18:45 22.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայում հանդիպել է նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Նախ` վարչապետին ողջունել է Պատվո պահակախմբի ղեկավարը, որից հետո հնչել են ՀՀ և Իտալիայի Հանրապետության օրհներգերը:
Պաշտոնական ընդունելությանը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը նախարարների խորհրդի նախագահի հետ: Հետագա համագործակցության հարցերը քննարկելուց հետո երկու փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների միջև` «Քրեական օգնության մասին» կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ու «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» արձանագրությունը:
Ստորագրմանը հաջորդած հայտարարության ժամանակ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը կարևորել է տնտեսական կապերի ամրապնդումը, նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով այս հարցում երկխոսության առաջնահերթությունը:
Իր խոսքում Ջուզեպպե Կոնտեն մասնավորապես նշել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք Արցախի կարգավորման հարցը: Ներկայացրի Իտալիայի պատրաստակամությունը` աջակցելու հասնել խնդրի կայուն և տևական լուծմանը: Արցախի հարցն անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով: Երկու ժողովուրդները պետք է տեղեկացված լինեն այն առավելությունների մասին, որոնք կարող են լինել հակամարտության լուծման արդյունքում։ Մենք սատարում են Մինսկի խմբի ջանքերը՝ նպաստ բերելու բանակցությունները շարունակելու և տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Մասնավորապես նշում է.
«Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին։ Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։ Գործընկերոջս տեղեկացրեցի երեկ Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին:
Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում: Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում:
Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում։ Գործընկերոջս ներկայացրեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։ Անդրադարձանք Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է: Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ:
Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով: Կարող եմ արձանագրել, որ այսօրվա հանդիպման արդյունքներով մեր երկրների միջև առկա բավական դրական մթնոլորտը կդառնա շատ ավելի դրական, և կարծում եմ՝ մեր հանդիպումը մեծացրեց այն լավատեսական լիցքը, որն առկա է մեր երկրների միջև հարաբերությունների առումով։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոնտեին ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար»:
09:51 07.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...
09:50 07.08.2025
Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքներըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...
09:40 07.08.2025
CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...
09:30 07.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համարԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...