Ո՞ր երկրներից են գալիս Հայաստան՝ աշխատանք փնտրելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Ո՞ր երկրներից են գալիս Հայաստան՝ աշխատանք փնտրելու

11:55 18.12.2019

2019թ-ի առաջին կիսամյակում, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0.5%-ը։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ը, օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60.7%-ը, եղել են տղամարդիկ։

ՀՀ աշխատաշուկայում ներկայացված օտարերկրացի աշխատուժի թվում մեծամասնություն են կազմում 25-34 տարեկանները՝ ընդհանուր թվի 37.6%, որոնց հաջորդում են 35-44 տարեկանները՝ 25.3%, և 45-54 տարեկանները՝ 14.2%: Բավականին մեծ ներկայացվածություն ունի նաև աշխատաշուկա նոր մտնող 16-24 տարեկանների խումբը՝ 12.4%:

2019թ-ի առաջին կիսամյակին ՀՀ-ում աշխատանքային գործունեություն է իրականացրել 73 պետության քաղաքացի։ Նրանց թվում մեծամասնություն` ընդհանուր թվի 63%-ը, են կազմում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները` այդ թվում` ՌԴ քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 61%, Ղազախստանի քաղաքացիներինը՝ 1.3%, Բելառուսինը՝ 0.6%, Ղրղզստանինը՝ 0.1%:

ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների ընդհանուր թվում ներկայացված թե՛ ԵԱՏՄ անդամ պետությունների և թե՛ երրորդ պետությունների մասնաբաժինները ՌԴ ցուցանիշի համեմատ շատ համեստ են. հարևան Իրանի և Վրաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 8% և 7.9%, որոնց հաջորդում են Ուկրաինայի քաղաքացիները՝ 6%:

Ընդհանուր առմամբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 77.9%` առանց ՌԴ ցուցանիշի՝ 16.9%: Եվրոպական միության անդամ պետությունների (28 անդամ պետություններից 21-ի քաղաքացիները ներկայացված են ՀՀ աշխատաշուկայում) քաղաքացիների թիվը կազմում է 182 անձ կամ ընդհանուր թվի 3.6%։ ԵՄ անդամ պետություններից ՀՀ աշխատաշուկայում զբաված քաղաքացիների թվով առաջատարներն են Իսպանիան (37 անձ կամ ընդհանուր թվի 0.74%), Գերմանիան (29 անձ կամ ընդհանուր թվի 0.58%), Ֆրանսիան (27 անձ կամ ընդհանուր թվի 0.54%) և Միացյալ թագավորությունը (24 անձ կամ ընդհանուր թվի 0.48%)։Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրացիները ներգրավված են եղել տնտեսության գրեթե բոլոր 21 ճյուղերում:

Օտարերկրյա աշխատուժի մասնակությունը բացակայում է միայն «Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար» ոլորտում։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում, ՀՀ տնտեսության 20 ճյուղերում զբաղված է եղել 5,326 օտարերկրացի. այսինքն՝ եղել են անձինք, որոնք ընթացքում ունեցել են 2 կամ ավելի գործատուներ կամ փոխել են իրենց գործատուին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:10 09.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

09:05 09.08.2025

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

09:00 09.08.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը: […] ...

BACK_TO_TOP