13:02 27.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր չցանկացավ հանդիպել նստացույց անող ուսանողների հետ: Նա հայտնեց՝ ուսանողներին պատասխանել է նամակով, որը կտա նրանց հարցերի պատասխանները: Գևորգյանը նշեց՝ կարծում է, որ շատ կրթական ծրագրերում կներառվեն Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները, բայց այստեղ «պարտադիր» բառը սխալ է ասել, դա որոշողը ծրագրի իրականացնողն է: Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ կոլեկտիվ […]
12:54 27.11.2019
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները շարունակում են իրենց պայքարը: Այսօր ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց: Նրանք ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից պահանջում են իրենց հետ հանդիպում, միաժամանակ ընդգծում՝ հանդիպումը պետք է լուսաբանվի ուղիղ եթերում: Ուսանողներն ասում են՝ այս օրերին բացականեր են ստացել, սակայն քննություններից չեն վախենում, կարող են պատրաստվել և ներկայանալ քննության:
12:47 27.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ անց կմեկնարկի լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի, «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս նիստի ընթացքում դատարանը կլսի պաշտպանական կողմի՝ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանական կողմը պնդում է, որ բոլոր քննչական գործողությունները […]
12:41 27.11.2019
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ […]
12:37 27.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծել, որը քննելու է Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում հինգ անձի մահվան պատճառ դարձած պատահարը: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի […]
12:22 27.11.2019
Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ շարունակում են զարգացումներ տեղի ունենալ, այդ թվում՝ դատական։ Նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից, գրում է ermenihaber-ը։ Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել է Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։ Հաշվի […]
12:10 27.11.2019
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեից հայտնում են, որ Գուգարքի և Եղեգնուտի անտառտնտեսությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը. «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի ««Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1054-Ն որոշման 4-րդ կետը, անտառների և անտառային […]
12:00 27.11.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին` ժամը 15.10-ի սահմաններում, Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 45-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 45-ամյա ուղևոր Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
11:58 27.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է տեղի ունենում: Հանձնաժողովի օրակարգում 7 հարց է, որոնցից 4-ն առաջին ընթերցման ներկայացվող նախագծեր են, երկուսը՝ երկրորդ: Նախագծերից մեկով, որը ներկայացրել են ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, առաջարկվում է փոփոխություն մտցնել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում: Խնդիրը վերաբերում է հիմնականում Երևան քաղաքի կենտրոնի բնակիչներին, […]
11:52 27.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել իր խոսնակ Վլադիմիր Կարապետյանին Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի […]
11:51 27.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
11:45 27.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Տարոսը՝ Սենատին»:
11:36 27.11.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հանրային քննարկման դրված նախագիծը կոչված է վերոնշյալ հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին: Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը […]
11:31 27.11.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է նախօրեին Անկարայում սկսված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի փորձարկումներին՝ Թուրքիայի քայլերը համարելով մտահոգիչ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Պոմպեոն տեղեկություններ ունի այն մասին, որ Թուրքիան ռուսական համակարգերը փորձարկելիս տարբեր թռչող օբյեկտների թվում օդ է բարձրացնելու նաև ամերիկյան F-16 կործանիչներ: «Այո»,- պատասխանել […]
11:22 27.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ԱԺ դահլիճում դատական իշխանության ներկայացուցիչ կար այնքան գույք ու եկամուտ է հայտարարագրել, որ երևի ԱԺ շենքը կարող է գնել: Թե բա անկախ դատական համակարգ… Մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյակը շնորհավոր»:
11:21 27.11.2019
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալն» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ […]
11:20 27.11.2019
ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1957թ. ծնված Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1994թ. ծնված Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի […]
10:54 27.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական […]
10:49 27.11.2019
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՄԻՊ գրասենյակի 15-ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորել են ՄԻՊ գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։ Հանդիպմանը […]
10:30 27.11.2019
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն […]
10:12 27.11.2019
«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական […]
09:55 27.11.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ […]
09:49 27.11.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Ճամբարակ համայնքում […]
09:44 27.11.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
09:24 27.11.2019
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:
09:11 27.11.2019
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021 թ. շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի: «ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը […]
08:55 27.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը […]
08:45 27.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է ? Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի […]