18:08 08.01.2020
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում, 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից։ Այսինքն՝ տրանսպորտային միջոցը […]
18:05 08.01.2020
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին: Ի՞նչ բանաձևով են հաշվարկվում դրանք և ինչի՞ է միտված նոր օրենքը Բանաձևը հիմա մեկն է: Եկամտային հարկը բոլորի համար հաշվարկվում է մեկ միասնական դրույքաչափով: Նախկին՝ […]
17:30 08.01.2020
Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման […]
17:22 08.01.2020
Հայաստանում Իրանի դեսպանատան «սգո մատյանում» գրառումներ են արել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի պատգամավորներ: Բոլորի հորդորը և ցանկությունը մեկն է եղել՝ խնդրի խաղաղ կարգավորումը: Մանրամասները` տեսանյութում:
17:21 08.01.2020
«Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…». ֆեյսբուքյան իր էջում հայրենադարձությունը խթանող նախագծի մասին գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: […]
17:21 08.01.2020
Գավառ քաղաքի տներից մեկում այսօր, ժամը 13:58-ին, տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Տուժել է 1 քաղաքացի: Այս մասին տեղեկություն է հաղորդվել «911» ծառայություն: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու օպերատիվ խմբի անդամները պարզել են, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է […]
16:44 08.01.2020
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը «սգո մատյան» է բացվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Սգո մատյանը» բաց կլինի այսօր՝ ժամը 15։00-17։00-ն և վաղը` ժամը 11։00-13։00-ն: Դեսպանատանը Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին նշել է. «Այսօրվա «սգո» մատյանը բացված է Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր ռազմակիցները Իրաքում և Սիրիայում պայքարել են ահաբեկիչների […]
16:39 08.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ցավակցել է այսօր տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին: «Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց։ Խորը վշտով ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»,- գրել է նա:
16:27 08.01.2020
Ռուսաստանից ինքնուրույն շրջագայող զբոսաշրջիկների շրջանում դեպի Երևան թռիչքների պահանջարկն աճել է 2,3 անգամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին` հղում կատարելով Biletix տոմսերի ամրագրման ծառայությանը։ Ըստ ծառայության տվյալների՝ նշված խմբի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը Թաիլանդ ուղևորությունների նկատմամբ: Ծառայության մասնագետները վերլուծել են 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում ավիատոմսերի վաճառքի վիճակագրությունը: Պարզվել է, որ դեպի Թաիլանդ թռիչքների […]
16:01 08.01.2020
Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը, շնորհակալություն հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:
15:45 08.01.2020
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. ✔️ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) ✔️ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի ✔️ 74 (78%) դեպքում տուժածները […]
15:42 08.01.2020
Մեղրագույն լեռների լանջն ի վեր ձգվում է Մեղրու փոքր թաղը: Մեքենաների համար անանցանելի փողոցներն ու նեղլիկ կածանները վահանի նման պահել-պաշտպանել են տիպիկ զանգեզուրյան ճարտարապետության լանդշաֆտային ոճը: Տների մեծ մասի դիմագիծը նույնն է, ինչ հարյուրավոր տարիներ առաջ: Հայաստանի հարավի զբոսաշրջային գրավչությանն է նվիրված ՀՀ կառավարության հերթական տեսանյութը:
15:34 08.01.2020
2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է […]
15:29 08.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ցավակցել է Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին։ «Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է նա։ I learnt with great sorrow the news on a crash of a […]
15:25 08.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 10-ամյա Տավրոս Մկրտչյանն իրենց մոտ է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոնից: Երեխան տուժել է Ամանորին՝ հրավառության հետևանքով: «Երեխան լուրջ վնասվածքներ ուներ՝ դաստակն ամբողջությամբ պայթյունային վերքերով էր: Կատարվեց մի մատի լրիվ անդամահատում, և երկու մատների ոչ լրիվ անդամահատում: Ցավոք սրտի, […]
15:05 08.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։ Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու […]
14:41 08.01.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է դատախազության հրապարակումը ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ: Հրապարակմանը կից՝ Միրզոյանը գրել է. «Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված […]
14:25 08.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել ինքնուրույն շնչել։ «Լավ լուր❗️ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: […]
14:07 08.01.2020
Տոնական օրերին արձանագրվել են պայթուցիկ սարքերից ու հրավառությունից տուժելու նոր դեպքեր: Պայթուցիկից տուժածներից է 10-ամյա Տավրոս Մկրտչյանը: Դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Երեխան լրագրողներին պատմեց, որ պայթեցրել է տան պատշգամբից: 3 հատը պայթել է, իսկ 4-րդ պայթյունը տեղի է ունեցել արդեն իր ձեռքի մեջ: Նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ընդհանուր առմամբ՝ Ամանորի գիշերը […]
13:50 08.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից լարված վիճակ է ստեղծվել Մարալիկում. Մարալիկի բնակիչներն ու առողջության կենտրոնի աշխատակիցները փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը մանրամասներ է հաղորդում Մարալիկից: Նրա խոսքերով` տարածքում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը հայտնեց` մարզպետարանի դիրքորոշումն այնպիսին է, որ պետք չէ փակել ծննդատունը: Տեղեկացնենք` ճանապարհը փակել են մարալիկցիները […]
13:49 08.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա և թե՛ մյուս վիրավորների կյանքի համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել […]
13:37 08.01.2020
Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվով իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Ուզում եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին»,- գրել է նա:
13:34 08.01.2020
Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը […]
13:29 08.01.2020
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ «Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն, և դուք չեք կարողանա […]
13:25 08.01.2020
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ․ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթե մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5 մլն ՀՀ դրամի և 3.5 […]
13:20 08.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. և 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից 17-ամյա երիտասարդին պատճառել է […]
13:10 08.01.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: «Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2020 թվականի հունվարի 04-ին Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկի անվտանգության աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, […]
12:41 08.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների […]
12:22 08.01.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա […]
12:16 08.01.2020
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել 26-ամյա կնոջ սպանության մանրամասների վերաբերյալ: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն: 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական […]