10:07 19.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։ Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։ «Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում […]
10:04 19.11.2019
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված […]
09:39 19.11.2019
Նոյեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 1300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1.5 հա, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ 3.5 հա: […]
09:28 19.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` […]
09:22 19.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Հենց Հովհաննսիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, և հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների և […]
09:17 19.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, ինչպես նաև ձեռք բերել երաժշտական գործիք (ռոյալ): Առաջիկայում կառավարությունը համապատասխան փոփոխություն կկատարի 2019թ. բյուջեի մասին օրենքում՝ վերաբաշխելով այդ […]
08:19 19.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին` ժամը 10.00-14.00-ն, կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի 200-305 և Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:08 19.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Կողբացի փ. 30 շենքը, Տերյան փ. 1, 3, 3ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան 4փ. 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի փ. 21, 21/1, 23 […]
00:14 19.11.2019
Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանն իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել […]
00:05 19.11.2019
Ֆրանսիական Evaneos զբոսաշրջային գործակալությունը կազմել է 2020-ին այցելելու համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցանկը, որը գլխավորել է Հայաստանը։ «Երկիրը, որտեղից արմատներով Շարլ Ազնավուրն է, բավականաչափ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներ ներգրավելու համար․ ինչպես նրանց, որոնք սիրում են գեղեցիկ եկեղեցիներ, այնպես էլ նրանց, որոնք բաց հորիզոններ են փնտրում։ 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկների բացման տարի է լինելու»,- հաղորդում է rtbf.be […]
23:58 18.11.2019
Երեկ Օրենբուրգում նշել են անհաս երեխաների միջազգային օրը, գրում է Rusarminfo-ն: Այդ օրը կենտրոնի բժիշկներին այցելել է նաև Ղազարյանների ընտանիքը: Ղազարյան ընտանիքի եռյակը արդեն սպորտում ռեկորդներ է գրանցում և դժվար է հավատալ, որ երեխաները ծնվել են ցածր քաշով: Բժիշկները փրկել են երեք երեխաներին և հիմա Ղազարյանների ընտանիքը հաճախ է հյուր գնում բժիշկների տուն:
23:29 18.11.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Աննա Հակոբյանն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և կից լուսանկարներ հրապարակել։ «Վիլնյուսում վերջին հանդիպումս Լիտվայի նախագահական նստավայրում էր՝ նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Հ.Գ. Բոլոր հանդիպումների մանրամասները և պաշտոնական լուսանկարները երևի հասանելի կլինեն վաղը՝ […]
23:19 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «Հայաստանի բույրերը Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը […]
22:20 18.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և […]
22:09 18.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ չի տեսնում խնդիր Հայաստանի և հայ գործարարների՝ Իրանի հետ համարգործակցության հարցում, գրում է Rusarminfo-ն: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում հասկանում են, թե ինչ կարևորություն ունի Իրանը Հայաստանի համար: Թրեյսին նշել է, որ Իրանը համարվում է ՀՀ-ի 2 բաց սահմաններից մեկը: Դրա հետ մեկտեղ Լին Թրեսյին ասել է, որ ԱՄՆ-ն […]
21:55 18.11.2019
«Տաշիր» ընկերության փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, որը «Institut Choiseul»-ի տարբերակով ներառվել է ՌԴ-ի 100 ամենաերիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակում, այցելել է Փարիզ, գրում է Rusarminfo-ն: Այցի նպատակը ռուս-ֆրանսիական հարաբերությունների սերտաճումն է: Տաթևիկ Կարապետյանը և այլ երիտասարդ գործարարներ հանդիպել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆերրանի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: […]
21:01 18.11.2019
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
20:56 18.11.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը, համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի […]
20:46 18.11.2019
2019 թվականի դեկտեմբերի 5-ից Անապայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կսկսվեն Անապա-Երևան-Անապա երթուղով: «Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի BAe 146-300 ինքնաթիռներով, որոնցում տեղավորվում է մինչև 100 ուղևոր»,- հայտնում է Интерфакс-ը: Նշվում է, որ Անապայից օդանավը թռչելու է Մոսկվայի ժամանակով 14։10-ին: Չվերթները կիրականացվեն Armenia Airways հայկական ավիափոխադրողի կողմից:
20:38 18.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:23 18.11.2019
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ այսօր Վայքի ոստիկանապետ է նշանակվել Կարեն Սերոբյանը: Տեղեկությունը Հայկական Ժամանակի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Այս պաշտոնը մի քանի օր է՝ թափուր էր. ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանով՝ Վայքի արդեն նախկին ոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանը նշանակվել էր Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ: Նշենք, որ վերջին շրջանում Արման Սարգսյանը […]
20:15 18.11.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի այցը մեր երկիր և մասնակցությունը համաժողովին, ինչը վկայում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային […]
20:02 18.11.2019
Ինչպես տեղեկացրել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ SHANTNEWS.am-ի թղթակիցի խոսքերով՝ Արմեն Սարգսյանն այցելել է Կատարում ՀՀ դեսպանություն։ Նախագահը ծառ է տնկել, ապա բացման […]
19:56 18.11.2019
ԱԺ-ում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոնների և պետական ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանը նշեց, որ հետևողականորեն առաջ են գնում նախընտրական ծրագրի իրականացման ուղղությամբ. «Նվազագույն աշխատավարձը 55 հազարից […]
19:30 18.11.2019
Երևան-Գյումրի մայրուղու խաչմերուկներից մեկը տանում է Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր: Երեսուն տարի 11 կմ երկարության այս ճանապարհով գյուղեր հասնելը փորձություն էր: Ամբողջովին քայքայված ու անանցանելի ճանապարհով գյուղից քաղաք, գյուղից գյուղ հասնելը, մթերք տեղափոխելն անհնար էր դարձել: Երեք համայնքների ղեկավարների ու բնակիչների անթիվ դիմումները մարզային, կենսական նշանակության ճանապարհը հիմնովին նորոգելու պահանջով ավարտվում էր միայն սեզոնային հարթեցումներով: […]
19:29 18.11.2019
Կատարում շարունակվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հայ փոքրիկները նախագահին դիմավորել են անակնկալով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Դոհայից: Նախագահը գրքեր է նվիրել փոքրիկներին: Ավելի վաղ հայտնել էինք` երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 ներկայացուցչի հետ: Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել […]
19:21 18.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ օգոստոսի 23-ին` ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Երևան քաղաքի […]
18:59 18.11.2019
«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից փորձ չունենք: Հույս […]
18:55 18.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և իր հրաժարականը պահանջող մի խումբ ցուցարարների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է, որ Հայաստանը անկախ և սուվերեն պետություն է: «Մարդիկ ասում են, որ չեն հիշում, թե ով է իրենց դասավանդել այս կամ առարկան: Կրթական համակարգում մեծ տարբերություններ չունենք, որքան վատն է դպրոցը, այնքան վատն է բուհը, […]