18:51 18.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ամփոփելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը, արձանագրեց, որ այն ընթացավ «բարի մթնոլորտում»: Միաժամանակ նշեց, որ խորհրդարանի գաղտնի քվեարկություններն անկանխատեսելի են. «Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է»: Քվեարկությունը վաղն է՝ ժամը 12։00-ին: Տևելու է մեկ ժամ:
18:49 18.11.2019
Նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների […]
18:42 18.11.2019
Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ընթացքի մասին SHANTNEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանից: Վերջինս ներկայացրել է մարդկանց փողոց դուրս գալու հիմնական շարժառիթը իշխանության կողմից տրված խոստումը չպահելու մասին՝ միաժամանակ նշելով, որ ընդդիմությունն իր հերթին դեռևս չի հստակ ձևակերպել, թե ինչ պահանջ է ներկայացնում իշխանությանը: Մանրամասները` տեսանյութում:
18:35 18.11.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուները ԱԺ-ում հանդես եկան եզրափակիչ ելույթով: Լիլիթ Ալեքսանյանը ուրախությամբ նշեց թեկնածուների՝ տարբեր ոլորտներում մասնագիտացված լինելու հանգամանքը: Կարևորելով համագործակցությունը՝ նա ընդգծեց կայուն կամքի և սկզբունքայնության դրսևորումը: Էդգար Շաթիրյանն էլ նշեց, որ հանձնաժողովն ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Ըստ նրա, խոսել մարմնի բացարձակ անկախության մասին, տեղին չէ, այլ է խնդիրը մարմնի […]
18:32 18.11.2019
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է: Նա նշեց, որ պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, այնտեղ նա վիրահատվել է, և ծնկից ներքև զինծառայողին անդամահատել են: Ավելի վաղ հայտնել էինք` Արցախում ականի պայթյունից […]
18:24 18.11.2019
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը […]
18:03 18.11.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 19-21-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների Տրանսպորտային համակարգի խորհրդակցության 39-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի երկկողմ հանդիպումները տրանսպորտային ոլորտի մի շարք պաշտոնյաների, մասնավորապես ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ։
17:56 18.11.2019
«Լուսավոր Հայաստանը» դրական է վերաբերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուներին: ԱԺ ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ բարձրաձայնելով, որ խմբակցությունը դրական քվեարկություն է ապահովելու: Տարոն Սիմոնյանը նշեց, որ ցանկացած անցումային հասարակությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորագույն մարմին է լինում, որը պետք է ձևավորի հասարակության և պետության իմունային համակարգը: Նա ցիտեց, որ պետություններն ու […]
17:56 18.11.2019
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա նշեց, որ զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է: Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երեկ Արցախում: Ականի պայթյունից վիրավորված Ա. Սադյանին Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել: Զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ:
17:50 18.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նախաձեռնություն է սկսել Հայաստանում «ՆԵ Անվախ աղջկա» արձանն ունենալու համար: «Աղջիկների մանկական երազանքն ու խիզախությունը օժտված են ուժեղ և մեծ պոտենցիալով։ Անվախ աղջկա արձանը նպատակ ունի ուղերձ հղել հասարակական, տնտեսական և քաղաքական տարբեր համակարգերում սեռով պայմանավորված խտրականության վերացմանը, խրախուսել կանանց ներգրավվածությունը տարբեր հարթակներում և ճանաչել նրանց առաջնորդությունը կառավարման […]
17:42 18.11.2019
«Այսօր հրավիրված էր շատ կարևոր զինվորական, որը և´ այդ ժամանակ է եղել կարևոր պաշտոնավարող, և´ հիմա Զինված ուժերում»,- նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողներին ասաց, որ նիստի ժամանակ քննարկվել են ոլորտին վերաբերող խնդիրներ, ստացել են պատասխաններ: «Այսօրվա հրավիրյալը առնչություն ունեցել է Պաշտպանության բանակի հետ, և […]
17:40 18.11.2019
«Ինչ-որ չար ու կոտոշավոր մարդիկ չեն, որոնք կոռուպցիայով են զբաղված»,- «Իմ քայլ»-ից Վիկտոր Ենգիբարյանն է հայտարարել ԱԺ-ում` ավելացնելով, որ դեռևս Խորհրդային միության տարիներից կոռուպցիան մեր հասարակության գոնե մի մասի անբաժանելի մասնիկն է, և որ մեր բնակչության կեսից ավելին որևէ դիպվածով առնչվել է կոռուպցիոն դրսևորման հետ: ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ նաև […]
17:15 18.11.2019
Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: «Շրջիկ առևտրի մասին». Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան […]
17:15 18.11.2019
«Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը խորհրդարանում բարձրացրեց պրոֆեսիոնալիզմի՝ անհրաժեշտ բաղադրիչ լինելու հանգամանքը: Դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուներին` ասաց. «Բյուջետային քննարկումների համատեքստում ուզում ենք տեսնել ձեր կառույցի արդյունավետությունը: Եվ հետադարձ կապը՝ լինեն հաշվետվություններ, չափորոշիչներ, ևս կարևոր են: Շատ ենք ուզում հասկանալ՝ հանրային միջոցներն ինչ արդյունավետությամբ են ծախսվում»: Պատգամավորի խոսքերով, ինչպես բյուջետայի քննարկումների, այնպես […]
17:14 18.11.2019
«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, փառք տալով Տիրոջը, բարձրաձայնում է, որ ներդրվում է մեխանիզմ, որի թեկնածուները հաջողված են: ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ նա առաջնահերթությունը տվեց ոչ թե թեկնածուների հրաշալի ելույթներին, այլ տրամաբանությանը: Բագրատյանը զուգահեռ ընդգծեց նաև հաջողության հասնելու գործում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության պատրաստակամությունը: Վստահություն հայտնելով, որ ճիշտ […]
17:08 18.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է: «Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական […]
17:02 18.11.2019
Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հրապարակել է Socialmedia.am-ը: Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից: Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար […]
17:01 18.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից:
16:40 18.11.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Ջերմուկի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումն անվավեր ճանաչելու դեմ հայցը ներկայացվել է նոյեմբերի 14-ին, իսկ Եղեգնաձորի ավագանու […]
16:31 18.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]
16:20 18.11.2019
«Մաքսային ոլորտում թվային լուծումները քայլեր են դեպի ապագա: Դա նշանակում է, որ Հայաստանը կզարգանա ավելի մեծ տեմպերով, ներդրումները կհոսեն դեպի երկիր ավելի ակտիվ, բիզնեսի ու ներդրողների համար հասկանալի կլինի, որ գործ ունեն ժամանակակից պետություն հետ, որտեղ բեռները մշակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Հետագայում այդ ժամերը կկրճատվեն մինչև րոպեներ: Օրինակ` մինչև Մեղրիի սահմանային […]
16:06 18.11.2019
Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։ […]
15:54 18.11.2019
Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արամայիս Փաշինյանին: Փաշինյանն ասում է, որ ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ավելի մեծ գործիքակազմով և ավելի արդյունավետ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այդ մասին նա նշեց ԱԺ-ում հանձնաժողովի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ: Իր թեկնածությունն առաջադրելու որոշումը, ասում է, որ եղել է կոլեգիալ՝ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի, […]
15:41 18.11.2019
Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Դեյվիդ Մորանն իր մասնագիտական հմտությունները կծառայեցնի հայ-բրիտանական երկկողմ օրակարգի առավել ակտիվացմանն ու աշխուժացմանը։
15:38 18.11.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք` խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են […]
15:26 18.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ […]
15:25 18.11.2019
Տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը եզակի 3D տորթեր է պատրաստում:
15:16 18.11.2019
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են, որպեսզի կառույցը տեղափոխվի ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին Razm.info-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կարիք է եղել գլխավոր ռազմական տեսչությունը վարչապետի ենթակայությունից տեղափոխել պաշտպանության նախարարության կառույցի մեջ։ […]
15:16 18.11.2019
ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը՝ ի՞նչ գործունեություն կծավալեր «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում. հարցը հետաքրքրեց «Իմ քայլ»-ից Սասուն Միքայելյանին: Ի պատասխան՝ Հ. Հարությունյանը նկատեց, որ կշարունակեր 15 տարվա աշխատանքը: Աշխատանքն էլ հետևյալն է ենթադրում՝ փաստագրում՝ դեպք առ դեպք, խախտում […]
15:09 18.11.2019
Եվրոպական համալսարանը հերքում է տարածել՝ արձագանքելով լրատվամիջոցներով տարածած տեղեկություններին, թե ՕԵԿ նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կասկածվում են ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ: «Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ «Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ պետական […]