08:20 27.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ. 3-14 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արհեստավորների փ. 5-118 սեփական տները, Գրողների փ. 1, 3 սեփական տները, Կորի փ. 12, 16 սեփական տները և […]
08:09 27.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։ Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։ Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանսկան կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա […]
00:00 27.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ ուղևորներին տեղափոխելու համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է […]
23:44 26.11.2019
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 04։23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 03.50-ի սահմաններում, անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա և հրկիզել այն: Ոստիկանության Կոտայքի մարզային […]
23:13 26.11.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։ Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ […]
23:00 26.11.2019
ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ: «Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է […]
22:39 26.11.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Հայտնաբերվեցին շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զքանգված։ Զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց մաքսային հսկողությունից […]
22:29 26.11.2019
Ստանիսլավ Սմագինը, որ նոյեմբերի 19-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կիսվել է իր տպավորություններով Հայաստան գործուղման վերաբերյալ: ForPost. Новости Севастополя-ում հրապարակված հոդվածում Սմագինը խոսել է Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի, Փաշինյանի հետ հանդիպման և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ ընթրիքի մասին: Խոսելով Արցախ կատարած իր ուղևորության մասին՝ Սմագինը նշում է, […]
22:13 26.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 […]
22:03 26.11.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երեկ Արցախում ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: «Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է նա:
21:52 26.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:53 26.11.2019
Կոմիտասի շուկայի հարակից տարածքը գրաված կրպակներին փոխարինած ծառաբաժակներում ծաղկող ծառի՝ հուդայածառի տնկիներ են դրվում։ Այս մասին հայտնում են Արաբկիրի թաղապետարանից: Խորհրդանշական է, որ 94 տարի առաջ հենց այս օրերին Արաբկիրում առաջին տնկիներն ու հիմնաքարերն էին դրվում։ Այսօրվա տնկիները ևս կընձյուղվեն՝ իրենց մեջ ամփոփելով ծաղկող ու հարատևող Արաբկիրի խորհուրդը։
20:43 26.11.2019
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի ղեկավարը և գյուղապետարանի հաշվապահը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2009թ. մինչև 2017թ. գյուղապետարանում պահակ են ձևակերպել մի տղամարդու, որի աշխատավարձի միայն մի մասն են վճարել: Բացի այդ, 2012թ. մինչև 2015թ. գյուղապետարանում հավաքարար աշխատած մի կնոջ և տրակտորիստ […]
20:34 26.11.2019
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, […]
20:20 26.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ, շրջել պարկի ողջ տարածում, լճի ափամերձ շրջաններով և ծանոթացել տեղի խնդիրներին, առկա հիմնահարցերին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվել են ջրամբարի տեխնիկական վիճակին, մասնավորապես, պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխմանը վերաբերող հարցեր։ Ջրամբարի ընդհանուր […]
19:54 26.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զինծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»:
19:30 26.11.2019
«Ռոսավիացիան» «Ազիմուտ» ավիաընկերությանը թույլատրել է շաբաթական երեք անգամ հաճախականությամբ Ուֆայից Երևան միջազգային թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության մասնագետների խոսքերով՝ այդ ուղղությունը հեռանկարային է, և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Թռիչքները Բաշկորտոստանի մայրաքաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Շրջանի զբոսաշրջության ճյուղի ներկայացուցիչները, UfacityNews.ru-ի հարցումներին ի պատասխան, հաստատել են այդ ուղղության հեռանկարային լինելը: Փորձագետների կարծիքով՝ թռիչքը […]
19:27 26.11.2019
Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է Բանասիրության ֆակուլտետի տարեկան հաշվետվությունը, որին ներկա է եղել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նիստից առաջ ուսանողները ցանկանում էին ռեկտորից ճշտել, թե ինչու է իրենց՝ գիտխորհրդի նիստ հրավիրելու խնդրանք պարունակող նամակն անպատասխան մնացել: Գեղամ Գևորգյանը, շտապելով նիստին, միայն ասել է, որ պատասխանն ընդհանուր բաժնում է, քանի որ նամակն […]
19:15 26.11.2019
Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին: «Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից […]
19:13 26.11.2019
Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար և 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի են 19%-ով:
18:59 26.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը […]
18:56 26.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ […]
18:35 26.11.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Շաթիրյանը մասնավորապես գրել է. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի […]
18:25 26.11.2019
Կալավանի անտառում տեղադրված ֆոտոթակարդները ֆիքսել են գորշ արջի: Այս մասին տեղեկացնում է NABU Armenia-ն:
18:22 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները՝ կից նշելով. «Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Պարզապես ևս մեկ փաստ Նոր Հայաստանի մասին»:
18:18 26.11.2019
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով Հայաստանի Զինված ուժերի 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։ ՀՀ ՊՆ հրապարակման համաձայն՝ զինծառայողները մշտական տեղակայման վայրից դուրս բացազատել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:
18:12 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:
18:10 26.11.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 1953 թվականին ծնված Լևոն Չուլջյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. վերջինիս […]
18:08 26.11.2019
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դատախազական համակարգերի միջև համագործակցության զարգացմանը, այդ շրջանակներում ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ […]