TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որ ես Ձեր դասախոսը լինեի, Դուք ստեղ չէիք հայտնվի. թեժ վիճաբանություն ԱԺ-ում

13:39 02.12.2019

ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ բուռն բանավեճ տեղի ունեցավ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Գևորգ  Պետրոսյանի միջև: Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանին Պետրոսյանը հարց ուղղեց, թե ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որով չի վայելում հանրությանը վստահությունը: Հարցին պատասխանելիս Գրիգորյանը որևէ որոշում չհիշատակեց, երբ Պետրոսյանը պնդեց իր հարցը, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Պարո՛ն Պետրոսյան, […]

̰
Արեգ անունով ընձառյուծը բարևում է Հայկական լեռնաշխարհից

13:35 02.12.2019

WWF Armenia-ն տարածել է զբոսնող ընձառյուծի լուսանկար: Դրան կից նշված է. «Բարև՜, ես Արեգն եմ: Ապրում եմ «Արևիք» ազգային պարկում»:

̰
Արթիկում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

13:23 02.12.2019

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման […]

̰
Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին

13:06 02.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացմամբ դիմել է վարորդներին՝ տեղեկացնելով եղանակային անակնկալների մասին: «Ուշադրություն, հատկապես վարորդներին: Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,- գրել է նա:

̰
Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին

12:59 02.12.2019

Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։ Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ […]

̰
Վերին Լարսում ռուսական կողմում կուտակվել է շուրջ 230 բեռնատար

12:55 02.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի […]

̰
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով

12:48 02.12.2019

ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է:

̰
Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

12:40 02.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»,- գրել է նա:

̰
Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ միջազգային ՀԿ-ների կոնֆերանսի նախագահի գլխավորած պատվիրակությանը

12:40 02.12.2019

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման […]

̰
Մարվել է նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

12:35 02.12.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: Գեղաթերթիկի […]

̰
Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար

12:21 02.12.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ […]

̰
ՍԴ-ում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյանի հարցերը վաղ կենսաթոշակի անցնելու մասին

12:20 02.12.2019

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամ Ռուստամ Բադասյանին մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: «Որևէ մեկը թող չփորձի անձնական վիրավորանք նկատել, որովհետև ես նման նպատակ չունեմ. ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու. պարոն նախարար, այս նախագիծը ՍԴ անդամների […]

̰
ԼՂ կարգավորմանն օժանդակելը ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում է․ ՌԴ ԱԳՆ

12:10 02.12.2019

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու։ Այնտեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ ու ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև Արցախյան հակամարտությունը։ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կողմերին օժանդակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին է դասվում և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասվում է այցի կապակցության ՌԴ […]

̰
Սիրուշոն ամուսնու և երեխաների հետ զբոսնում է Երևանում

12:00 02.12.2019

Երգչուհի Սիրուշոն ամուսնու և երեխաների հետ զբոսնում է Երևանում: Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որը վերնագրել է այսպես՝ «Rainy Yerevan ?» (Անձրևոտ Երևան):

̰
Անձանց վիրավորելու կամ նրանցից ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ դնում ենք պատվավոր հեռանալու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան

11:56 02.12.2019

ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր սկսվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 85-րդ հոդվածը լրացնել նոր մասերով. […]

̰
Կառավարական ամառանոցների մոտ մեքենան բախվել է ծառին, ապա էլեկտրասյանը. կան վիրավորներ

11:45 02.12.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RQ 352 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamhyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանած […]

̰
ՀԿԵ մեքենավարները գործուղվել են ՌԴ՝ փորձի փոխանակման համար

11:28 02.12.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակներում:

̰
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է մոտ 70 նախագծից բաղկացած օրինագծերի փաթեթ

11:25 02.12.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Օրինագծի հեղինակը Կառավարությունն է: Ուշագրավն այն է, որ օրենքների փաթեթում ներառված են մոտ 70 օրինագծեր, որոնցում պետք է փոփոխություններ կատարվեն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին

11:22 02.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին, որում ասվում է. «Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։ Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ

11:18 02.12.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, հրդեհի 82 ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն

11:08 02.12.2019

Դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հրազդանում 66 –ամյա տղամարդու սպանության գործով կալանավորվել է նույն քաղաքի 2 բնակիչ

11:06 02.12.2019

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել են, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը […]

̰
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը բացահայտվել է հանցագործության 136 դեպք

11:03 02.12.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 136 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 40, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, սպանության սպառնալիքի՝ 9, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի […]

̰
Դիլիջանում շան վրա կրակելու փաստով կատարվում է հետաքննություն․ ոստիկանություն

10:56 02.12.2019

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը՝ ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Կատարվում է […]

̰
ՀՀ-ն բացառիկ երկրներից է, որ դեռ ունի պետական ծառայության 12 տեսակ. Ինչո՞ւ է անհրաժեշտ կրճատել դրանք

10:48 02.12.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Ինչո՞ւ է առաջացել անհրաժեշտությունը, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է. «Առկա իրավիճակով ունենք պետական ծառայության տեսակներ, որոնք երկակի մոտեցում են ցույց տալիս: 2018թ-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվեցին պետական ծառայության տեսակները, որոնք ընդգրկում են հարկային, փրկարար, ԱԱԾ մարմիններում, […]

̰
Դավիթ Խաժակյանը Հայկ Մարությանին հեռուստաբանավեճի է հրավիրել

10:37 02.12.2019

Երևանի ավագանու «Լուս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում […]

̰
«Մարտահրավերները» շարունակվում են․ Փաշինյան

10:31 02.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մարտահրավերները» շարունակվում են: Նվիրաբերեք ձեր ամենամսյա 22 դոլարը (կամ 10 հազար դրամը) «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մարտահրավիրեք երեք այլ հայի՝ նույնը անել: Այսինքն՝ բաժանորդագրվել նվիրատվության հետևյալ հղման միջոցով, https://www.himnadram.org/en/donate և հրավիրել երեք ուրիշ հայերի՝ անել նույնը: Ստացվում է՝ 1+3+3+3+3 բանաձև»։ Նշենք, որ ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր […]

̰
Իրավախախտման 40 դեպքով հաշվարկվել է 12 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:20 02.12.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 12.001.580 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել  1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 40 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 8.724.080 […]

̰
Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում տուն է այրվել

10:13 02.12.2019

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաճաճկուտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 04:30-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ […]

̰
Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին. Փաշինյան

09:55 02.12.2019

«Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2482214162098964?__xts__[0]=68.ARB51wfGN1HExmBrlqWkC_VKW3ngRKZGbkGddlANZjrkXf-o8cdN1sh9m1Sv2fI7jGZ-18A_5NxQTtR0Mo8pNyFFXR2yi1QiaoeF1iPgFR9x4_z0HKXgcUPxg6LVXGCY7f5mfc9OERGyZXYAa4hGftEao7NgErgqiDPdyW-DMMCeJF_DwUdh-lzi0tTlCvFG0wC5OMxuDse6e7Tg54LCCRhPpVU0HrFmSNYV5UOWm58N8WdlN6WWr6gKCdV7i9yzm-sivJh0uF0Z8W_YJZUr68-aXYQYYXXmtm0pEhwCmgCeN0-A34mvSAB7zDtQlioZ6Pbl3O9WURhfNyzjRflsSL_K9YegXk46YaitU762R4TJqWgL952TbvwjXwkMglU79KCMr0WWL3y6x7T-VMYKGqEAD2vKjd2XvEPcwH8VfxgFxwkK6oumtK4N8kHILvXNDrBE-bYHKxRhRGco1cnmQMfD5RGXrFnLm6C-klEZKxkZGFeWOPjWCi19babn3xYHnyvqFQ&__tn__=-R

̰
BACK_TO_TOP