09:34 22.11.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ […]
09:28 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել Իտալիայից։ «Միլանից կաթոլիկ տաճարի տանիքին»․ այսպես է մակագրված լուսանկարը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2471723723148008/?type=3&theater
08:31 22.11.2019
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո […]
08:20 22.11.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչև 2025 թվականը՝ «Ֆինանսական […]
08:11 22.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Արեշ 12փ. 99, 99/1; 14փ. 38Ա շենքերը, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոս 2-րդ նրբ. 43 սեփական տունը, 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, […]
00:00 22.11.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ […]
23:56 21.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Կորածները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։
23:34 21.11.2019
Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչությունում ավարտվել է հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ երեք մեքենաների բախման հետևանքով առաջացած հրդեհից զոհվել էր 7 մարդ: Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, «ԳԱԶել» միկրոավտոբուսի խցիկում հրդեհի առաջացման պատճառ է եղել արտահոսած գազի բռնկումը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 21.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է […]
22:01 21.11.2019
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ Նրանք մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։
20:09 21.11.2019
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն էր։ Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս […]
19:59 21.11.2019
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար: Գեներալ Գաբրիելյանը նշել է, […]
19:45 21.11.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 21-ին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ Տեղեկանք․ Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և […]
19:26 21.11.2019
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման […]
19:19 21.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է այն չափորոշիչները, թե ինչպես են ընտրվում ժողովի անդամները, և այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գլխավոր քարտուղար) հայտնաբերելու է այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ ընդգրկված են այդ ժողովում և ուղղակի, շատ կներեք, թվաքանակի համար: Մաքրվելու է ժողովը, որը վայելելու է վստահություն հասարակության, ֆուտբոլային հանրության կողմից, և հենց այդ […]
19:06 21.11.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, […]
18:22 21.11.2019
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Դեկտեմբերի 23-ին կհրավիրվի ժողով, կընտրվի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ և նոր գործկոմ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
18:21 21.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության […]
18:06 21.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին: Փաշինյանը ելույթ է ունեցել ֆորումի ընթացքում և նշել, որ հայ-իտալական հարաբերությունները ունեն դարերի պատմություն և այդ հարաբերությունները հիմնված են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, տեխնոլոգիական և այլ ոլորտների վրա: Վարչապետի խոսքերով՝ ընդամենը օրեր առաջ իտալական մի շարք ընկերություններ իրենց մասնաճյուղերն […]
18:00 21.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ […]
17:56 21.11.2019
Այսօր Red Eagles ֆան շարժման անդամները հանդիպել են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Red Eagles շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն ասել է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ ստեղծված իրավիճակի հետ կապված մեր տեսակետը հայտնեցինք. ֆեդերացիայի նախագահը գործկոմի կազմի հետ միասին պետք է հեռանան, ֆեյք ՀԿ-ները պետք է հեռանան, […]
17:53 21.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, […]
17:39 21.11.2019
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն այս պահին Իջևանում է, շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ ֆոտոթակարդներ են տեղադրում, որ պարզեն՝ տղամարդու վրա հարձակվել է կովկասյան ընձառյո՞ւծը, թե՞ մեկ այլ կենդանի: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ սովորաբար կովկասյան ընձառյուծը մարդկանց վրա չի հարձակվում: Դեռ պետք է պարզել, թե ինչ պատճառով է […]
17:30 21.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի […]
17:23 21.11.2019
Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին: Այդ հարաբերությունների հաստատման 27-րդ և Լատվիայի Հանրապետության անկախության 101-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվել է Հայաստանում: Միջոցառման տոնական մասը ևս ապահովված էր: Բեմում էր սիրված լատվիացի երգչուհի, դերասանուհի Լայմա Վայկուլեն: Ժամանակն աննկատ է անցնում Լայմա Վայկուլեի կողքով: Նա միշտ երիտասարդ է, գեղեցիկ ու կարողանում է հասնել հանդիսատեսի հոգուն […]
17:21 21.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին։ Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Իտալիայից:
17:18 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Նոյեմբերի 20-ին հայկական բանակի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային […]