18:00 19.11.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը: Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և […]
17:58 19.11.2019
Այսօր շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այն որոշ ժամանակով հետաձգվել է, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դարձյալ վատացել է։ Շտապօգնության աշխատակիցներն ամբաստանյալին դուրս են հանել նիստերի դահլիճից։ Նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը մերժել էր։ Իսկ այս դատական նիստին դարձյալ միջնորդություն է եղել […]
17:52 19.11.2019
ԱԺ-ում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է մի շարք միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: «Անունն է Ստամբուլյան, բայց որևէ կապ չունի»,- կարծես թե հնարավոր կրքերը նախապես հանդարտեցնելով՝ ՀՀ արդարադատության […]
17:40 19.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով․ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի […]
17:36 19.11.2019
Պետական պաշտոնյաների վարձատրության կարգավորումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի աշխատավարձի գործակիցը 14 է, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 12։ Այս մասին այսօր հայտնեց Էդգար Շաթինյանը, որ հանձնաժողովի անդամ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության առաջադրումով։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի ապագա նախագահը (ընտրվելու է հանձնաժողովի 5 անդամների կազմից) ստանալու է պաշտոնյաների բազային աշխատավարձի 14-ապատիկը, հանձնաժողովի անդամը՝ 12-ապատիկը։ […]
17:30 19.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձակուրդ կգնա: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տրամադրել […]
17:26 19.11.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Խմբակցությունից հայտնում են. «Այս պահին ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը։ Սրա հետևանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում։ Բացի դրանից, կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն […]
17:20 19.11.2019
«Հեռանկար»-ի տաղավարում «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը խոսել է այն մասին, թե որքանով է միասնական Վրաստանի ընդդիմությունն այս պահին: «Կարելի է ասել` գուցե սա առաջին դեպքն է, երբ վերականգնվեց միասնականության հռետորաբանությունը` կոնսեսուս մեկ` «Բոլորս մեկի դեմ»: Ակնհայտորեն միասին են հանդես գալիս նաև Սաակաշվիլիի կուսակցության երկու մասերը, այսինքն՝ կարելի է պնդել, որ գործող ընդդիմադիր ուժերը […]
17:00 19.11.2019
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց բանակի վրա արատավոր բարքերի ազդեցության հետևանքները: Նրա տվյալներով՝ 2015-2019թթ. միջանձնային հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով բանակում մահացել է 158 զինվոր: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է 150 զինվոր: «Որքանո՞վ է դա մտել բանակ՝ գիտենք, հետևանքները տեսնում ենք: Ողբերգության խորությունը պատկերացնելու համար, հետաքրքրվեք դեպքի ծագմամբ ու հանգուցալուծմամբ»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ […]
16:59 19.11.2019
Նոյեմբերի 18-ին Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին: Այս մասին հայտնում են ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակից: Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը՝ […]
16:51 19.11.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունների արդյունքներով և 5 անդամների ընտրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համարվում է կազմավորված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց այդ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Էդգար Շաթիրյանը։ Նրա խոսքերով՝ հաջորդ քայլը լինելու է հանձնաժողովի նախագահի ընտրությունը՝ 5 անդամներից առնվազն 3 անդամների կողմ ձայներով։ Աշխատակազմ, ըստ Շաթիրյանի, այս տարի չեն հասցնի ձևավորել, […]
16:37 19.11.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված Կարմիր գրքում ընդգրկված թռչուններ։ Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան […]
16:32 19.11.2019
Քաղաքացիները կողմ են եղել օրենքով երկրում ապրելուն, բայց հարևանի տնից գողության մասին պատրաստ չեն եղել ոստիկանությունում հաղորդում տալ: Այս հանգամանքը պարզել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ հաղորդում նկարելիս: Պատգամավորը պատմում է, որ քաղաքացիներն իրենց նկատմամբ ապօրինի քայլի դեպքում ևս ոստիկանություն դիմելու պատրաստակամություն չեն հայտնել: Տեսախցիկի օբյեկտիվից հեռու մեկնաբանել են. «Մենք հո գործ տվո՞ղ […]
16:20 19.11.2019
Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված […]
16:10 19.11.2019
ԱԺ-ում ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Այսպիսով, քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր: Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 15, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: «Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել է 96, դեմ՝ 6 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանի օգտին քվեարկել է 71, դեմ՝ 31, […]
16:08 19.11.2019
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել են իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։ Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ […]
16:06 19.11.2019
«Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը հետևյալն է՝ պատասխանատվություն բացառապես արարքի համար, ընդ որում, հանրորեն վտանգավոր արարքի համար: Այդ մասին բարձրաձայնեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ԱԺ-ում խոսվել է իրավական որոշակիության մասին, բայց նախագծում այդ հարցերը բաց են. «Ի՞նչ է նշանակում բարձրագույն աստիճանակարգություն, եթե կա […]
16:04 19.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ նիստում Քոչարյանի փաստաբանները դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էին ներկայացրել։ Նիստի մեկնարկին Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս նման միջնորդություն է ներկայացրել: Իսկ տուժողների ներկայացուցիչները հայտարարել են, որ բացարկի միջնորդությունը ենթակա է մերժման: Գործընկերոջն աջակցել է նաև դատախազ […]
15:43 19.11.2019
Երևանում նոյեմբերի 18-ին «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ […]
15:30 19.11.2019
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ըստ նախագծի՝ 2020թ. հունվարի 1-ից սոցիալական բնակարաններում բնակվողների կոմունալ վճարումներն իրականացնելու է պետությունը: Նրա խոսքերով` անհրաժեշտությունն առաջացել էր, […]
15:27 19.11.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել […]
15:21 19.11.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի […]
15:20 19.11.2019
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկվեց խորհրդարանում: Այսպես, նախագծերով անդրադառնում են հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների, որոնք ոչ միայն ինքնին պետք է ունենան քրեաիրավական հետևանքներ, այլև տարբեր այլ քրեական արարքների հիմք են հանդիսանում: Նախատեսվում է […]
15:15 19.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի […]
15:12 19.11.2019
Ի՞նչ շրջանակ է ընդգրկում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում հասկացությունը, և ինչպե՞ս է որոշվում այսպես կոչված՝ «օրենքով գողերի» խմբավորման անդամ լինել-չլինելը: ԱԺ-ն այսօր քննարկում է նաև կառավարության ներկայացրած «Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը, որի նպատակն է Հայաստանում արգելել նման գործունեությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:08 19.11.2019
Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Լեռնիկ Գիգոլյանը ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018-ին:
14:59 19.11.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով Ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ […]
14:35 19.11.2019
Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը․ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ […]
14:30 19.11.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշում է, որ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի միայն առաջին հոդվածին են բացասաբար վերաբերում: Խոսքը դեղերի գովազդի մասին է: Իսկ լիցենզավորման մասով խնդիր չեն տեսնում: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն էլ հակադարձեց, որ պացիենտներն իրավունք ունեն սպառիչ տեղեկատվություն ստանալու: Նա […]
14:23 19.11.2019
ՀՀ Միգրացիոն ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, […]