14:34 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են […]
14:30 28.12.2019
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի: Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են […]
14:20 28.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
14:05 28.12.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական […]
13:57 28.12.2019
2019թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է […]
13:40 28.12.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ արձագանքելով Արդարադատության նախարարության հրապարակմանը՝ Վենետիկի հանձնաժողովից նամակ ստանալու մասին: «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը […]
13:30 28.12.2019
2019 թվականին Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Այս մասին հայտնում […]
13:15 28.12.2019
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: «Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը […]
12:56 28.12.2019
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ Հանձնաժողովի […]
12:12 28.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին: Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար: Հասկանում եմ, […]
11:58 28.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է․ ի՛նձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ անդրադառնալով պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու պատճառներին: Նա, մասնավորապես, գրել է. «Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ։ […]
11:42 28.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր երեկոյան կհեռարձակվի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը: «Արամ Աբրահամյանի հետ ամփոփել ենք անցնող 2019 թվականը։ Հարցազրույցի մի հատվածը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում, իսկ ամբողջական հարցազրույցը՝ հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով»,- գրել […]
11:14 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին` ժամը 18։22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ […]
11:06 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
10:42 28.12.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ դեկտեմբերի 27-ին Վենետիկի հանձնաժողովից նամակ է ստացվել: https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3911434272215748
10:35 28.12.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Հավատում էինք, բայց որ այսպես… ? ❗️Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու: ❗️Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու: […]
10:19 28.12.2019
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն ազատման դիմում է ներկայացրել. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, […]
10:14 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում անտառածածկ տարածք է այրվում: Երեկվա դրությամբ՝ մոտ 500 հա տարածքում առկա են եղել […]
10:00 28.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, […]
09:29 28.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 10։00-15։00 Վանաշեն գյուղը մասնակի, 10։00-16։00 Երասխ գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Առինջ, Նոր-գյուղ, Կոտայք գյուղերը, Աբովյան քաղաքի 2-րդ, 4-րդ միկրոշրջանները մասնակի, Սևանի փ. 8 շենքը, Հանրապետության փ. 1/4 շենքը, Սարալանջի 10, 11 փողոցները։ […]
09:20 28.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհներին, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և «Չայնիի» ոլորաններում […]
08:19 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ալմաթիի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարի առնչությամբ: «Հայ ժողովրդի անունից Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, ողբերգության զոհերի ընտանիքներին և Ղազախստանի եղբայրական ողջ ժողովրդին: Հայցում ենք Բարձրյալին խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևել նրանց […]
08:10 28.12.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար […]
23:57 27.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:46 27.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սենսացիաաաաաաաա։ Ծաղկաձորում դեկտեմբերի վերջին ձյուն է տեղացել???»։
23:37 27.12.2019
Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ […]
22:43 27.12.2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ վարորդներ, վերջին շրջանում բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարորդական վկայականի վերականգնման գործընթացի մեջ 2020թ-ից որևէ փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում է, որ վավերականության ժամկետը լրացած կամ կորած վարորդական վկայականի հատկացման համար անձից քննություն չի պահանջվելու»:
22:28 27.12.2019
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը […]
22:17 27.12.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ: Մասնավորապես՝ 1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի […]