Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ. Լուսինե Առաքելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+28.09 oC

Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ. Լուսինե Առաքելյան

11:58 28.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է․ ի՛նձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ անդրադառնալով պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու պատճառներին: Նա, մասնավորապես, գրել է.

«Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ։

Վերջին երկու տարիներին կյանքիս թերևս գլխավոր ուղենիշն է եղել հեղափոխությամբ բերված` Հայաստանի Հանրապետությունը ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելու առաքելության իմ մասնաբաժինը։

Այս գլխավոր նպատակն էր, որ դեռևս տարիներ առաջ ինձ և իմ ընկերներին բերեց բարիկադի նույն կողմը, պարտավորեցրեց, անկախ ամեն ինչից, չընկրկել սիստեմի առաջ։

Ցանկացած փուլի ավարտից հետո պարտավոր ես հետադարձ հայացքով գնահատականներ տալ․ առաջին հերթին ինքդ քեզ։ Թերացումներ ունենում են բոլորը․ միշտ, բայց ի՞նչն է, որ պիտի համարես քո հետագծի հիմանարար առանցքը․
— Իմ կայացրած յուրաքանչյուր որոշման մեջ առաջնային է եղել մարդը, քանի որ այլ գերագույն արժեք ինձ համար չկա և վերջ։

— Մարդու՝ որպես գերագույն արժեքի, իրավունքների պաշտպանության համար եղել է միայն մեկ ճանապարհ․ օրինականությունը և վերջ։

— Ազատ, հզոր ու երջանիկ պետություն կառուցելու ճանապարհին ազգային ինքության պահպանումն ու պաշտպանությունը միշտ եղել է առաջնային և սա քննարկման ենթակա չէ։

— Երջանիկ պետությունում երեխաները մեկուսացված չպիտի լինեն։ Չկա գումարի չափ, որը կարելի է նժարի վրա դնել, երբ հարցը երեխայի ֆիզիկական, հոգեկան անվտանգությանն է վերաբերում։ Երջանիկ պետությանը «Երեխաների քաղաք» պետք չէ, և ես հպարտ եմ, որ սա այլևս քննարկման ենթակա չէ։

Շնորհակալ եմ ընդհանուր սկզբունքներն ու մեկ միասնական երազանքն ինձ հետ հավասար կիսող իմ քաղաքական թիմին` մասնավորապես վարչապետին ու նախարարին, այս ճանապարհն ինձ վստահելու համար։

Ինչ վերաբերում է ապագային, հուսով եմ, որ սխալվելու վախերը չեն կասեցնի արժեքավոր անելիքները։

Եվ ինչպես երեկ էր, այսօր էլ, այնպես էլ վաղը ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։

Մի՛շտ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

BACK_TO_TOP