13:52 04.01.2020
Հունվարի 2-ին՝ ժամը 21։15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ը՝ անչափահաս: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
13:43 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 05։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ […]
13:25 04.01.2020
Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր […]
12:21 04.01.2020
Հունվարի 3-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Այգավան 35» ենթակայանին հարակից տարածքում «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1997 […]
12:06 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, […]
11:35 04.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել. «Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է […]
11:29 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է […]
11:02 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 18։45-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի վերջնամասում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքում և հարակից գտնվող ինքնաշեն խորդանոցում (մոտ 15 քմ)։ Հրդեհը […]
10:44 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երևան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»։ Հիշեցնենք, որ այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երևան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր […]
10:35 04.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում […]
10:17 04.01.2020
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նոր տարին՝ նոր անձնագրով 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը: Նրան մաղթենք առողջություն և երկարակեցություն»:
10:00 04.01.2020
Հունվարի 3-ին` ժամը 21։38-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք […]
22:00 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երևան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:
21:02 03.01.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ․ Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր […]
20:18 03.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան, Արարատի մարզի Արտաշատ, Վայոց […]
19:45 03.01.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»:
18:14 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, […]
16:30 03.01.2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրանցի գեներալի սպանությանը։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին,հետևաբար վրեժի լուծումը […]
16:19 03.01.2020
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։ Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք եւ Երեւան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում Եթե մինչ “Օդի տուրքի” մասին օրենքի փոփոխությունները դեպի […]
16:10 03.01.2020
Ryanair լոուքոսթերն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում։ Ընկերության կայքում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ 2020 թվականի ամռան սեզոնին Հայաստանից Հունաստան երկու նոր ուղղություն կսպասարկվի։ Գյումրիից Աթենք և Երևանից Սալոնիկ չվերթները կմեկնարկեն մայիսին, կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
15:41 03.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 3-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:27 03.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 11:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան-Շահազիզ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996 […]
15:14 03.01.2020
Եղե՛ք իրազեկ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով: CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից […]
15:02 03.01.2020
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում․ միայն վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա) և մահացել 4 (կին, տղամարդ և 2 երեխա) քաղաքացի, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է:
14:38 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել»։
12:42 03.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: 1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: 2. Իրանը պատաախան հարված կհասցնի: 3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների […]
12:12 03.01.2020
Հունվարի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 1 հա, Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ 2500 քմ, Առաջաձոր գյուղում՝ 3000 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 400 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
11:56 03.01.2020
Հունվարի 2-ին՝ ժամը 23:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Վահան Ք., ծնված 1991 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Սուրեն Գ., ծնված […]