14:22 20.11.2019
«Լուսավոր Հայաստան»-ը անշարժ գույքի հարկման մասին օրինագծին դեմ քվեարկած միակ քաղաքական ուժն է: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` կարծում են, որ սոցիալական խնդիրները պետք է լուծում ստանան և առանձնահատուկ վերաբերմունք պետք է սահմանվի նաև չօգտագործվող արտադրական տարածքների, կիսակառույց շենք-շինությունների նկատմամբ: Նրա խոսքերով` նաև առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի չօգտագործվող գյուղատնտեսական հողերի նկատմամբ: […]
14:21 20.11.2019
Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների խմբից այսօր դատարանը պետք է լսեր վերջին ամբաստանյալի՝ Արեգ Կյուրեղյանի ցուցմունքը: Հիշեցնենք՝ նրա նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից դատարանում անպատշաճ վարքագծի պատճառով: Այսօր ներկայացել էր նաև նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս ժամանակ խնդրեց հարցաքննությանը պատրաստվելու համար, նաև ներգրավվեց որպես ամբաստանյալ Սմբատ […]
14:05 20.11.2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ […]
14:03 20.11.2019
Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ […]
13:54 20.11.2019
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ավելի քան 150 առաջարկ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ քվեարկության մասով դեռևս վերջնական որոշում չունեն: Որոշումը կհստակեցնեն պատասխան ունենալուց հետո: Իսկ մինչ այդ, ընդգծեց, որ անհրաժեշտ են ծախսային ծրագրեր, որոնք կաջակցեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին, և վերջապես կլինի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի փոփոխություն՝ […]
13:54 20.11.2019
«Ժամանեցինք Իտալիա: Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վենետիկում վարչապետին դիմավորեցին և ուղեկցում են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Վենետիկի քաղաքային համայնքի ներկայացուցիչները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/
13:49 20.11.2019
Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, […]
13:48 20.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վենետիկում է։ Ինքնաթիռով օդանավակայան ժամանելուց հետո Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և պատվիրակության անդամները այժմ նավով մեկնում են Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Մանրամասները` տեսանյութում:
13:38 20.11.2019
Վենետիկի օդանավակայանից Սուրբ Ղազար կղզի հայկական պատվիրակության անդամները ջրային տրանսպորտով են մեկնում: Հայկական պատվիրակության անդամները, հաշվի առնելով եղանակային վատ պայմանները, պատրաստված են մեկնել Իտալիա: Այս մասին Վենետիկից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն: Մանրամասները` տեսանյութում:
13:22 20.11.2019
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ պաշտոնական այցը Իտալիա։ Հայկական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այնտեղից պատվիրակությունը նավով ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ ՀՀ վարչապետը շրջայց կկատարի կղզում, որը ևս տուժել է վերջին օրերի հեղեղումներից։ Ինչպես հայտնի է, հորդառատ անձրևները պատճառ […]
13:02 20.11.2019
«Երբ ասում են՝ միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը, տպավորություն է ստեղծվում՝ պնդում է եղել, որ միայն դրանով է լուծվելու: Մինչդեռ այդպիսի բան չի եղել: Հավակնություն չի եղել, որ կընդունենք օրենք, և երևույթն իսպառ կվերանա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթին առնչվող օրենքին: Ի պատասխան դիտարկումների` պատգամավորն ընդգծեց, որ […]
12:59 20.11.2019
Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է բարձրանալ, կարող է պահպանվել նույն մակարդակում։ Այս մասին այսօր ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ սակագնի հնարավոր փոփոխությունը կապելով ատոմակայանի խնդրի հետ։ Պաշտոնյան ասաց, որ ներկայում հաշվարկվում է, թե հաջորդ տարի նորոգման համար որքան ժամանակով է դադարեցվելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Դրա հետևանքները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ բարձրացնելով այն։ Մեկ […]
12:50 20.11.2019
Ինչպես հայտնի է, 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը, հայտնում է style.news.am-ը: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց և այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը […]
12:42 20.11.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում՝ 2020 թվականին ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները որոշելու վերաբերյալ։ Թեև կա էժանացում, սակայն բաժանորդները դա չեն զգա։ Նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը բացատրեց, թե ինչու։ Նա ասաց, որ 2019 թվականից համար գործում է ջրի մեկ խորանարդ մետրի համար 191,4 դրամ սակագին, սակայն դրա 11,4 դրամը սուբսիդավորում է […]
12:36 20.11.2019
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում, Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և […]
12:31 20.11.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ հաստատվեց «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար կնվազեցվի ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական […]
12:10 20.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։ Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման […]
12:00 20.11.2019
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի […]
11:58 20.11.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում է նաև «Վեոլիայի» կողմից բնակչությանը ջրի մատակարարման գնի փոփոխությունը։ Ընկերությունը ներկայացրեց, որ իրենց այցերի, ստուգումների, հայտնաբերված խախտումների, ինչպես նաև վերահաշվարկների արդյունքում 2020 թվականի համար սակագինը հաշվարկվել է 180,2 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Ամփոփ արդյունքներով ընկերությունն առաջարկում է ջրամատակարարման գինը բաժանորդների համար սահմանել 153 դրամ, […]
11:42 20.11.2019
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Եթե ցանկանում եք անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել ձեր նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին, և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին, հավաքելով ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։ Գրանցվելուց հետո, եթե ձեր […]
11:28 20.11.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, […]
11:25 20.11.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել […]
11:20 20.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 2-ական, կողոպուտի, […]
11:00 20.11.2019
Դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս տեղեկությունը SHANTEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
10:58 20.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարում մասնակցում է Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովին։ Իր ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ձեր երկիրը երիտասարդ է, բայց դուք ամեն օր նոր բան եք սովորում տարբեր ոլորտներում ու առաջ շաժվում: Վստահ եմ` հենց դադարեք սովորել, կմահանաք, գուցե՝ ոչ ֆիզիկապես, բայց դա կլինի մահ: Եվ քանի դեռ դուք շարունակում եք սովորել, Կատարը կմնա […]
10:53 20.11.2019
Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում, հաղորդում է Econews.am-ը: Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արնահոսող կենդանուն: Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի […]
10:48 20.11.2019
Այսօր Երևանում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով, Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Աղբյուրը հայտնում է, որ […]
10:28 20.11.2019
Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով, աճել է 6 […]