Աշոցքում ընտանեկան բռնության ենթարկված 27-ամյա կինը կյանքին վերջ է տվել. իրավապաշտպանն ահազանգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Աշոցքում ընտանեկան բռնության ենթարկված 27-ամյա կինը կյանքին վերջ է տվել. իրավապաշտպանն ահազանգում է

11:57 23.12.2019

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ուշադրություն հրավիրելով երեկ Աշոցքի Մեծ Սեպասար բնակավայրում երիտասարդ կնոջ ինքնասպանության դեպքի վրա:

«Ուրեմն, ուշադիր կարդացե՛ք, իմ գործունեությունը պղծություն կոչողներ։ Ձեզ բոլորովին չի հետաքրքրում այն փաստը, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում, կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել 27-ամյա մի կին, որը մանկահասակ երեխաների մայր էր:

Ըստ համայնքի ղեկավարի, երիտասարդ կինն այդ քայլին կարող էր գնալ երեխաների հետ շփումից զրկված լինելու պատճառով:Նա ամուսնացած էր Սպիտակ քաղաքում: Մոտ մեկ ամիս առաջ ամուսինը նրան բերել է Մեծ Սեպասար՝ մոր մոտ, իսկ երկու երեխաներին զրկել նրա հետ շփումից:

Սա ամենևին եզակի դեպք չէ։ Այս պահին բազմաթիվ մայրեր տառապում են ու սպասում պատկան մարմինների կողմից իրենց հանդեպ արդար վերաբերմունքի, սակայն թե՛ խնամակալության մարմինները, թե՛ նույնիսկ դատարաններն ու դատական ակտերի կատարման համար պատասխանատու մարմինները, ցավալիորեն, դեռևս շարունակում են սահմանային վիճակում թողնել մայրերին՝ խեղելով նաև երեխաների ճակատագիրը։

Ձեզ ուզում եմ պատմել նաև Էմմայի մասին, որի կյանքը նույնպես ավարտվել է ինքնասպանությամբ։

Նա 2000 թվականին ամուսնացել է: Ամուսնությունը ծնողների որոշմամբ է եղել: Մինչ 2004 թվականն ունեցել է երկու երեխա՝ աղջիկ և տղա:

2004 թվականից ի վեր, երբ ՌԴ-ից վերադարձել է ամուսնու քույրը, ընտանիքում խժդժություններ են սկսվել: Մի քանի անգամ Էմման ընտանեկան բռնության հետևանքով վերադարձել է հայրական տուն, հաշտվել է ամուսնու հետ, ապա նորից վերադարձել է։ 2009 թվականին Էմման ունեցել է իր երրորդ երեխային, սակայն, այնուամենայնիվ, բռնությունները շարունակվել են։ Սկեսուրն ու ամուսինը նյարդաբանից թուղթ են վերցրել, որտեղ գրված է եղել՝ խորը դեպրեսիա Էմմայի մոտ, բայց ամուսինն ու սկեսուրը ողջ համայնքով տարածել են, որ Էմմայի մոտ հոգեկան առողջության խնդիրներ են և ինչ-որ կերպ նաև Սևանի հոգեբուժարանում հաշվառման են ներկայացրել:

Ամուսինն Էմմայից վերցրել է երեխաներին, մոր դեմ է տրամադրել, որի արդյունքում երեխաները չեն ցանկացել մորը տեսնել կամ շփվել նրա հետ: Ամուսինը երեխաների հետ տեղափոխվել է Խարբերդ, նորից ամուսնացել և ևս մեկ երեխա է ունեցել:

Էմման ապրել է Մարտունու իր հայրական տանը: Ավագ որդին որոշ ժամանակ անց սկսել է գաղտնի հեռախոսակապ հաստատել մոր հետ: Հերթական հեռախոսազրույցի ժամանակ հայրը նկատել է, զայրացել է որդու վրա և արգելել այսուհետ խոսել մոր հետ: Այս ամենից հետո Էմման, այն մտքից, որ իր հետ ցանկացած շփումից հետո երեխաները կպատժվեն և երբեք չի տեսնի իր երեխաներին, կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2016 թվականի հունվարին»,- գրել է նա:

Գրառումն ամբողջությամբ՝ իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

14:01 13.08.2025

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

13:46 13.08.2025

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

BACK_TO_TOP