16:55 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ օրակարգով է հանդիպելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Մնացականյանն ասաց, որ օրակարգում կա մեկ միասնական փաթեթ, որի մեջ կան հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որ վերաբերում են միջավայրին, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: «Դուք գիտեք մեր դիրքորոշումները, որ վերաբերում են բուն […]
16:09 02.12.2019
Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց […]
16:01 02.12.2019
Նոյեմբերի 29-30-ը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր՝ մասնակցելու Արցախի ոստիկանության օրվա տոնական միջոցառումներին: Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցությանն ու ծառայությանը վերաբերող հարցեր: Նոյեմբերի 30-ին տեղի […]
15:57 02.12.2019
ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: «Սահմանված կարգի […]
15:54 02.12.2019
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 մեքենա, որոնցից 27-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում […]
15:48 02.12.2019
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: […]
15:42 02.12.2019
Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխան […]
15:40 02.12.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում ներկա է գտնվել Masdar ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Սա կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ […]
15:32 02.12.2019
Եթե նա մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խոր թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Ընդդիմություն եմ ուզում» գրառմանը, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Արսեն Թորոսյանը նաև գրել էր, […]
15:30 02.12.2019
Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ՀՀ ԶՈՒ ու ՌԴ ԶՈՒ զորքերի ու միջոցների խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խումբը:
15:26 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման ալ Սաֆադիի հետ ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ իր գործընկերոջ այս այցը նոր ազդակ կհաղորդի դարավոր բարեկամությանը, առավել ամուր և կառուցողական երկխոսության սկիզբ կդառնա: ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ալ Սաֆադիին, քանի որ նրա ժողովուրդը հայերի կողքին էր պատմության ամենածանր օրերին: Մնացականյանը […]
15:24 02.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին կայացել է Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությունը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանը այսօր ադամանդագործության ոլորտում խոշորներից մեկն է և հավակնում է առաջիկա տարվա ընթացքում դառնալ ոլորտի խոշորագույնը: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Գործարանն այսօր արդեն ունի 120-ից ավելի աշխատակիցներ:
15:22 02.12.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում ցավակցական հեռագիր է հղել Անդրբայկալյան շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: «Խորապես ցնցված ենք Անդրբայկալյան շրջանում տեղի ունեցած ողբերգությունից, որը 19 մարդու կյանք խլեց: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ:
15:19 02.12.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հրապարակել է Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործության տեսահոլովակը. «Խոսքերը՝ Կարեն Անտաշյանի Ռեժիսոր՝ Հրանտ Մովսիսյան Երգը գրվել է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար»:
15:10 02.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: […]
15:02 02.12.2019
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այս օրերին ընդունել է դրսից եկած հյուրերի, որոնք պատմել են, թե ինչպես են տարբեր մարդիկ փորձել փայ մտնել, երբ իրենք որոշել են գործարան հիմնել Հայաստանում։ «Բոլորը ուզել են փայ մտնել, բոլորը։ Որ դուռը գնացել են, ուզել են խոսել, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն գործով […]
14:55 02.12.2019
«Դատավորների համար սա պատվով հեռանալու, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է և չի կարող որևէ կերպ որակվել որպես նվաստացուցիչ, և ավելին ասեմ, գործող ՍԴ օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, և կրկին հղում է կատարվում ՍԴ 213 հոդվածին»,- դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով […]
14:47 02.12.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի շտապբուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորին արագ տեղ հասնեն՝ Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան: Շահագործման հանձնելուց հետո ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար […]
14:42 02.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր: Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն […]
14:35 02.12.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրասնոդարի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել. նրանք բեռնատարներով 100 տոննա ալյուր են ուղարկել Սիրիա: SHANTNEWS-ը կապ հաստատեց Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ բոլոր ձևակերպումները շուտով կավարտվեն, և վաղն առավոտյան արդեն կդիմավորեն ուղեբեռը, կտեղավորեն համապատասխան վայրում և կսկսեն բաշխումը: Տեղեկացանք, որ օգնությունը […]
14:32 02.12.2019
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ին «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Մխիթար Գ.-ն նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի (Ապօրինի կերպով […]
14:29 02.12.2019
«Հարց եմ տալիս, այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվեր տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքի հետ, այսինքն՝ չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է բան ու տարածք չի ստացել, շինթույլտվություն կամ արտոնություն չի ստացել, և այս առումով կան կասկածներ, և դրանք փարատելու համար լավ կլինի, որ Մարությանը գնա եթերի և իր ճշմարտացիությունն […]
14:24 02.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությանը։
14:22 02.12.2019
Այսօր գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում, Գյումրիի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա հաստաբուն ծառ է ընկել: 104 տարածքի 623 տնակի բնակելի հատվածի թիթեղյա տանիքը ճզմվել ու ներքև է իջել, վնասվել է նաև ավտոտնակի տանիքը: Ազբոշիֆերները կոտրվել են և լցվել ներսում կայանած հարևանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Ուշ գիշերին տնակի բնակիչներն արթնացել են ուժեղ ձայնից: Ահազանգել են […]
14:06 02.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարարի հետ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարությանը: «ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն […]
14:00 02.12.2019
2018 թվականի տվյալների հանրագումարում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է, որ համարժեք է 356 դոլարի։ Ադրբեջանում նույն տարվա ցուցանիշը 320 դոլար է։ Այս մասին տվյալները ներկայացրել է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը։ Այս ցուցանիշով Հայաստանն Ադրբեջանից առաջ է վերջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում շարունակվող գնաճն է՝ տեղական արժույթով աշխատավարձերը բարձրանում են, դոլարով՝ […]
13:55 02.12.2019
«Ըստ նախագծի` վարչական պաշտոնյաներ են լինելու և քաղաքական զսպվածություն են ունենալու, հետևաբար, քաղաքականացման հարց չի գնում, խոսքը համակարգից դուրս նշանակման մասին է»,- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանի միջանցքում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է իրենց կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ: Նա իր […]
13:51 02.12.2019
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Բորելին: «Հաջողություն եմ մաղթում Ժոզեֆ Բորելին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար նշանակվելու կապակցությամբ: Շնորհակալ եմ Ֆեդերիկա Մոգերինի երկար տարիների ընկերության համար»,- ասված է ուղերձում: Good luck to @JosepBorrellF as he steps in as #EU VP/HR for Foreign Affairs. Looking […]
13:47 02.12.2019
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-322 հոդվածի (Ինքնիրավչությանը հանցակցելը) 1-ին մասի և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ […]
13:41 02.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն […]