12:34 29.11.2019
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27-րդ արտահերթ նիստում քննարկվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: «Ակնհայտ է, որ բիզնես շահերը միշտ բախման մեջ են լինելու առողջապահության հետ: Խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը չպետք է լինի քաղաքացիների առողջության հաշվին»,- նկատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկվար […]
12:29 29.11.2019
Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննվող գործերով հօգուտ պետության վերականգնվել է 7 անգամ ավելի շատ նախկինում հասցված վնաս, քան կառույցի նախկին ողջ գործունեության ընթացքում։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում ունեցած ելույթում ասաց վարչապետը՝ հղում անելով ՀՔԾ պետի հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանը սրանով փորձեց արձագանքել հանրության շրջանում առկա քննադատությանը, թե «ինչ եղան այդ գործերը»։ Նրա […]
12:21 29.11.2019
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում […]
12:13 29.11.2019
Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, ու այս խնդիրը պետք է լուծվի, և դա ամենևին պատժողական քաղաքականություն չէ։ Այս մասին ՀՔԾ քննիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ իրենք ընդունել են ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր, բայց նաև արձանագրեց, որ այդպիսի փաստաթղթեր ընդունվել են նաև նախկինում, բայց կարևոր է, որ քաղաքացիները և […]
12:04 29.11.2019
Մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները վերականգնվել են: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ եղանակային պայմանների պատճառով չկայացող դեպի Երևան չվերթները չեն կայանում: «Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է […]
11:46 29.11.2019
Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը, ու իր էությամբ ու նաև օրենսդրությամբ այս կառույցը անկախ մարմին է։ Այս մասին այսօր ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա […]
11:33 29.11.2019
Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ ամսական գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այդ մարտահրավերը Փաշինյանն ուղարկել էր Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին։ «Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան»,- իր թվիթերյան էջում գրել է Օհանյանը։ You got it, @NikolPashinyan https://t.co/I6REaf85Tc — Alexis Ohanian 🇦🇲 (@alexisohanian) November 28, 2019 Մինչ այդ […]
11:19 29.11.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թ. դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Նախապես պլանավորված էր, որ Զելենսկին կայցելի նաև Հայաստան ու Վրաստան, բայց Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով որոշվել է այդ այցերը կրճատել և սահմանափակվել Ադրբեջան այցով»,- տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքու այցը տեղի կունենա դեկտեմբերի 16-17-ին:
11:12 29.11.2019
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում տեղի Է ունեցել կառույցի աշխատողների օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Բացման խոսքում ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կառույցը համեմատաբար երիտասարդ, բայց արդեն կայացած ավանդույնթներ ունեցող մարմին է: Նա նաև ներկայացրել է այս տարվա 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ քննվել է 651 քրեական գործ, 71 գործ ուղարկվել է դատարան: Նիստին […]
11:00 29.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի տեսաուղերձը՝ կից նշելով. «Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը: Դու նույնպես կարող ես ընդունել այն՝ ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետևյալ հղման միջոցով՝ Himnadram.org: Բաժանորդագրվելուց հետո անպայման մարտահրավիրեք երեք ուրիշ հայի»: Թանկյանն իր հերթին մարտահրավերը փոխանցել է երեք այլ հայերի՝ պրոֆեսոր […]
10:58 29.11.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես իր լրագրողական գործունեության ժամանակ լինելով զորամասերում՝ մշտապես ականատես է եղել, իր խոսքով, «դեդավշինայի»: «Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, […]
10:44 29.11.2019
EcoNews.am-ը շարունակում է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող ահազանգեր ստանալ: Այս անգամ Երևանի բնակչից ստացվել է ահազանգ՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների կողմից թափառող կենդանուն բռնելու ձևի մասին, որը ոչ պրոֆեսիոնալ է: Ահազանգող բնակիչը տեսանկարահանել է գործընթացը: Տեսանյութում երևում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ մի քանի աշխատակից փորձում են […]
10:31 29.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վայոց Ձորի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:19 29.11.2019
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան փողոցից Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածում «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան դուրս […]
10:07 29.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարք տնտեսվարող և անվտանգությունն ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային […]
10:01 29.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ […]
09:54 29.11.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, «Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության հիմնադիր տնօրեն […]
09:25 29.11.2019
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի […]
08:21 29.11.2019
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 246 կմ հատվածում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում։ Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ոստիկանները պարզում են մեքենայի տիրոջ և վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
08:12 29.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Կաշեգործների փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթունի հանրակացարանների 7, 8 մասնաշենքերը, Վարշավյան, Ուլնեցի փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 25, 27 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները […]
00:00 29.11.2019
Ամերիկյան «FOX31» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել։ Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում։ Նրան որդեգրելու համար ամուսինները պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանում սպասել դատարանի որոշմանը։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ մայրիկ ասաց, դա յուրահատուկ […]
23:45 28.11.2019
Նոյեմբերի 26-ին Արևիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ […]
23:39 28.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին […]
23:32 28.11.2019
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ […]
22:21 28.11.2019
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989 թվականից մինչև 2016 թվականը, չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2005-ից 2016 թվականը եղբոր որդուն, իսկ քրոջ աղջկան՝ 2005-ից 2017 թվականը հաստատությունում ձևակերպել է […]
22:20 28.11.2019
Դիմում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի […]
21:49 28.11.2019
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։ Այս մասին […]