը․ «1.Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում ևւ […]
22:46 04.01.2020
Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես […]
22:35 04.01.2020
Հունվարի 4-ին՝ ժամը 19։41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շանթ Վ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: […]
22:00 04.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:28 04.01.2020
Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» […]
20:41 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան […]
20:15 04.01.2020
ԱԻՆ ՃԿԱԿ-ում տոնական օրերին ևս աշխատում են: Մեր թղթակիցն այցելել է կենտրոն, զրուցել տոնական օրերին հրդեհների, ՃՏՊ-ների, շմոլ գազից թունավորման դեպքերի ու նաև ծիծաղաշարժ զանգերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:06 04.01.2020
Հունվարի 4-ին` ժամը 19:04-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]
19:40 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ […]
18:28 04.01.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշար գյուղի բնակիչ 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, լինելով սև […]
18:02 04.01.2020
Հունվարի 2-ին` ժամը 23:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին, «Մերսեդես» ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վարորդը՝ 44-ամյա Ալբերտ Նիկոլյանը տեղում մահացել էր, իսկ ուղևոր՝ 65-ամյա Լևիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:
17:29 04.01.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։ «Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից: ? Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն: Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք […]
16:43 04.01.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ․ «Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, իսկ աշխատանքում` հեղափոխական տրամադրվածություն` իրագործելու համար այն ամենն, ինչ նախանշել ենք այս տարվա համար»:
16:36 04.01.2020
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։
15:30 04.01.2020
Ամերիկյան օնկոլոգիական հիվանդանոցներից մեկում գտել են կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու միջոց: Հետազոտության արդյունքները հայտնվել են «EurekAlert»-ում: Գիտնականները հետևել են 50 տարեկան ավելի քան 180 հազար կնոջ: Նրանք մասնակցել են տասը տարբեր ուսումնասիրությունների: Նրանք կշռվել են հետազոտության սկզբում, ապա ևս երկու անգամ՝ հինգ և չորս տարի հետո: Պարզվել է, որ քաշը կորցրած և նոր քաշը պահպանած կանանց […]
15:20 04.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ամեն ինչ կարգին է։ «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է նա։ Ավելի […]
15:10 04.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 14:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի […]
14:54 04.01.2020
Պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը: Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, […]
14:36 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Տեղում Հ. Ազոյանը […]
14:32 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան: Ծեծկռտուքին […]
14:10 04.01.2020
Որքանով են տոնական դիմավորել Ամանորը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը. SHANTNEWS-ն այսօր հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:00 04.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2020 թ. հունվարի […]