TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խախտումներ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում․ ՄԻՊ

23:07 23.12.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ չհայտարարված այցի արդյունքները։ Այցի ընթացքում իրականացվել է դպրոցում սովորող և խնամվող երեխաների խնամքի պայմանների, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վիճակի, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող հարցերի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ երեխաների հետ: Մշտադիտարկման այցի արդյունքում կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: […]

̰
Վաղը վթարային ջրանջատում կլինի Երևանում և Արարատի մարզում

23:01 23.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10։00-21։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջան, Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փող. […]

̰
Բացառում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը չհրավիրվի հավաքական. Ա․ Մելիքբեկյան

22:23 23.12.2019

ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: SHANTNEWS-ը Արմեն Մելիքբեկյանին հարց է ուղղել ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի գնահատականների առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր էին ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» էր […]

̰
Վաղը Կոտայքի մարզում պլանային ջրանջատում կլինի

22:01 23.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերիի 24-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերիի 25-ը ժամը 22։00-ը, կդադարեցվի Զովունի համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հրդեհ հայ-վրացական սահմանին

21:55 23.12.2019

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի […]

̰
Բլոգերներն ու զբոսավարները հետաքրքրված լուսաբանում են Աշոցքի ու Ամասիայի ձմեռային տուրիզմի հնարավորությունները

21:48 23.12.2019

Հայաստանի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն ունեն ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Այստեղ ձմեռը խստաշունչ է, ձյան ծածկույթը որոշ բնակավայրերում հասնում է մոտ 2 մետրի, և մյուս մարզերի համեմատ ավելի ուշ է հալչում:Բայց Շիրակի մարզի հյուսիսի գրավչության ու առկա պոտենցյալի մասին թե՛ հանրապետությունում, և թե՛ հանրապետությունից դուրս շատերը տեղյակ չեն, իսկ դրա հիմնական պատճառը […]

̰
Ծննդյան 91-ամյակի առթիվ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Հովհաննես Չեքիջյանին

21:01 23.12.2019

Ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել եմ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդներին

20:53 23.12.2019

Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանուկյանը պատմական ակնարկ է կատարել` խոսելով պատերազմի ու բանակի ստեղծման մասին, անդրադարձել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, դրա պատճառներին ու սուր քննադատել իշխանություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնի է «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհի բռնկման պատճառը

20:39 23.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

20:08 23.12.2019

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին: Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու […]

̰
Արարատի մարզում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին

19:57 23.12.2019

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ […]

̰
Առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև

19:52 23.12.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ներդնել հեռավար՝ դիստանցիոն կրթություն իրականացնելու մեխանիզմ, որը կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև […]

̰
Էսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել. Մարինա Թաշչյանը` ՀՖՖ արտահերթ նիստի մասին

19:21 23.12.2019

ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր են ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» է անվանել: «Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք չկար էստեղ: Բոլորս էլ գիտենք: Էսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում դեռ չէի տեսել»,- ասել է նա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

19:15 23.12.2019

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս: Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի […]

̰
Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդներին

19:07 23.12.2019

Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանուկյանը պատմական ակնարկ է կատարել` խոսելով պատերազմի ու բանակի ստեղծման մասին, անդրադարձել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, դրա պատճառներին ու սուր քննադատել իշխանություններին:  

̰
«Երաժշտական ուղևորություն դեպի Հայաստան». ռուսական հեռուստաալիքը` Հայաստանի երաժշտական ավանդույթների և ժամանակակից արվեստի մասին

19:00 23.12.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված է տեսանյութ դեպի Հայաստան կատարվող երաժշտական ուղևորության մասին: «Իմ մոլորակը» ճանապարհորդությունների մասին ռուսական կրթական հեռուստաալիքը «Երազողները» նոր ծրագրի շրջանակներում պատմում է Հայաստանի հնագույն երաժշտական ավանդույթների, հայկական էթնո-ջազի և ժամանակակից արվեստի մասին: «Երազողները» «Իմ մոլորակը» հեռուստաալիքի նոր նախագիծն է, որն օգնում է իրականացնել ճանապարհորդության հետ կապված ամենաանհավատալի երազանքները»,- նշված է […]

̰
Հայտնի են ՀՖՖ գործկոմի նոր անդամների անունները

18:57 23.12.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր մեկնարկել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընտրվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները: Գործկոմի անդամ է ընտրվել 14 անձ. Աղաբեկյան Հրաչիկ Աղբալյան Գագիկ Առաքելյան Կիմ Նավոյան Բագրատ Յագան Հրաչ Գալստյան Պողոս Հակոբյան Տիգրան Մկրտչյան Արեն Շաբոյան Կարեն Շահգելդյան Արմեն Ղազազյան […]

̰
Պետությունը կփոխհատուցի մի շարք ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերը

18:56 23.12.2019

3.073 ուսուցչի և 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցի պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը: «Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլևս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու։ […]

̰
Նեղանում եք, ասում եք՝ գլխացավանք եք ստեղծում. Մխիթար Հայրապետյանը` Արայիկ Հարությունյանին

18:41 23.12.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելուն»: Մինչ քվեարկությունը, դիմելով ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Տպավորություն է, որ Ձեր մտահոգությունն ամբողջությամբ չեք ներկայացնում: Խոսքն այն մասին է, […]

̰
Ադրբեջանցիներն իրենց դարպասապահից պահանջում են հեռանալ թիմի հայ մարզչից

18:39 23.12.2019

Ղազախական Prosports.kz-ը հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցների և ֆուտբոլային հանրության կողմից դարպասապահ Էմիլ Բալաևի վրա հարձակման մասին այն բանից հետո, երբ նրա «Թոբոլ» ակումբը գլխավորեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը: Պարբերականը նշում է, որ մարզիչը «խիստ հայաբար» կվարվի: «Եթե հայ մարզիչը անցնի «քաղաքականության», ապա կարող է Բալաևին կազմից դուրս թողնել»,- ասում է ֆուտբոլային փորձագետ Աղասալիմ Միրջավադովը: Նմանատիպ […]

̰
Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը՝ Reuters-ի Տարվա լավագույն լուսանկարների շարքում

18:34 23.12.2019

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ.-ի լավագույն լուսանկարների շարքը:

̰
Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար. Armtimes.com

18:28 23.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար: Տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Օրեր առաջ վարչապետն աշխատանքից ազատել էր ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանին: Արթուր Սարգսյանի աշխատանքային գործունեությունը. 2002-2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` […]

̰
Հրդեհ «Ծիրան» սուպերմարկետի պահեստում

18:26 23.12.2019

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը […]

̰
Անցկացվել են հրաձգության մարզումներ

18:20 23.12.2019

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ականանետային դասակների զինծառայողներն անցկացրել են հրաձգության մարզումներ։ Ցուցադրական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողներին առաջադրվող խնդիրների լուծման ունակությունները:

̰
Հրաչյա Հակոբյանն ընդունել է Աննա Հակոբյանի մարտահրավերը

18:13 23.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նշելով, որ ընդունում է քրոջ` Աննա Հակոբյանի մարտահրավերը: «Սիրով ընդունեցի Աննա Հակոբյանի` ինձ ուղղված մարտահրավերը: Գրանցվել եմ himnadram.org կայքում և սկսած դեկտեմբեր ամսից, ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ»,- մասնավորապես գրել է Հրաչյա Հակոբյանը:

̰
Կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու ԶՈՒ-ին. Աննա Հակոբյան

18:00 23.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և հանդիպել ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպումը մեր զինված ուժերի ապագա սպաների հետ շատ հետաքրքրական էր, և ինչպես այդ հանդիպման ժամանակ եմ ասել, նրանք ամենադժվար իրավիճակում են […]

̰
Խորհուրդներ 10 մլն ծառ տնկել ցանկացողներին

17:44 23.12.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությանը մասնակցելու հնարավորության մասին: «Ուզու՞մ ես մասնակցել 2020թ․ 10 միլիոն ծառ տնկելու 10-10-10 նախաձեռնությանը։ Հետևի՛ր հրահանգներին և 2020թ. աշնանը տնկիր քո իսկ աճեցրած տնկին։ Եթե սերմ հավաքելու հնարավորություն չունես, դիմի՛ր «Հայանտառ» ՊՈԱԿ, այնտեղ պատրա՛ստ են քեզ օգնել»,- տեղեկացնում է նախարարությունը։

̰
Պետպատվերով տեղերից զատ՝ վճարովի հիմունքներով ուսուցման հնարավորություն ուսումնարաններում և քոլեջներում

17:27 23.12.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունև լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Հեղինակներն առաջարկում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել […]

̰
Նախագահը մասնակցել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

17:20 23.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ:

̰
Մայր Աթոռը 50 հազար դոլար է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանին

17:12 23.12.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես զորակցություն, 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանին: «Ի զորակցություն լիբանանահայությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար […]

̰
BACK_TO_TOP