21:59 28.12.2019
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կոշ գյուղի բնակիչ, 23-ամյա Սևակ Մնացականյանը՝ իր վարած Opel մակնիշի 35 ՍT 468 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Եդեսիա գյուղի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական […]
21:46 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին […]
21:34 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Lada 21010» (վարորդ՝ Դերենիկ […]
21:12 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ:
20:50 28.12.2019
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ամանորի տոնական համերգ: Հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: SHANTNEWS-ի թղթակցին Տիգրան Մանսուրյանն ասել է, որ իր այս աշխատանքները դրական հուշեր են արթնացնում: Համերգին մասնակցել են նաև կառավարության անդամները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս համերգին հրավիրել էր նաև Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի տների բնակիչներին: «Այս երաժշտությունը […]
19:45 28.12.2019
2019թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է շուրջ 11%-ով՝ կազմելով ավելի քան 1 մլրդ 796 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Ուժի մեջ է մտել նաև Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը:
19:15 28.12.2019
Շենգավիթում բնակվող 41-ամյա տղամարդը ծեծել է 10-ամյա որդուն՝ երեխայի մոր ծնողների հետ իրենից թաքուն շփվելու և հեռախոսազրույց ունենալու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 10-ամյա տղան շփվել է մորական կողմի տատիկի ու պապիկի հետ, ինչը դուր չի եկել հորը, բարկացել է և ծեծել նրան՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով որդու մարմնի տարբեր հատվածներին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 24-ի […]
19:13 28.12.2019
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական […]
18:46 28.12.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի […]
18:44 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին տեղեկություններ են ստացվել, որ 29-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի հրազեն է պահում: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.55-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է։ Նրան բերման ենթարկելու ժամանակ գոտկատեղի առջևի մասից գետնին է ընկել «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող հրազեն՝ […]
18:40 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին։ Աղոթում ենք […]
18:20 28.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` մանրամասներ ներկայացնելով վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման առիթով: «Վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր […]
18:15 28.12.2019
Ոստիկանությունը հետևողական է քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Այս քաղաքականության շրջանակում դեկտեմբերի 27-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների աշախատակիցները հերթական միջոցառումն իրականացրին։ Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։ Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և […]
17:48 28.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից նաև լուսանկար է հրապարակել: «Բոլոր խնդիրները լուծվում են, երբ քեզ վստահում և դուխ են տալիս»,- գրել է նախարարը:
17:23 28.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում:
17:13 28.12.2019
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 27-ին բաժին է ներկայացել Մասիսի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքում: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղում ապրող 52-ամյա […]
17:08 28.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, նշել է. ««Գործարարը դատախազությունից պարզաբանում է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար» վերտառությամբ «hraparak.am»-ի հրապարակումը սոցիալական ցանցերում տիրաժավորվում է իրականությունից կտրված տարատեսակ մեկնաբանություններով, ընդհուպ անհիմն եզրակացություններով, ինչի նպատակը մանիպուլյատիվ էֆեկտով հանրության մոտ համապատասխան քրեական […]
17:00 28.12.2019
Երևանը դասվել է ամանորյա և տոնական տոնավաճառների այցելությունների առումով ԱՊՀ լավագույն քաղաքների շարքին: Այս մասին հայտնում է TourStat-ը: Վարկանշային աղյուսակում է հայտնվել նաև Բաքուն: 3-րդ տեղում Մինսկն է: Իսկ ցուցակի առաջին 2 տեղերում են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:
16:29 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է […]
16:09 28.12.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` ՀՔԾ-ի դիմաց արած հայտարարությանը և կատարել հետևյալ գրառումը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ և դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ […]
16:04 28.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ՀՔԾ-ի առջևում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանքներին է անդրադարձել: Խաժակյանը նշեց՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրությամբ հանձնարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Ըստ Խաժակյանի՝ […]
15:57 28.12.2019
Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը ֆեյսբուքյան էջում հոլովակ է հրապարակել: Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում՝ 1930 թվականին: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդկինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է […]
15:47 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
15:44 28.12.2019
Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից: ՀՀ պաշտպանության նախարարի […]
15:13 28.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Տարեվերջյան բացահայտումս պաշտոնեական լիազորությունների անցման և կեղծիքի վերաբերյալ. գնդակը ՀՔԾ դաշտում է»,- գրել է Խաժակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում փաստաթուղթ կհրապարակի:
15:07 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել: Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է […]
15:03 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
15:00 28.12.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել Էջմիածինի բժշկական կենտրոնից և կից գրել. «Նախատոնական տրամադրություն «Էջմիածին» ԲԿ-ի ծննդատանը. Այստեղ ծնունդների կտրուկ աճը, գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմանները, հոգատար մթնոլորտը նվիրված և հետևողական աշխատանքի արդյունք են: Իսկ այս հրաշքներին անհոգ մանկություն. թող մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ»: