14:06 19.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին Սեյրան Օհանյանի պաշտպանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել։ «Պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, որն ընդունվել է 2009 թվականի մարտ ամսին, այսինքն՝ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների իրադարձություններից 1 տարի անց: Ո՛չ […]
14:00 19.11.2019
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Դանիայի քաղաքացիներն ազատված են մուտքի վիզայից դեպի Հայաստան: Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է: Համաձայնագրով նախատեսվում է դյուրացնել վիզայի տրամադրումը Դանիայի տարածք և Շենգենյան գոտու այլ պետություն՝ 180 օրից 90 օրը: Դիվանագիտական անձնագիր կրող […]
13:53 19.11.2019
«Ձեր նպատակը ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք: Է՞դ է ձեր նպատակը: Ես ուղղակի զարմանում եմ՝ ինչի՞ եք էսքան հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի: Ալիևին էսքան հարց չեք տալիս, ինչքան մեզ»,- այսօր խորհրդարանում լրագրողների ուշադրությունից դժգոհեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը: Լրագրողների դիտարկմանը, թե իր հայտարարությունից հետո, որ Գյումրին իր օրոք ամենաոչկրիմինալ […]
13:50 19.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև քաղաքապետ դառնալը եկեղեցիներ է կառուցել: «Ես ողորմած եմ եղել, իմ կյանքը մարդկանց աչքի առաջ է»,- նշեց նա: Դիտարկմանը, թե եկեղեցի կառուցում են մեղքերից մաքրագործվելու համար, Ղուկասյանն արձագանքեց, թե ինքը իրոք շատ մեղքեր ունի: «Ես անում եմ, որ իմ հոգին հանգիստ լինի, […]
13:48 19.11.2019
Հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում: Միջոցառմանը գրքի համահեղինակները պատրաստեցին լավաշ ու մի շարք այլ հայկական ուտեստներ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին և Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու […]
13:37 19.11.2019
Մեղրու տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։
13:33 19.11.2019
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա Նիկոլայ Կվոչկինին, որը կասկածվում է 2019-ի ամռանը Նովոսիբիրսկում գործարար Անդրանիկ Մուրադյանին սպանելու մեջ: «Կասկածյալը ձերբակալվել է նոյեմբերի 17-ին վարձով բնակարանում: Ձերբակալվածին ուղեկցել են Նովոսիբիրսկ քննչական գործողությունների համար»,- КоммерсантЪ-ին փոխանցել են Նովոսիբիրսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից: Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին Նովոսիբիրսկի Գոգոլի փողոցում: Անդրանիկ Մուրադյանին կրակել են […]
13:27 19.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի […]
13:23 19.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երեք բնակչի: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 20-ամյա բնակիչը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով համաքաղաքացիների հետ՝ ծնված 1990 և 1998թթ., 2018 թվականի […]
13:16 19.11.2019
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ կրկին առաջադրվի Գյումրիի քաղաքապետ: Ղուկասյանը նախ շեշտեց, թե բոլորը սոցհարցումներով պարզել են, որ իր վարկանիշը երբեք չի նվազում, դրա համար էլ անհանգստանում են, ապա շտապեց «փարատել անհանգստությունը». «Չեմ դնելու, բայց ժողովուրդը, իհարկե, ամեն րոպե ինձ ասում է՝ ինչի՞ եք մնացել, ինչի՞ եք մեզ անտեր թողել»,- […]
13:08 19.11.2019
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում առաջարկվել է փոփոխություն կատարել: Ըստ այդմ, առաջարկվել է հանել առաջին հոդվածը, որը նախատեսում է գովազդ: Դա, ասում է, կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ: Նպատակահարմար չի համարվել […]
12:43 19.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ ինքը հարց ուղղեց. «Էրեխեք, ինձ մի բան է հետաքրքիր՝ դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում»: Լրագրողները ցանկացան ճշտել՝ իրավապահներն իր հետ կապ հաստատե՞լ են՝ կապված սպառնալիքների հետ, որ ինքը հնչեցրել է պատգամավորներից մեկի հասցեին: «Դուք համերաշխ եղեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»,- […]
12:42 19.11.2019
Նոյեմբերի 15-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Ներկայացնելով […]
12:41 19.11.2019
ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Համաժողովի առաջին օրվա ավարտին Կունիո Միկուրիան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության […]
12:32 19.11.2019
Եթե գործատուն աշխատակցին աշխատանքից ազատելու համար բացատրագիր գրելու բանավոր պահանջ է ներկայացնում, հետագայում աշխատողն իր իրավունքները պաշտպանելիս կանգնում է խնդրի առջև: Այս իրավիճակը կարգավորելու համար ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն այսօր ներկայացրել է ԱԺ լիագումար նիստում: Նրա օրինագիծը ողջունել են բոլորը, բայց քննարկումն առանց հետաքրքիր հարցադրումների ու հումորային մեկնաբանությունների չի […]
12:30 19.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:
12:19 19.11.2019
ՀԲՃ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են։ Ուղեղ եթերի հեղինակ Արշավիր Խալափյանը նաև պնդում է, որ Քաջարանում և Կապանում լուրեր են տարածում, թե իբր ՀՀ կառավարությունն ուզում է փակել Քաջարանի հանքը։
11:58 19.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե […]
11:52 19.11.2019
Հայաստանը և Կատարը հավանաբար կչեղարկեն երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան: Այս մասին Կատարից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։ Կատարի էմիրը ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի […]
11:52 19.11.2019
Վերջին 2-3 տարվա ընթացքում չսպառված, չափաքանակից ավելի դեղորայք ձեռք չի բերվել: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ հաջորդ տարվա պլանավորման ժամանակ վերլուծում են սպառման տվյալները, հաշվի են առնվում հիվանդացության ավելացման տոկոսները: Եվ միայն այդ ամենի արդյունքում է ձևավորվում տվյալ տարվա պահանջարկը և դրվում գնման հիմքում: Միայն որոշակի դեղորայքի մասով է […]
11:45 19.11.2019
ԱԺ-ում ներկայացվեց Կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ի՞նչ կտա այդ փոփոխությունը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Կարևոր դրույթ ունենք՝ լիցենզավորման պահանջի ժամկետի փոփոխության: Եվ նախագծի ընդունումը թույլ կտա լիցենզավորման և հավաստագրի տրամադրման գործընթացն անցնել անցնցում»: Բացի այդ, ԱՆ-ն հանրային առողջապական խնդիրներ լուծելու, […]
11:36 19.11.2019
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդման ժամանակ խոսել է Արցախի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց, ապա հետաքրքրվել է՝ ո՞րն է այս հակամարտության լուծումն՝ ըստ Զատուլինի: Պատգամավորը նշել է, որ այս […]
11:31 19.11.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ-ն ընդունել է նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին նախագիծը. «Քիչ առաջ Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց մեր նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին։ 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 […]
11:15 19.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արտոնություն է տրամադրվել Հրազդանի կարի արտադրամասին. Կիրականացվի 600 մլն դրամի ներդրում, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:04 19.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է. «Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա, ուր Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»:
10:57 19.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, […]
10:51 19.11.2019
Հայկական բնապահպանական ճակատը 2016 թ. լուսանկար է տարածել, որում երևում է՝ կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը: Լուսանկարին կից՝ հետևյալ գրառումն է արված. «Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական […]
10:23 19.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝ 1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող […]
10:16 19.11.2019
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր երեխայի պետք է տալ աշխարհը փոխելու հնարավորություն: Երգը կատարում է «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած Մերի Քոչարյանը, ձայնակցում են #փոխիրաշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղված արշավի հերոսները՝ Մանեն, Էլիզան, Արամը, Վիկտորիան, Արեգը։