00:00 29.11.2019
Ամերիկյան «FOX31» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել։ Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում։ Նրան որդեգրելու համար ամուսինները պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանում սպասել դատարանի որոշմանը։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ մայրիկ ասաց, դա յուրահատուկ […]
23:45 28.11.2019
Նոյեմբերի 26-ին Արևիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ […]
23:39 28.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին […]
23:32 28.11.2019
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ […]
22:21 28.11.2019
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989 թվականից մինչև 2016 թվականը, չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2005-ից 2016 թվականը եղբոր որդուն, իսկ քրոջ աղջկան՝ 2005-ից 2017 թվականը հաստատությունում ձևակերպել է […]
21:59 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի […]
21:49 28.11.2019
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։ Այս մասին […]
21:43 28.11.2019
ԽՍՀՄ և Վրաստանի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ Գյումրիի մասին ֆիլմը դարձել է Մոսկվայի կինոփառատոնի դափնեկիր: Վրացի ռեժիսոր Վիկտորյա Մակսոևայի ֆիլմը կոչվում է «Յար, արի Գյումրի»: Այն պատմում է Գյումրիի, քաղաքի բնակիչների, կենցաղի, մշակությաին, ճարտարապետական և այլ առանձնահատկությունների մասին: Ֆիլմը նաև պատմում է Գյումրիի և Վրաստանի հասարակական ու մշակութային կապերի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է […]
21:42 28.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը ոգևորված պատմում էր, որ Սուրենյանն ասել է՝ դեկտեմբերի 1-ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։ Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։ Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք։ Խնդրեց, […]
21:15 28.11.2019
Շվեդական Nordic Monitor կայքը գաղտնի նյութեր է հրապարակել, որոնք վկայում են Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ռազմական ղեկավարության ծրագրերի մասին: Կայքի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության մի օրինակ, որում նկարագրվում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրին վերաբերող բացակայող էջերը: Նշված էր, որ նախատեսվում է օդային հարվածներ Oğuztürk անվան […]
20:54 28.11.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով: 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման […]
20:35 28.11.2019
Քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում: Երթևեկության կոպիտ խախտումներ կատարած, կարգազանց վարորդներ հայտնաբերելու նպատակով` հերթական հատուկ միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 27-ին` Աբովյանում: Ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ սպայական վաշտի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն: ՃՈ […]
20:30 28.11.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային […]
20:13 28.11.2019
Թուրքական Milliyet օրաթերթը հրապարակել է պատմաբան Բասկին Օրանի հոդվածը՝ բացահայտելով Անկարայում նախագահական պալատի հետ կապված որոշ տհաճ փաստեր: Պարոն Օրանը նշում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ պալատը Քասաբյանների հայկական ընտանիքի տունն է եղել: Այսպիսով, պատմաբանը պատասխանել է Անկարա թերթի «Նախագահի պալատը՝ ժողովրդի նվերն Աթաթուրքին» խորագրով քարոզչական հրապարակմանը: Բասկին Օրանը ապացուցում է, որ պալատն իրականում […]
20:00 28.11.2019
«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն օրախնդիր հարցեր էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք […]
19:59 28.11.2019
Մինչև տարեվերջ Երևանում շահագործման կհանձնվի 2 դիակիզարան: Դրանց կառուցմամբ հուղարկավորման նոր արարողակարգ մուտք կգործի մեր իրականություն: Եկեղեցին դեմ չէ այս նորամուծությանը, բայց շահագրգռված էլ չէ հուղարկավորման այս եղանակին: Իսկ ինչու դիակիզարանները անհրաժեշտություն դարձան: Պատճառը միայն մեկն է, հուղարկավորություն կատարելու համար ազատ հողատարածքներ չկան: «Երկխոսությունների Մեդիա» կենտրոնում այսօր խնդրի քննարկմանը, քահանայից բացի, մասնակցել են նաև Մարմաշենի […]
19:15 28.11.2019
Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան: Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին […]
19:14 28.11.2019
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:23-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.): Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ […]
18:52 28.11.2019
Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին: Այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ: […]
18:43 28.11.2019
Զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ից Rai1 իտալական հանրային հեռուստաալիքով կհեռարձակվի Հայաստանի մասին պատմող չորս ֆիլմերի շարքը: A Sua immagine հաղորդման վարող Մարկո Պոզան կպատմի յուրահատուկ ճանապարհոդրության մասին դեպի առաջին քրիստոնյա երկիր, որի պատմությունը անմիջականորեն կապված է բիբլիական Արարատ լեռան հետ: Rai1 և Opera Romana Pellegrinaggi նկարահանող խմբի այցը Հայաստան նախաձեռնել և […]
18:30 28.11.2019
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Lurer.com-ի հետ զրույցում անդրադարձել է տեղեկություններին, թե հեղափոխությունից հետո՝ իր նախագահության օրոք, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ն 22 մլն դրամի պայմանագիր է կնքել Հայրապետյանի որդուն պատկանող «Նորալուսին» ընկերության հետ։ Թեև վերջինս 152 երեխայի համար պետք է մատուցեր ծառայություններ, սակայն Պետեկամուտների կոմիտեում պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, […]
18:16 28.11.2019
Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախի Պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիսարևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին: https://www.facebook.com/373037329395310/photos/a.822841087748263/2945655578800126/?type=3&theater&ifg=1
18:15 28.11.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը կդադարեցվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները. «Հարգելի քաղաքացիներ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները: Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության […]
18:10 28.11.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի […]
18:00 28.11.2019
Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս: Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության […]
17:49 28.11.2019
Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնել էինք` Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական […]
17:44 28.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հրատապ ասուլիսին, որի թեման քաղաքապետարանի ստացած նվերներն էին, ներկա էին նաև ավագանու ընդդիմադիր անդամներ։ Նրանցից Մարկոս Հարությունյանը խոսնակին ասաց, որ եթե ծածուկ չպահեին նվիրատվությունների մասին տեղեկությունները, բամբասանքներ չէին լինի։ Նա հարցրեց, թե ինչու խոսնակը կամ քաղաքապետարանի ներկայացուցիչները մինչ այս ոչ մի ավագանու նիստի ժամանակ չեն հայտնել դեռ օգոստոսին ստացած նվիրատվությունների […]
17:33 28.11.2019
Օրենքի տեսանկյունից խնդիր չկա, իսկ բարոյականության տեսակետից թող հանրությունը գնահատի։ Այս մասին այսօրվա հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանից քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները։ Նա ասաց, որ «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությունը փաստաթղթերով կապված չէ Ալեքսանյանի հետ, ու նույնիսկ եթե իրենք տեսնեն որևէ կապակցվածություն, չեն կարող պնդել դա, քանի […]