11:56 05.12.2019
Ընդդիմության պատգամավորների կողմից այսօր Ազգային ժողովում քննադատության արժանացավ համայնքների խոշորացման մասին ռեֆորմը շարունակելու ծրագիրը, որն առաջարկել են իշխանական խմբակցության պատգամավորները։ Նրանց պնդմամբ՝ նախկինում արված խոշորացումները որևէ դրական արդյունք չեն գրանցել։
«Ես չեմ կարող հիշել որևէ խորքային ռեֆորմ, որը 1-2-3 տարի հետո կարելի է շատ միանշանակ գնահատել։ Միարժեք չէր, իհարկե»,- քննադատությանը պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով` այդ ոչ միարժեքության մեջ մեծ գործոն էր նաև հարցի էմոցիոնալ, չփաստարկված ընկալումը։
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...
14:44 16.05.2025
Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...
14:37 16.05.2025
Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացությունՄշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...
14:30 16.05.2025
Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականըԺոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է Fanatik-ը: Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը ներքին առաջնությունում 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային» և երկրորդն է: Ռոբերտո Մարտինեսի գալուց հետո Պորտուգալիայի հավաքականը 28 խաղում 21 հաղթանակ է տարել, […] ...