19:42 02.01.2020
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
19:35 02.01.2020
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ժողովուրդ ջան, իզուր եք էս աղջկան քրքրում, հայհոյում։ Երևում է, որ ցանկացել է վարչապետի հետ կադրում երևա հաղթանակ խորհրդանշող V նշանով։ Կադրը տարօրինակ է թվում դիմացից, բայց երբ փորձում ես իրավիճակին նայել վերևից պահված տեսախցիկի կողմնորոշիչ ով, […]
19:15 02.01.2020
Սննդաբանները կրկին զգուշացնում են, որ Նոր տարվա տոնական օրերին չի կարելի չարաշահել տարբեր տեսակի կերակուրների օգտագործումը, աղցանները երկար պահելն առաջացնում է թունավորումներ: Թունավորումների պատճառ է դառնում նաև ոգելից խմիչքի չափից շատ օգտագործելը: Թե հունվարի առաջին երկու օրերին սննդային ինչքան թունավորումներ են եղել, SHANTNEWS.am-ին հայտնել է Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ շտապօգնության կանչերն այս […]
18:44 02.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հյուսիսային պողոտայում տարբեր ձևի ու բարձրության տոնածառեր են տեղադրվել:
18:34 02.01.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից արել է հետևյալ գրառումը. «Եթե ամեն անգամ սուտ լուրերի հետքերով այսպես գնանք, երևի մի օր բարոյականությունը կհաղթի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ… »: Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Մեհրաբի զորամասում երկու զինծառայող է ծեծվել: «Թե դա ինչ սուտ լրատվություն է, […]
18:13 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 11։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:10 02.01.2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող […]
17:57 02.01.2020
Հանրապետության մի շարք թատրոններ ու թանգարաններ այսօր բացել են իրենց դռները այցելուների առջև: Եթե թատրոնները ամանորյա խաղացանկով են ներկայանում, ապա թանգարաններում մշտական ցուցադրություններ են ներկայացված, որոնք հետաքրքրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Նրանք, որոնք ցանկանում են կոտրել Ամանորը նշելու արմատացած սովորույթներն ու հաղորդակից դառնալ մշակույթին, առիթը բաց չեն թողնում այցելել նաև թանգարաններ: SHANTNEWS.am-ի նկարահանող […]
17:49 02.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-ի ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 3-4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ:
17:18 02.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
17:16 02.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նախարարն այցելել է Ռուսական արվեստի թանգարան: «Ռուսական արվեստի թանգարանում կան բացառիկ գործեր, որոնք անվանի բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները, որոնք շատ ցանկալի գործեր են անվանի թանգարանների համար: Ռուսական արվեստի թանգարանն այս […]
16:29 02.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
16:02 02.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը՝ արված տոնածառի ֆոնին: «Արփի ??»,- գրել է Աննա Հակոբյանը:
15:39 02.01.2020
Ամանորի տոնական միջոցառումների ցանկն այս տարի փոքր-ինչ փոփոխվեց: Նախ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ավանդական, տեսագրված ուղերձից և կեսգիշերին հենց Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ: Նորույթ է նաև մշակութային կենտրոնների աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը: Հայտնի է, որ թանգարանները, թատրոնները, արվեստի կենտրոններն այս անգամ տոնական օրերին հանգիստ չունեն: Նրանց աշխատանքային առօրյային ծանոթացել է SHANTNEWS.am-ի թղթակից Վարդուհի Արզումանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:44 02.01.2020
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ […]
14:17 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Պարզվել է, […]
13:38 02.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում:
13:23 02.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնում են՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ «Նրանցից 4-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ […]
12:45 02.01.2020
Երեկ՝ հունվարի 1-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shmshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Ինչպես դեպքի […]
11:37 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան: Փրկարարները […]
11:21 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեբեդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:33-ին: Այրվել է մոտ 300 հակ […]
10:20 02.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
22:10 01.01.2020
Հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում […]
21:49 01.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել. «Եվս մեկ պայքար, որ ավարտվեց հաղթանակով։ Աստղիկ ջան, կեցցե՜ս, դու արդեն անցել ես քո կյանքի ամենամեծ փորձությունը՝ քաղցկեղի դեմ պայքարում դու ու մեր հարգարժան բժիշկները հաղթող եք դուրս եկել»,-գրել է նա։
20:15 01.01.2020
Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել և գրել է։ «2010թ․-ի սկզբին ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, եւ ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։ Ինձ պետք էր վերապրել […]
19:50 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
19:38 01.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել: