TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան

00:04 03.12.2019

Այսօր կեսօրից հետո սկսված ձյան առատ տեղումների ու ձնամրրիկի պատճառուվ Շիրակի մարզի որոշ հատվածներում ճանապարհները դարձել են դժվարանցանելի ու պատվել մերկասառույցով: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է, որ այս պահին մարզում փակ ճանապարհներ չկան: «Որոշ ժամանակով պետավտոտեսուչները մեր խնդրանքով Լանջիկ գյուղի մոտակայքում փակել էին ճանապարհը, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 02.12.2019

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում […]

̰
Որ մարզերում են ընտանեկան բռնությունների դեպքերն ավելի շատ

23:36 02.12.2019

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակում հանրապետությունում շարունակվում են ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ըստ վիճակագրական տվյալների՝ բռնության արձանագրված դեպքերն ավելի շատ են մարզերում՝ հատկապես Շիրակում և Գեղարքունիքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Forbes պարբերականը Երևանը ներառել է մոլորակի 10 թերագնահատված վայրերի մեջ

23:34 02.12.2019

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի 10 վայր, որոնք թերագնահատված են եղել զբոսաշրջիկների կողմից: Այդ վայրերի մեջ նաև ներառվել է Երևանը, գրում է Rusarminfo-ն: Հայաստանը հոդվածում ներկայացված է եղել որպես քրիստոնեական հնագույն երկիր, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիներ: Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Երևանի վարդագույն տուֆին: 10 վայրերի մեջ են եղել […]

̰
Գայլերի ոհմակի հարձակումից տուժած ֆերմերն ավելի քան 2 միլիոն դրամի վնաս է կրել

23:21 02.12.2019

Երեկ Մարտունու Լուսաձոր կոչվող ամառային արոտավայրում գայլերի ոհմակը հարձակվել է ֆերմեր Աշոտ Խլոյանի ոչխարի հոտի վրա և ոչնչացրել շուրջ 50 կենդանու: 20-25 վիրավոր ոչխարների անասնաբույժը փորձել է բուժել, սակայն չեն կարծում, որ դրանք ողջ մնան: Ֆերմերը կրել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հազարավոր թռչուններ՝ Գյումրիի երկնքում

22:33 02.12.2019

Այսօր երեկոյան Գյումրիի երկնքում են հայտնվել հազարավոր թռչուններ: Գեղեցիկ ֆոտոշարքը դիտեք ստորև․  

̰
Մի շարք մարզերում ձյուն է տեղում

22:27 02.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 21:47-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, […]

̰
Ինչո՞ւ է բացասական եզրակացություն ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մասին նախագիծը

22:18 02.12.2019

Ինչո՞ւ է բացասական եզրակացություն ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մասին նախագիծը, այն դեպքում, երբ այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նաև մեծամասնության կողմից: Խոսքն այն օրենսդրական նախաձեռնության մասին է, որը նախատեսում է այդ պաշտոնների հավակնորդների համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Ըստ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի` փորձում են […]

̰
Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

22:04 02.12.2019

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարմիրով ներկել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։ «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։ Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,- գրել է նա։ Ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել և կից […]

̰
Արագածոտնի մարզում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

20:56 02.12.2019

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:31-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

̰
Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

20:33 02.12.2019

ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթաց­քում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել […]

̰
Մարզերի համաչափ զարգացումը Հայաստանի տարածքային զարգացման 2019-2025թթ․ ռազմավարության ծրագրի նախնական տարբերակում

20:00 02.12.2019

Եվրամիության աջակցությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը 2019-2025 թվականների համար։ Մինչ հաստատվելը, այն այսօր ներկայացվել է Շիրակի մարզում։ Ըստ նախնական տարբերակի` նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության բոլոր 10 մարզերի համախառն ներքին արդյունքը միասին ներկայիս 46 տոկոսից դարձնել 50 տոկոս, այսինքն՝ ընդամենը 4 տոկոսով ավելացնել և հավասարեցնել Երևանի […]

̰
1988-ից հետո Գյումրիում հիմնված առաջին հոգեբանական կենտրոնը 30 տարեկան է

19:54 02.12.2019

«Արևամանուկ» հոգեբանական աջակցության հիմնադրամը նշել է հիմնադրման 30-ամյակը: 88-ի երկրաշարժից հետո, հանրապետությունում առաջին հոգեբանական կենտրոնը հիմնվեց Գյումրիում, որն այս ոլորտում զարգացման նոր ուղղություն ու նոր մակարդակ բերեց Հայաստանում, ինչը մինչ այդ չկար: Աղետի գոտու բնակիչներին հետերկրաշարժյան սթրեսները հաղթահարելու ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու բարդ գործը ստանձնել էին Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մասնագետները, որոնք հետագայում հայ […]

̰
Ի՞նչ քայլեր պետք է անել օգտագործված հեռախոսը վաճառելուց առաջ

19:50 02.12.2019

ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լրատվական գործակալությունից հայտնում են, թե ինչ քայլեր է պետք կատարել նոր հեռախոս ձեռքբերելուց հետո: Նոր հեռախոս ձեռք բերելուց հետո հիմնականում մտածում ենք հինը վաճառելու մասին։ Դա անելուց առաջ անհրաժեշտ է համոզված լինել, որ մեր տվյալները գնորդի համար հասանելի չեն լինի հետագայում։ Տվյալները ձեռքով ջնջելու հիմնական տարբերակից բացի, կան կարևոր մի […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

19:39 02.12.2019

ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-20։00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24): Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ […]

̰
Վարչապետն ընդունել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարին

19:16 02.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու ժողովուրդների […]

̰
Թուրքիայում քանդում են 12.000-ամյա, նախկինում հայաբնակ Հասանքեյֆ գյուղը

19:15 02.12.2019

Նոյեմբերի սկզբին թուրքական իշխանությունները Հասանքեյֆ գյուղում բնակվող մարդկանց հայտնել են, որ նրանց հեռանալու ժամանակն է: Չնայած բնակիչների և ակտիվիստների` տարիներ ձգվող բողոքներին, Տիգրիս գետի ափին գտնվող փոքր գյուղը շուտով ջրի տակ կանցնի` որպես ամբարտակի նախագծի մաս: Իշխանությունները սկսել են գյուղից տեղափոխել պատմական որոշ հուշարձաններ, իսկ մյուսներն արդեն ոչնչացրել են: Հասանքեյֆը գյուղ է, որը գտնվում է […]

̰
Հանդիպման մի կողմին հաջողվել է հունից հանել նախարարին. Գեղամ Գևորգյանը հանդիպել է ուսանողների հետ

19:11 02.12.2019

ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հիշեցնենք, որ հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող […]

̰
Քրգործ` Լճաշենում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ

18:45 02.12.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]

̰
Վարչապետն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը

18:40 02.12.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև […]

̰
«Մեր ժամանակների հերոսը». տրեխագործ Ռոբերտ Աթոյանի հաջողության պատմությունը

18:33 02.12.2019

Կառավարությունը «Մեր ժամանակների հերոսը» շարքի ընթացքում անդրադարձել է տրեխագործ Ռոբերտ Աթոյանի հաջողության պատմությանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Իրազեկում երկքաղաքացիների վերաբերյալ

18:33 02.12.2019

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը երկքաղաքացիների վերաբերյալ իրազեկում է տարածել. «Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։ Նշված դրույթը տարածվում է նաև այն անձի վրա – ով այլ պետության քաղաքացիությունից բացի օրենքի ուժով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, […]

̰
Նախագահ Սարգսյանը ԱՄԷ այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

18:22 02.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ […]

̰
Ձյունամրրիկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին

18:06 02.12.2019

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին ձյունամրրիկ է, ճանապարհներին առկա է մերկասառույց, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հաղորդվում է, որ բքի և տեսանելիության բացակայության պատճառով խցանումներ են առաջացել ավտոճանապարհին, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ստիպված են վերադառնալ Երևան:

̰
Միշտ ասել եմ և ասում եմ՝ ՀԱՊԿ-ը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար․ Փաշինյան

17:39 02.12.2019

Ռուսական հեռուստաընկերություններից մեկի հեռուստաշոուի ժամանակ հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որի ժամանակ նա դրական է արտահայտվել ՀԱՊԿ դերի վերաբերյալ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ «ՀԱՊԿ-ը շատ մեծ դեր է խաղում։ Ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ այն շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է […]

̰
Բացահայտվել են ՃՈ ավագ տեսուչի ապօրինությունները

17:38 02.12.2019

Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, […]

̰
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է

17:36 02.12.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի […]

̰
Թուրքական պետությունը ներկայացնող մարդիկ բարդույթ չունեն խեղաթյուրելու մեր օրերի պատմությունը. ԱԳ նախարար

17:35 02.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր արձագանքեց Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը: Սա, ըստ նախարարի, հարց է, որի մասին նման ձևակերպումները տարօրինակ են այն առումով, որ այս ամենը գոնե տեղի է ունեցել մեր օրոք, մեր աչքի առջև, 100 տարի առաջ չի եղել: «Մենք բոլորս ականատես ենք […]

̰
Թուրքիայի՝ Հայաստանի դեմ հարձակման գործողությունների պլանն ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում

17:30 02.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ մամուլում հայտնված տեղեկություններին, որ Թուրքիան Հայաստանի վրա հարձակման ռազմական գործողությունների պլան է մշակել: Նախարարին հիշեցրին՝ թուրքական իշխանական լրատվամիջոցները ոչ թե հերքել էին այդ լուրերը, այլ դրանք հրապարակող լրագրողներին «դավաճան» անվանել: «Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը՝ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին

17:10 02.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժմանը: Նախարարն ասել է՝ տեղի հայ համայնքի կողմից եղել է մեկնաբանություն այն մասին, որ արձանն ապամոնտաժվել է վերանորոգման համար: «Դա համայնքի մեկնաբանությունն է, անկեղծ՝ դեռ այս պահին գոնե երևում է որպես տարօրինակ պատմություն: Մենք որոշ չափով ավելի համապարփակ […]

̰
BACK_TO_TOP