13:56 18.11.2019
«Մենք կարիք ունենք արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության, Եվրամիութունն աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերը՝ կատարելագործել մաքսային ծառայությունները, բարեփոխել մեկ պատուհանի սկզբունքը՝ որպես ևս մեկ քայլ դեպի թվային տնտեսության զարգացում: Ինչպես այստեղ ներկա բազմաթիվ երկրները, Հայաստանը նույնպես զարգացնում է ուղիղ տրանսպորտային լոգիստիկա և ենթակառուցվածքներ առևտրի ազատականացման և գլոբալիզացիայի դարում միջազգային առևտրին ինտեգրվելու համար: Ես կարող […]
13:38 18.11.2019
ԱԺ-ի օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումն է: Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Նարեկ Համբարձումյանը, նշեց, հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ, բացառի ցանկացած կոռուպցիոն դրսևորում. «Այդ հարցում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը»: Կոռուպցիայի դեմ պայքարում Համբարձումյանը առաջնայինը քաղաքական կամքն է համարում: Ընդգծում է, որ պետության հետ հարաբերվելիս հարցերը […]
13:31 18.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 31-ամյա և 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու […]
13:25 18.11.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության […]
13:18 18.11.2019
Россия 1 հեռուստաալիքը ցուցադրել է «Новый элемент русской таблицы» վավերագրական կինոնկարը, որը նվիրված է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին: Ֆիլմը պատմում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների, անվանի գիտնականին հանդիպած դժվարությունների և ժամանակակից աշխարհում նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործընթացի մասին: Ֆիլմի երկու հերոսները ծագումով հայ ռուս գիտնականներ են` Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար […]
13:09 18.11.2019
Արարատի մարզի Ռանչպար գյուղում ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատումը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով: Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը […]
13:08 18.11.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել այսօր վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մասին: «Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել […]
13:06 18.11.2019
««Իմ քայլը» խմբակցության ներսում չկա որևէ տագնապ»: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծմանը, ասաց խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը: Նա նաև նորմալ գնահատեց ընդդիմության առաջացումը: «Եթե գաղափարախոսություն կա, կձևավորվի ընդդիմություն, եթե չկա, ապա չի կարող ձևավորվել ընդդիմություն առանց գաղափարախոսության»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այդ նորաստեղծ հարթակում քննարկում ծավալելու հրավերին, […]
13:00 18.11.2019
Իմքայլական պատգամավոր Մերի Գալստյանը պարզաբանում է ներկայացրել, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։ «Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և […]
13:00 18.11.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նյարդավիրաբույժները 5 ժամից ավելի տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը. «ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին կինը […]
12:55 18.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսումներ է ներկայացրել: «Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ո´չ տեղումներ ունենք, ո´չ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,- գրել է նա:
12:51 18.11.2019
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ «Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասաց նա: […]
12:37 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
12:37 18.11.2019
ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու էդգար Շաթիրյանը բարձրացրեց հայտարարագրերի բովանդակային վերանայման հարցը: «Այսօր հայտարարագրման ենթակա են սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները: Նաև չափազանց բարձր է թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ: Անվերահսկելի են կանխիկ հոսքին վերաբերող գործընթացները, դրամական միջոցների մասով չկա տարանջատում՝ […]
12:35 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
12:34 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
11:50 18.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանն՝ իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով, Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի […]
11:49 18.11.2019
ԱԺ-ում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցը։ Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածու են առաջարկել ՀՀ կառավարությունը, ԱԺ խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Կառավարությունը, որպես հանձնաժողովի անդամ, առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ԱԺ-ում Ալեքսանյանը նշեց, որ այն հանգամանքը, որ թեկնածուների ընտրությունը կատարվում է խորհրդարանում, ցույց է տալիս, որ առաջընթաց կա: Իսկ որոշումների ընդունման հարցում հիմնավորումները, […]
11:39 18.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: Վերապատրաստումների իրականացման համար երաշխավորված կազմակերպություններն են. […]
11:33 18.11.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ Մեր գործընկեր Իրինա Մկրտչյանը Դոհայից կներկայացնի նախագահ Սարգսյանի հանդիպումների օրակարգը: Այսօր երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 […]
11:21 18.11.2019
ԱԺ-ում սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է, այս պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Առաջինը քննարկվել է կառավարության թեկնածուի ընտրության հարցը: Գործադիրն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, ով ելույթ է ունեցել ու ներկայացրել իր […]
11:11 18.11.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 11-ից 17-ը գրանցվել է 400 դեպք, որից 214-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել […]
11:06 18.11.2019
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1994 […]
10:59 18.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
10:53 18.11.2019
Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև թրեյլերներով […]
10:47 18.11.2019
Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պաշտոնյան բացատրեց, որ եթե, օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են […]
10:41 18.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հաստատեց, որ ավտոմաքսատան տեղափոխությունից հետո «հնարամիտ քաղաքացիները» մտածել ու գտել էին «բիզնեսի» նոր ձև․ հանում էին մեքենաների համարները, կանգնում էին հերթ ու առավոտյան իրենց «տեղը» վաճառում էին։ Անանյանի խոսքով՝ իրենք ահազանգել են այս խնդրի մասին իրավապահներին, և հիմա խնդիրն արդեն լուծված է։
10:19 18.11.2019
Արմեն Սարգսյանը Կատարի կրթության հիմնադրամում հանդիպել է շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդի հետ (Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid), ով քաղաքական և հասարակական գործիչ, Կատարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինն է: Նախագահը հիմնադրամի հուշերի մատյանում նկարել է ապագա սլացող հրթիռ: Շեյխուհին կրթությունը ստացել է Կատարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է: Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի […]
09:54 18.11.2019
Ճոպաններով կապկպված մեքենայի լուսանկարը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել։ Օգտատերը հարցադրում է կատարել դրա իմաստի վերաբերյալ, ինչին վիրտուալ հանրությունն արձագանքել է տարաբնույթ մեկնաբանություններով։ Ոմանք կարծում են, որ այդ կերպ տերը լիցքավորում է մեքենայի մարտկոցը, ոմանք էլ կարծում են, որ դա արվել է մեքենայի առևանգումը կամ մեքենայի հայելիների գողությունը կանխելու նպատակով։ https://www.facebook.com/photo.php?fbid=2460998320665390&set=gm.612422359296927&type=3&theater&ifg=1
09:16 18.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, […]