19:19 21.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է այն չափորոշիչները, թե ինչպես են ընտրվում ժողովի անդամները, և այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գլխավոր քարտուղար) հայտնաբերելու է այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ ընդգրկված են այդ ժողովում և ուղղակի, շատ կներեք, թվաքանակի համար: Մաքրվելու է ժողովը, որը վայելելու է վստահություն հասարակության, ֆուտբոլային հանրության կողմից, և հենց այդ ժողովը ընտրելու է նոր նախագահ և նոր գործկոմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ես նաև ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել: Երբ ես ընտրվեցի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ 2018թ. հոկտեմբերին, ես այդ ժամանակ ևս հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, քանի որ ունեմ այլ առաքելություն: Ես ասել էի, որ մենք եկել ենք առողջացնելու հայկական ֆուտբոլը, և այդ գործընթացը, որ այսօր տեղի ունեցավ, մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է: Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք ժողով, նոր նախագահ և գործկոմ»,- հայտարարեց Վանեցյանը:
«Պետք է նորից ֆիքսել, որ պարոն Վանեցյանի հրաժարականը եղել է զուտ ֆուտբոլային»,- հավելեց գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Վանեցյանն իր հերթին հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե իր պաշտոնանկությունից հետո են սրվել ֆուտբոլի վատ վիճակի մասին խոսակցությունները:
«Ես ձեզ խնդրում եմ, եկեք չքաղաքականացնենք: Մեր հարաբերությունները, եթե լարված լինեին, չէինք կանգնի այսպես իրար կողքի, մենք քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր, ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել, որ թողնեմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
16:29 06.08.2025
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԷջմիածնումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի ռեստորաններից մեկի բակում զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 4 «Ֆ1» տիպի նռնակ, «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգի 3 փամփուշտատուփ, տարբեր տեսակի […] ...
16:20 06.08.2025
Երիտասարդության միջազգային օր. օգոստոսի 12-ի միջոցառումների ծրագիրՀայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն […] ...
16:12 06.08.2025
Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքըՀուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության […] ...
16:06 06.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումըՕգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքներին […] ...
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...