Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները հանդիպել են Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները հանդիպել են Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ

12:26 18.12.2019

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները հանդիպել են Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության պաշտոնական էջից:

Դեկտեմբերի 17-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Հայաստան դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ՝ Եվրապոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ խմբի լիագումար նիստը, որի պատվավոր հյուրն էր Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթրին դե Բոլը։

Ողջունելով ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամներին Եվրապոլի ղեկավարը նշել է, որ կառույցի համար մեծ պատիվ է հյուրընկալել դեսպաններին ներկայացնելու Եվրոպական իրավապահ և հակաահաբեկչական մարմինների փոխգործակցությունը համակարգող կազմակերպության աշխատանքները։
Քաթին դե Բոլը հանգամանալի ներկայացրել է Եվրապոլի ստեղծման պատճառները և գործունեության ուղղությունները, անդրադարձել արձանագրված տպավորիչ արդյունքներին, Եվրապոլի համագործակցությունը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ։

Այնուհետև ֆրանկոֆոն դեսպանները Եվրապոլի գործունեության շուրջ տարաբնույթ հարցեր են ուղղել կառույցի ղեկավարին։

Հանդիպման երկրորդ մասում Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանները քննարկել են միջազգային կառույցներում ֆրանսերենի գործածման հետ կապված հարցեր։

Նիստի մասնակիցները միաձայն հավանություն են տվել Հայաստանի դեսպանի առաջարկին ֆրանկոֆոն դեսպանների խմբի կանոնադրության փոփոխություններին, որով ՖՄԿ ասոցացված և դիտորդ անդամ երկրների դեսպանները հնարավորություն են ստանում մասնակցելու դեսպանների խմբի աշխատանքներին։

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները նաև քննարկել են հաջորդ տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:10 09.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

09:05 09.08.2025

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

09:00 09.08.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը: […] ...

ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո

08:55 09.08.2025

ՊՍԺ-ն ուկրաինացի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո

«Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ուկրաինացին Ֆրանսիայի չեմպիոնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Փարիզյան ակումբը Զաբարնիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Բորնմութին» կվճարի 67 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում ու կատարել է 1 գոլային փոխանցում։ ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:49 09.08.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ […] ...

BACK_TO_TOP