Շշի Մելոյի ավտոմեքենան հանցագործության դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը, մեղադրական եզրակացությամբ, դատարան է ուղարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Շշի Մելոյի ավտոմեքենան հանցագործության դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը, մեղադրական եզրակացությամբ, դատարան է ուղարկվել

16:20 19.11.2019

Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն, չի ենթարկվել նրանց հորդորներին, հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և, չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և, ըստ էության, քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

BACK_TO_TOP