11:51 08.01.2020
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին և հարազատներին։ «Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները», – ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ Թեհրանում կործանված ուկրաիական ուղևորատար ինքնաթիռի զոհերի մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ […]
11:48 08.01.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդմամբ` պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր: Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի […]
11:46 08.01.2020
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Նրա նկատմամբ […]
11:39 08.01.2020
ՀՀ ԱԳՆ-ը տեղեկություն է հրապարակել ավիաաղետի հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: «Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից:
11:34 08.01.2020
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։ Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, […]
11:11 08.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից Կիև ուղևորվելիս։ ՔԱԿ-ն իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին:
11:02 08.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի… Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: Իրանը պատասխան հարված […]
10:59 08.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»:
10:30 08.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտել այսօր Թեհրանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ․ «Վշտալի նորություններ Թեհրանից Կիև ուղևորվելիս «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Խորին վշտակցություն զոհերի ընտանիքներին և ընկերներին»։ Very sad news about the crash of #Ukrainian International Airlines airplane Boeing 737 en route from #Tehran to #Kiev. […]
08:02 08.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: Գիտելիքահենք աշխատանքն է այն «կախարդական փայտիկը», որով լուծում ենք և պիտի շարունակենք լուծել մեր խնդիրները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2521169178203462?__xts__[0]=68.ARCpPVYg1XjZzgT2dn03DaZtkIvCOn4EUtnxjBr837-p5QEJyGcIAidLl4kPUeKFnoVlovw_47w-5qeo3bUTOZk35UN2wWsjQfefBrFpehcY3G8UIm4aFr0-CrnOW_mJKKb1QcprBxciaDkklReTpOTzCxJ00f3hBu3NbZ6kPfnQgvRFu1xRV4j9ou0_CdOWVBNHgnFvl9CDgaavcXKAeAR7pyRKUFmmyIZ9PK7vC8FI_ud44cejbRjK5pfMFbudNzgI23jdQxqNk30uBGkzm8cskytXtkkRGTr4QUVO-BjKOdEDpMPQLoapaS68drirD2DWN5BYDWWZyAn0wySk_BEQ&__tn__=-R
23:55 07.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
22:46 07.01.2020
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսի մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է: SHANTNEWS-ը հարցումներ է իրականացրել փողոցներում, նաև մասնագետներից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:
22:34 07.01.2020
Կարգազանց վարորդները 2020-ի հունվարի 1-ից զրկվում են միավորներից։ Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել այն վերականգնելու համար։ Նոր համակարգի ներմուծումը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև համացանցում՝ բալային հումորներից մինչև բալերի վաճառք: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն վարորդները նոր՝ բալային համակարգի նկատմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 07.01.2020
Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Արգելվում է ջեռուցումը վառարաններով։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի […]
21:39 07.01.2020
Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը։ Մանրամասները՝ կառավարության պատրաստած տեսանյութում։
21:33 07.01.2020
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]
20:50 07.01.2020
Հունվարի 6-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն է, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: […]
20:42 07.01.2020
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ավդալ սարի ստորոտից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մտքեր ընդդիմության դերի մասին և թե ինչպե՞ս են նախկին ռեժիմի սպասարկուները իրենց տուն տանում հեղափոխության արդյունքները»:
19:59 07.01.2020
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։ Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5… Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։ […]
19:45 07.01.2020
Նոր տարվա առաջին շաբաթում Շիրակի մարզի ծննդատներում 41 երեխա է ծնվել: Հունվարի սկզբին ծնված նորածիններից մի քանիսը եղել են ընտանիքների ամանորյա մեծ անակնկալը: Ծնվել են ժամանակից մինչև մեկ ամիս շուտ: 2020 թվականի առաջին բոլոր նորածիններն առողջ են: Հունվարի մեկի գիշերը ծնված երեխային Գյումրիի ծննդատնից այսօր էին ճանապարհում տուն: Գասպարյանների ընտանիքում փոքրիկի ծննդին սպասում էին հունվարի […]
19:30 07.01.2020
Հայաստանն այս տարի գնեց կործանիչ ավիացիա՝ Սու-30 ՍՄ ինքնաթիռներ, ու այլ խոշոր զինատեսակներ։ Աճեց նաև ռազմարդյունաբերությունը։ Այս և հարակից թեմաներին անդրադարձել ենք SHANTNEWS-ի առանձին թողարկումով՝ ամփոփելով Հայաստանի ռազմական տարին։ Անդրադարձել ենք նաև տարվա ընթացքում հետաքրքրության կենտրոնում գտնվող Նախիջևանի ու Տավուշի ուղղությունների առաջնագծին։ Քննարկել ենք նաև խոշոր զորավարժությունները, որոնք տարվա ընթացքում անցկացվեցին նաև Արցախում։ Մանրամասները` տեսանյութում:
19:21 07.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ «Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- գրել է Հովհաննիսյանը:
19:00 07.01.2020
Անցած 2019 թվականը դժվար և թեժ տարի էր Լիբանանի համար: Հազարավոր ցուցարարներ, փողոց դուրս գալով, պահանջեցին իշխանությունների արագ հեռացում: Որո՞նք էին 2019-ին Լիբանանի գլխավոր իրադարձությունները: Այս թեման առավել մանրամասն և հստակ հասկանալու համար պետք է հետ գնալ դեպի անցյալ և մանրամասն քննել երկրի քաղաքական և ընդհանուր իրավիճակը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի ամփոփման մեջ:
18:57 07.01.2020
Հունվարի 7-ին՝ ժամը 14:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ սարալանջին, ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում այրվում է մոտ 6 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։28-ին։ […]
18:26 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ թաղումը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է այս պատճառով: Զոհերի մեծ մասը տղամարդ է: Տուժածների թիվը գերազանցում է 200-ը: Ավելի վաղ հայտնել էինք` […]
18:20 07.01.2020
Տատյանա Սերգեևնա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում էր որդու՝ Ստեփանի հետ, վերադարձել է Մոսկվա՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ: Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Արմեն Բորիսովիչը պնդել է, որ Տատյանան վերադառնա իր մոտ: […]
18:18 07.01.2020
Արձանագրվող 100 խախտումից միայն 25-ի դեպքում է, որ բալեր են հանվում, այս պահին՝ դեռ միայն տեսանկարահանող սարքերի օգնությամբ: 5000 դրամանոց տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալի։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ-ով գերազանցելը, որի համար գործող օրենքով […]
18:08 07.01.2020
Ամանորի և Սուրբծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսների մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է, սթրեսային: SHANTNEWS.am-ը հարցումներ է իրականացրել երևանյան փողոցներում, նաև մասնագետից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:
18:02 07.01.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ 2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։ Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել […]