TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիում բարդին ընկել է տնակի և ավտոտնակի վրա

09:45 02.12.2019

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 04:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի և ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

08:59 02.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:53 02.12.2019

Դեկտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Սարատովկա գյուղում՝ 1 հա, Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում՝ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 4 մարզի որոշ հասցեներում

08:21 02.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15։00 Ավանեսովի 1, 2 փողոցները, Արեշ 35փ. 125/3; 37փ. 125-135; 41փ. 68-119; 41/1փ. 2-17 սեփական տները, Արեշ 35փ. 127/1, 127/2, 127/3 շենքերը, Ավանեսովի փ. 8/2, 8/3 շենքերը, Ավանեսովի 1փ. 1, 4, 6, 7, […]

̰
Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացումը չափազանց կարևոր է․ Փաշինյան

08:10 02.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի […]

̰
Էս անգամ այլևս ոչ մեկդ չի «պլստալու»․ Նաիրա Զոհրաբյան

00:17 02.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Econews-ի հետ զրույցում հաստատել է, որ կրակողը հենց ինքն է եղել: «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը դիմել էր Նաիրա Զոհրաբյանին․ «Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա՝ արդյոք օրենքը գործում […]

̰
«Այո-այո՛, իմ շունն ա». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը

23:52 01.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:12 01.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, […]

̰
Էլեկտրագնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ

20:53 01.12.2019

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19։37-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

̰
Ականատեսն ահազանգում է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա

20:18 01.12.2019

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է տարածել, որ այսօր 4 ականատեսի աչքի առաջ Դիլիջանի DILIJAN GETAP-ում կրակել են այնտեղ բնակվող նկարի միջի շանը (շանը նկարել են կրակելուց մոտ 15 րոպե առաջ): «Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու […]

̰
Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ

20:00 01.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ […]

̰
Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է

19:18 01.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների […]

̰
Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

19:12 01.12.2019

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։03-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը: Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին: Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում […]

̰
Ի վերջո՝ անիմաստ է դառնում աղքատ երկրներում ապրելը․ Հրանտ Բագրատյան

18:42 01.12.2019

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Glase-ի համաժողովին ելույթս է եզրափակիչ ընթրիքի ժամանակ։ Այն այն մասին է, թե ինչպես են խոշոր տերությունները փոխում ներդրումների հոսքերը (դրանք այսօր աղքատ երկրներից գնում են դեպի հարուստ երկրներ), թե ինչպես ծախսերն ավելացնելուն զուգահեռ աճում է ՀՆԱ-ն և այդ ցուցանիշը (Չխոսենք հիմար ՏԱՑ-ի մասին) չի […]

̰
Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

17:33 01.12.2019

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն անդրադարձել են Արցախում տեղի ունենալիք ընտրություններին

16:38 01.12.2019

Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին

14:44 01.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:

̰
Մահվան ելքով վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում

13:43 01.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել […]

̰
Սենց հաշիվ կա, զգույշ եղեք․ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է

12:16 01.12.2019

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ` կոչ անելով զգույշ լինել․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «WhatsApp-ից ֆեյք Ինստագրամի կողմից նամակներ են գալիս տարբեր մարդկանց, որտեղ նշվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մուտք գործել իրենց պրոֆիլ, և առաջարկում է գաղտնաբառը փոխել (reset անել), օգտատերը մուտք է գործում այդ լինքով […]

̰
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

11:46 01.12.2019

Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

11:34 01.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից։ Շնորհակալություն Սուրեն Սարգսյանին նման ֆանտաստիկ սիրուն ֆոտոներ անելու համար»:

̰
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում

11:21 01.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ․-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ […]

̰
Ձմռան առաջին օրը ձյան առատ տեղումներ Շիրակի մարզում

11:11 01.12.2019

Ձմռան առաջին օրը լուսադեմից առատ ձյուն է տեղում Շիրակի մարզի հյուսիսային շրջաններում: Ամասիայում և Աշոցքում ձյան շերտի բարձրությունն արդեն հասնում է 15 սմ-ի: Գեղեցիկ ձմեռային բնապատկերներ լեռնային Ամասիայից:

̰
Մենք վստահում ենք իրար. Նիկոլ Փաշինյան

10:36 01.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել զինվորների հետ և մակագրել. «Մենք վստահում ենք իրար»:

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

10:13 01.12.2019

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

23:59 30.11.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության […]

̰
Դեկտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

23:44 30.11.2019

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:13 30.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում […]

̰
Արմեն Գրիգորյանը կնոջ հետ միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆլեշմոբին

23:08 30.11.2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու կինը ևս միանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆլեշմոբին․ «Սիրելի ընկերներ, Մանեն և ես, միանալով համահայկական ֆլեշմոբին, մեր ընտանեկան բյուջեից «Հայաստան» Համահայկական հիմնադրամին ամսական 20 000 դրամ նվիրատվության հանձնառություն ենք կատարել։ Մարտահրավեր ենք նետում Տիգրան Ավինյան  և Մարիամ Պահլավունի, Հայկ Խանումյան և Դիանա […]

̰
Հրդեհ Քարահունջ գյուղում. սահմանվել է հերթապահություն

22:26 30.11.2019

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ բուսածածկույթ: Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով  հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և […]

̰
BACK_TO_TOP