19:01 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հանրապետության հրապարակից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Էլ ինչ ամանորյա միջոցառում առանց գլխավոր տոնածառի մոտ նկարվելու»:
18:35 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։ Դեպքի […]
18:20 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում են։ Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը։ Սակայն այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում»։
18:13 29.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]
18:03 29.12.2019
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղ է գտել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանք: «ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Իրապես, անցնող տարին նշանավորվեց արտաքին քաղաքական ոլորտում նշանակալի ձեռքբերումներով, ինչը մեր միասնականության, հավաքական ջանքերի և համատեղ աշխատանքի արտացոլանքն է: Լիահույս ենք, որ 2020թ. լինելու […]
17:20 29.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույցում անդրադարձել է իր վարսահարդարին 20 հազար ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ խոսակցություններին: «Ես չգիտեմ, թե ինչպես են հաշվել. տարեկան աշխատավարձն է, թե այլ բան. բայց կարող եմ ասել, որ 2019 թ.-ի սեպտեմբերից սկսած իմ ամուսնու պահանջով այցերի ժամանակ ինձ չի ուղեկցում ոչ վարսահարդար, ոչ որևէ այլ օգնական»,-նշել է Աննա Հակոբյանը: […]
17:04 29.12.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դերասան Միքայել Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը։ «Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել: Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» […]
16:22 29.12.2019
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնել է արքության պատվի սրբատառ կոնդակը: Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ […]
16:10 29.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 29-ի և 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
16:02 29.12.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ […]
15:51 29.12.2019
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա երգի հոլովակ է տեղադրել և գրառում կատարել. «Տղաներն ինձ ասացին, որ վարչապետի հորդորից հետո իրենք էլ ոգևորվեցին ու սկսեցին աշխատել ամանորյա նոր երգի վրա։ Լսեք, տեսնեմ՝ հավանում եք։ Ինձ դուր եկավ. թեթև, դրական, տոնական երգ»,-գրել […]
15:01 29.12.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է «Օջախում» երգը: Նշենք, որ «Փարավոն» ռեստորանում ԲՀԿ-ն ամանորյա խնջույք է կազմակերպել: Գևորգ Պետրոսյանը կատարել է «Օջախում» երգը, խմբակցության մյուս անդամներից Վարդան Ղուկասյանն էլ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:
14:19 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար […]
14:02 29.12.2019
Հեռանկարի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է պալատական կյանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ նշելով, որ չի կարող ասել՝ ինչպիսին է պալատական կյանքը, որովհետև իրենք չեն ապրում այդ կյանքով: Նրա համոզմամբ, այն փաստը, որ թիկնապահներ ունեն, չի նշանակում, որ իրենք պալատական կյանքով են ապրում: «Թիկնապահները պալատական կյանքի մաս չեն կազմում: Պալատական կյանքն իմ պատկերացմամբ այլ […]
13:48 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Toyota Corona մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լաուրա Պ.-ին: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել […]
12:39 29.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Սահմանամերձ համայնքներում տոնական օր անցկացրեցինք։ Հպարտ եմ մեր սահմանապահ հայրենակիցներով, մեր դիրքապահ տղերքով, մեր կայտառ ու խելացի երեխաներով ու պատանիներով»։
11:52 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված […]
11:20 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային […]
10:36 29.12.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակի վերաբերյալ գրառում է կատարել: «Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,-նշել է նա։
10:01 29.12.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին, Շիրակի մարզի […]
00:00 29.12.2019
Ինչպես տեղեկացնում է ArmDaily.am-ը, այսօր ԲՀԿ-ականները «Փարավոն» ռեստորանում ամանորյա խնջույք էին կազմակերպել: ArmDaily.am-ի տեղեկություններով խնջույքի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու անդամներ Հռիփսիմե Առաքելյանի և Միքայել Մանրիկյանի հետ երգել է: Երգը՝ տեսանյութում:
23:53 28.12.2019
Ամանորի նախատոնական ու տոնական տրամադրությունը որոշ մարդիկ ապահովում են նաև տարբեր պայթուցիկներով: Բայց միշտ չէ, որ հաջողվում է շրջանցել դրանց կիրառման վատ հետևանքները:ի հինգհարյուրապատիկի չափով: Մանրամասները՝ տեսանյութում։
23:47 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու […]
23:12 28.12.2019
Արմավիրի մարզի բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը։ Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում տղամարդն այցելել է նախկին կնոջ տուն՝ փորձելով իր հետ տանել երկու երեխաներին, սակայն կինը թույլ չի տվել, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել։ Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ հասցրել նախկին կնոջ որովայնին, այնուհետև՝ բռնելով կնոջ մազերից վայր է գցել գետնին […]
22:51 28.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:37 28.12.2019
Ամանորին մնացել են հաշված օրեր, և ինչքան մոտենում է դեկտեմբերի 31-ը, այնքան ավելի շատ են խցանումներ թե՛ փողոցներում, թե՛ շուկաներում: SHANTNEWS-ի թղթակիցներն այսօր շրջել են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ պարզելու քաղաքացիների տրամադրությունը և Ամանորի սեղանի պարունակությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 28.12.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` ՀՔԾ-ի դիմաց արած հայտարարությանը: Հակոբ Կարապետյանի համոզմամբ` սա ընդամենը քաղաքական շահարկում է: Մանրամասները` տեսանյութում:
22:23 28.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա նոր երգը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը: «Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը», գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգի պես հիթ՝ հայերենով։