12:54 18.12.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին անդրադարձել է նաև Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագնի խնդրին և դրա վերացման հնարավորություններին: Նախարարի խոսքով` արդեն կան շոշափելի փոփոխություններ: Ըստ նրա` Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցում ենք: Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է […]
12:47 18.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Փաստերvsխոսքեր» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Քանի որ, նկատել եմ, որ նույնիսկ իրենց ոլորտի մասնագետ համարող ու դրա կառավարմամբ զբաղված գործընկերների շրջանում վիճակագրության տիրապետման մասով խնդիրներ կան, տեղադրեմ որոշ փաստեր․ Փաստ 1: 2019թ հունվար-հոկտեմբերին արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 11.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.6 անգամ […]
12:45 18.12.2019
Ղազախստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին: «Վստահ եմ, որ մեր պետությունների միջև կառուցողական գործակցությունն այսուհետ ևս բարեհաջող կզարգանա երկկողմ ու բազմակողմ ձևաչափով, որի հիմք են ընկերական կապերը և ժողովուրդների միջև փոխհասկացվածությունը»,- ասված է Փաշինյանի ուղերձում:
12:41 18.12.2019
Google որոնողական համակարգը ներկայացրել է Հայաստանից (և այլ երկրներից) այս տարի իրականացված որոնումները։ Ամբողջ տարվա ընթացքում ամենաշատ որոնվողները եղել են սոցիալական ցանցերի անվանումները։ Որոնումները հիմնականում կատարվել են հենց լատինատառով։ facebook youtube google list translate odnoklassniki list am ok переводчик vivaro Բոլորովին այլ պատկեր է նկարների որոնման համակարգում, որտեղ կարելի է հստակ սահմանազատել տղամարդկանց որոնումները (մեքենաներ) […]
12:26 18.12.2019
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները հանդիպել են Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության պաշտոնական էջից: Դեկտեմբերի 17-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Հայաստան դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ՝ Եվրապոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ խմբի լիագումար նիստը, որի պատվավոր հյուրն էր Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթրին դե Բոլը։ Ողջունելով ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամներին Եվրապոլի ղեկավարը նշել […]
12:20 18.12.2019
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա: «Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ […]
12:10 18.12.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետությունում սովորող օտարերկրացի ուսանողների 41 տոկոսը ԵՊԲՀ-ում են: «Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), […]
11:55 18.12.2019
2019թ-ի առաջին կիսամյակում, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0.5%-ը։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ը, օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60.7%-ը, եղել են տղամարդիկ։ ՀՀ աշխատաշուկայում ներկայացված օտարերկրացի աշխատուժի թվում […]
11:51 18.12.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գյումրու մի քանի բնակիչներ վթարային շենքից կտեղափոխվեն ու Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: «Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները: Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն […]
11:37 18.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել, որտեղ իր երկու երեխաների՝ Մարիամի ու Աշոտի հետ է: Իսկ լուսանկարին կից գրառման մեջ Հակոբյանը գրել է. «Լուսանկար մեր մանկությունից»:
11:33 18.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ […]
11:26 18.12.2019
Հանրապետության հրապարակում տեղադրվում է վերգետնյա անցում։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:20 18.12.2019
Դեկտեմբերի 18-ի ուշ գիշերին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ Volkswagen Vento ավտոմեքենայի վարորդը դեռևս չպարզված հանգամանքներում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդը՝ Վանաձորի բնակիչ 32-ամյա Լուսինե Ս.-ն, ուղևորներ՝ 30-ամյա Ալբերտ Ս.-ն, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և 32-ամյա Կարապետ Բ.-ն, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու […]
11:14 18.12.2019
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 […]
11:05 18.12.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է BBC-ի հոդվածին, որում նշվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ասել է, որ 1915-ին հայերի զանգվածային սպանդը չի համարում Ցեղասպանություն: «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին. 1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել: 2. Նույնիսկ նյութում հղում չկա: 3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ […]
10:50 18.12.2019
Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների աշխատակիցներն իրենց սիրելի ուղևորներին դիմավորել են արդեն նախատոնական զարդարանքով: Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը: «Սիրելի ուղևորներ, Թող Ամանորի բարի տրամադրությունը Ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի»,- լուսանկարին կից հետևյալ մաղթանքն է ուղղվում քաղաքացիներին:
10:24 18.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները […]
10:02 18.12.2019
Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է, և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում կազմում է 76 տոկոս։ «Նախկին […]
09:40 18.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է […]
09:31 18.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:06 18.12.2019
«Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Որ ասել ենք, ուրեմն տեղի կունենա մրցույթ, կունենանք համապատասխան մասնագետ»: Ե՞րբ․ տարիուկես է՝ չկա։ «Ռեսուրս ենք խնայում»: Իսկ լրագրողները տառապում են […]
08:55 18.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ […]
08:46 18.12.2019
2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 00:00-ին, Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը։ Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից: […]
08:37 18.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Դավթաշեն 2-րդ թաղ. 34, 3-րդ թաղ. 9, 34Ա, Արարատյան 1-ին զանգ. 14 շենքերը, Հաղթանակ թաղ. 1, 3, 4, 6, 8, 9, 10, 16 փողոցները, Նորիկի, Աշոտի, Վարդանյան փողոցները իրենց նրբանցքներով, Տիչինայի փողոցի […]
08:28 18.12.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի […]
08:19 18.12.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի և դրա հետ կապված գործառույթների վերանայման և ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու […]
08:08 18.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։