23:13 17.12.2019
Այսօր քաղաքացիներն ահազանգել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանում կայանման վճարը թանկացրել են։ Armdaily.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ օդանավակայանում կայանման արժեքը 2020-ի հունվարի 15-ից կթանկանա: Նրա խոսքով՝ կայանման համար նախատեսված վճարումներն առանձին ժամերի առաջացնում են խցանումներ և դրանցից խուսափելու, ինչպես նաև համարագի ավտոմատացման համար դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 […]
23:02 17.12.2019
Դեկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ համագյուղացիները կենցաղային պատճառներով վիճել են։ Օպերատիվ կերպով պարզվեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ, որ մասնակիցներից 22-ամյա երիտասարդը դանակով երկու անգամ խփել է 37-ամյա, մեկ անգամ՝ 33-ամյա մի տղամարդու։ Հանգամանքները հիմնավորվեցին […]
22:52 17.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»: https://www.facebook.com/arcrun/posts/2673878655981059
22:38 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:31-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի վարչական տարածքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերհեր գյուղի «Գետահովիտ» կոչվող տարածքում. այրվում են խոտածածկույթ և թփուտներ: Հրդեհը […]
22:30 17.12.2019
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ […]
22:28 17.12.2019
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննեց սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։ Պարզվել […]
22:19 17.12.2019
SOS նախաձեռնությունն ահազանգում է Լիճքում՝ «Արևիկ» ազգային պարկի մոտ ապօրինի հանքի գործունեության մասին և պահանջում Սյունիքի մարզպետարանից հանրային հաշվետվություն տալ առ այն, թե հանքը մինչև երբ է գործել, ապագայում գործելու՞ է, թե՞ ոչ, ով պետք է պատասխան տա կադրերում ներկայացվող պատկերի համար (արտահոսող աղտոտված վտակներ)։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ նկարահանումը կատարվել է հատուկ պահպանվող […]
21:40 17.12.2019
Տուլայում տեղադրվել է հուշարձան՝ ի հիշատակ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Սարգիս Մարտիրոսյանի: «1941թ. դեկտեմբերին 340-րդ հրաձգային դիվիզիան՝ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի հրամանատարությամբ, մասնակցություն է ունեցել Ալեքսինի շրջանի ազատագրման մարտերին: Մարտերի ժամանակ դիվիզիան ոչնչացրել է շուրջ 3000 հիտլերականի: Նրանց ուժերով ազատագրվել է 35 բնակավայր: Ճակատամարտում դիվիզիան տվել է 256 զոհ, 690 վիրավոր: Անհետ կորել է 35 մարդ»,- […]
21:15 17.12.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն […]
21:04 17.12.2019
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ և համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսներն […]
20:46 17.12.2019
Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հիշեցնենք, որ նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
20:26 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր […]
20:23 17.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Կայքին տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում: Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել […]
20:15 17.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
20:08 17.12.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այցելեցինք ՊԲ N զորամաս։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգն էական և շոշափելի փոփոխություն է բերել զորամասում։ Տեսանք նաև զինծառայողների համար ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող վերակառուցվող մասնաշենքերը։ Բարի […]
20:05 17.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am հարթակը։ Որոշման տեքստում գրված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
20:02 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]
19:23 17.12.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է անցած շաբաթ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը: «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլված են անցած ապրիլին նախագահի կողմից հնչեցրած վերջնական հայտարարության մեջ»,- գրված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
19:04 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:
18:50 17.12.2019
Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Երևանի դատախազի հանձնարարությամբ, Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու մասին Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- […]
18:45 17.12.2019
Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է Երևանի 12 թանգարանների ցանկը, որոնք տոնական օրերին բաց կլինեն այցելուների համար: 1. Հայաստանի պատմության թանգարան 2. Հայաստանի ազգային պատկերասրահ 3. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան 4. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան 5. Երվանդ Քոչարի թանգարան 6. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ 7. Հովհաննես Թումանյանի թանգարան 8. Սերգեյ Փարաջանովի թանգարան 9. Ռուսական արվեստի թանգարան […]
18:41 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը՝ Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության և […]
18:30 17.12.2019
Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 21-ին բացում է դռները բոլորի առջև՝ միասին վառելու տոնական եղևնու լույսերը: Մուտքն անվճար է լինելու։ Ծրագրում՝ ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղեր են լինելու, երեխաները կսովորեն նաև տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Տոնական ծրագրի մեկնարկը՝ ժամը 17:00-ից:
18:24 17.12.2019
Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել: Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու […]
18:22 17.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եկող տարվա ընթացքում սպասվող նորության մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացվի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94 տոկոսով։ Աշխատավարձերի միջին աճը կկազմի […]
18:16 17.12.2019
Հանրապետության հրապարակի տոնածառն արդեն պատրաստ է: Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ շուքով կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Արի Հրապարակ՝ միասին վառելու տոնածառի լույսերը»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:
18:06 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների […]
17:58 17.12.2019
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։ Թե ինչպիսի ոռնոց է այս […]
17:22 17.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն 2019թ. 11 ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46,8 մլրդ դրամ` նախորդ տարվա 24,5 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2019-ի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների ու տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Մանրամասները` տեսանյութում: