11:31 27.11.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է նախօրեին Անկարայում սկսված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի փորձարկումներին՝ Թուրքիայի քայլերը համարելով մտահոգիչ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Պոմպեոն տեղեկություններ ունի այն մասին, որ Թուրքիան ռուսական համակարգերը փորձարկելիս տարբեր թռչող օբյեկտների թվում օդ է բարձրացնելու նաև ամերիկյան F-16 կործանիչներ:
«Այո»,- պատասխանել է պետքարտուղարը,- «դա մտահոգիչ է»:
Պոմպեոն նշել է, որ իրենք Անկարային ուղիղ հայտարարել են, որ չեն ցանկանում S-400 համակարգերի ակտիվացում: Նա նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև տարաձայնությունների պատճառ դարձած խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում՝ ավելացնելով, որ դեռ լուծման հասնելու հույս ունեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նույնպես տեղեկացրել էր, որ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած թնջուկը լուծելու համար համատեղ աշխատանք է իրականացվում: Էրդողանը, սակայն, բացառել էր համակարգերի չակտիվացումը՝ ասելով, որ դա քննարկման առարկա չէ:
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...