Գյումրեցի վետերանի ծոռը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Գյումրեցի վետերանի ծոռը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

09:53 20.12.2019

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները վերադարձել են երկու մեդալով: Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 19 երկրի 73 մարզիկ: Հայաստանի պատանիների սամբոյի հավաքականը ներկայացել էր 9 մարզիկով:

Հայաստանի հավաքականի կազմում է եղել նաև Արցախի ներկայացուցիչը և արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնության փոխչեմպիոնի կոչումը 55 կգ քաշային կարգում նվաճել է գյումրեցի 16-ամյա Աշիկ Անդրեյանը:

Պատանի մարզիկը տարբեր հարգի մեդալներն ու գավաթները նվաճել է հանրապետական ու միջազգային մրցաշարերում: Այս տարի անցկացված Ձյուդոյի հանրապետական մրցաշարի չեմպիոնն էլ հենց ինքն է: Հինգ տարի մարմնամարզությամբ զբաղվելուց հետո մարզչի խորհրդով փոխել է մարզաձևը: Ընդունվել է «Հայաստան» մարզական միության սամբո-ձյուդոյի Գյումրիի մարզադպրոց: Հենց այստեղից էլ սկսել է մարզական ուղին:

Հանրակրթական դպրոցում գերազանց առաջադիմությունից բացի, իր համեստությամբ ու աշխատասիրությամբ աչքի է ընկել նաև սպորտում: Աշիկը նախ ունեցած վարկանիշով ընդգրկվել է Հայաստանի պատանիների հավաքականում և հնարավորություն ստացել առաջին անգամ մասնակցելու Եվրոպայի առաջնության: Փոխչեմպիոնի կոչումն այժմ 16-ամյա մարզիկը համարում է իր առաջին մեծ քայլը հեղինակավոր առաջնությունում։

«Մասնակիցներից մեկն Ադրբեջանի ներկայացուցիչն էր, կիսաեզրափակչում գոտեմարտեցի նրա հետ, ու շատ կարևոր գոտեմարտ էր դա ինձ համար, ոչ թե կարևորը մեդալ նվաճելն էր, այլ հենց նրան հաղթելը» – նշում է պատանի փոխչեմպիոնը։

Ադրբեջանցի մարզիկի հանդեպ բացահայտ առավելությունը շահելով՝ եզրափակչում ոսկե մեդալի համար պայքարում վերջին 7 վայրկյաններին դիրքերը զիջել էր վրացի մարզիկին:

«Իմ մարտական ոգին, կարելի է ասել, ժառանգել եմ իմ մեծ պապից՝ Անդրեյ պապից, քանի որ նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ու անցել է այդ ճանապարհով»,- հպարտանում է Աշիկ Անդրեյանը։

Հետո պարզեցինք, թե ումից էր փոխչեմպիոն պատանին ժառանգել պայքարող բնավորությունը: Հայրենական պատերազմում մարտական ուղի անցած 97-ամյա Անդրեյ պապին բոլորն են ճանաչում: Անդրեյ Ադրեյանն ու նրա 96-ամյա կինը՝ Մարուս Զաքարյանը, պատերազմի բովով անցած ամուսիններ են, հիմա էլ իրենց մարզիկ ծոռով հպարտալու առիթներ ունեն: Իսկ մեդալներով զարդարված կոստյումները վետերան ամուսինները լավ առիթների ժամանակ են հագնում:

«Այսպիսի թոռ ունեմ մի հատ էլ Կերչում՝ աղջկաս թոռնիկն է, նա էլ է չեմպիոն։ Երեկ էլ տելեվիզորով լսել եմ, որ Հայաստանում էնքան չեմպիոն է արդեն աճել, որ հիմի չեն կարող որոշել՝ 10 լավագույններն ովքեր են, մի բուռ ազգ ենք, ամեն բանով առաջ ենք։ Թող Հայաստանի չեմպիոնները շատանան, թող թշնամին քոռանա, որ Հայաստանն ըսպես չեմպիոններ ունի»,- իր ոգևորությունն ու ուրախությունն է  արտահայտել Անդրեյ Անդրեյանը՝ ծոռնիկի հաղթանակի ու Հայաստանի չեմպիոնների նվաճումների վերաբերյալ։

Աշիկի ու մյուսների հաղթանակները միջազգային հարթակներում նպաստում են մարզաձևի տարածմանը: Գյումրիում սամբո-ձյուդո մարզաձևն ունի հարուստ ավանդույթներ, իսկ գյումրեցի մարզիկները միջազգային առաջնությունների մրցագորգում առանձնանում են իրենց տեխնիկայով:

Եվրոպայի այս առաջնությունն Աշիկին առաջին հերթին տվեց մեծ փորձ։ Հաջորդ տարի պետք է մասնակցենք ձյուդոյի պատանիների Հայաստանի առաջնությանը, որտեղ բոլոր տղաներից էլ ակնկալիքները մեծ են», -գյումրեցի պատանի ձյուդոիստների առաջիկա մրցաշարերի մասնակցության ծրագրերն է ներկայացնում մարզիչ Նարեկ Սուքիասյանը։

«Գյումրիում ձյուդոյի հիմնադիրներից մեկը գյումրեցի Հովհաննես Սարգսյանն է, ով 1968 թվականին Լոնդոնի Եվրոպայի առաջնության ժամանակ մրցանակակիր է դարձել, առաջին հայ ձյուդոիստն է եղել, սամբոյում էլ մենք ունենք լավագույն ավանդույթներ, Գուրգեն Թութխալյանը, ով աշխարհի բազմակի չեմպիոն է։ Խորհրդային միության մրցանակակիրներ ենք շատ ունեցել, միջազգային սպորտի վարպետներ»,– հիշում է սպորտի վաստակավոր մարզիչ Մարտին Սարգսյանը։

Աշիկ Անդրեյանն ու մյուս պատանի ձյուդոիստ-սամբիստները պատրաստվում են 2020-ին կայանալիք հանրապետական մրցաշարերին ու միջազգային առաջնություններին: Ամենօրյա մարզումներն անցկացվում են այս փոքր մարզադահլիճում, որն էլ «Հայաստան» մարզական միությանը չէ: Հին մարզագույքն ու այլ պայմաններն ընդամենը հարմարեցրել են 50-ից ավելի մարզիկների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP